Ոչ մի կաթիլ ծխախոտի դառնահամ արդեն երեսուն րոպե: Ոչ մի գրամ կարմիր ցնդաբանություն, սառած մտքեր, որոնցում պակասում եք, իհարկե, Դուք: Ձեզ ինչպե"ս դիմեմ, բնավ նոր հերոսն եք իմ մոխրացած մոլորակի: Ինքս էլ չնկատելով վառում եմ հաջորդ ծխախոտը ու ագահորեն ներս եմ քաշում ահռելի քանակությամբ նեկոտինը և չուզենալով դուրս եմ փչում, կարծելով, թե ծխի մեջ ձեր մասնիկներից են թաքնված: Սիրում եմ մթնշաղը, գիշերները, արևածագը լցված հենց Ձեր կարմիրով: Սիրում եմ այն ամենը, որտեղ ապրում եք, ցնդաբանում, ժպտում, երազում, սիրում ու սիրվում, իհարկե հենց իմ` ստեղծողիդ կողմից: Չէի էլ նկատել, թե որքան կապերով եմ կապկպել Ձեզ: Կապվեցիք անգամ ծխախոտիս հետ: Հիշում եք իմ ու ձեր անթարթ գիշերները` լի մութ խոստովանություններով մինչ արևածագ: Արևի ներխուժումից հետո ճակատիդ խորշոմները վերափոխվում էին անմեղ ժպիտի, ասես նախորդ գիշերվա լուսնոտը մեկ ուրիշն էր, միայն թե ոչ Դուք: Իսկ չեք հիշում արդյոք այգաբացի մշուշում կարմրոտ խոսքերդ, ու թե դրանից հետո ինչպես էիր ինձ քարշ տալիս ծաղկաշատ դաշտը` փաթաթված խոսքերիդ պես ալ կարմիր դաշտային ծաղիկներով սկզբում խեղդում այնուհետև թաղում ինձ այդտեղ, հաջորդ ակնթարթին ուրույի պես անհետանալով: Մնում էինք թաղված ես ու երազանքներս: Եվ նույն պահին էլ, Ձեզանից հետո ծաղիկներով խեղդված դաշտը վերածվում էր արնակոլոլ արահետի, որ տանում էր ուղիղ դեպի մթամած ու անծայրածիր անդունդը, որտեղից դուրս գալ կարող եմ միայն ձեր ձեռքով, Ձեզնով...
Իսկ ինչպես կհիշեք, եթե ընդամենը երևակայությանս հերթական խզբզոցն եք: Մարում է վերջին ծխախոտը, իր հետ մեկտեղ հանգցնելով վերջին մասնիկներդ , կարմիրդ, սերդ, Ձեզ...
Իսկ ինչպես կհիշեք, եթե ընդամենը երևակայությանս հերթական խզբզոցն եք: Մարում է վերջին ծխախոտը, իր հետ մեկտեղ հանգցնելով վերջին մասնիկներդ , կարմիրդ, սերդ, Ձեզ...
Комментариев нет:
Отправить комментарий