-Բացի’ր այդ մռայլ, սառը ու
մառախլապատ դարպասները:
-Ես վախենում եմ, ի՞նչ կա սրանից
այն կողմ: Ատում եմ անորոշությունը:
-Դե գնա’, ռիսկի դիմի’ր, մի’
ապացուցիր <<Մարդկային ռասսայի>> հիմար լինելը:
-Չեմ ուզում, չէ’, չե’ս ստիպի…
-Կարծում ես, ընդունա՞կ եմ
քեզ ինչ-որ բան ստիպել:
-Դու խելագար ես, ու տարօրինակ,
ճիշտն ասած քեզնից ամեն բան էլ սպասում եմ:
-Եթե սպասում ես, ապա դա դառնում
է շատ ավելի հնարավոր:
-Ասում եմ չէ՞`խե’նթ ես:
-Եթե կարծում ես, որ խենթ եմ,
ապա այս վայրկյանից ի վեր հաստատ խենթ եմ:
-Ես վախենում եմ քեզնից…
-Ինչպե՞ս կարող ես վախենալ
քո ստեղծածից, չէ որ ես ընդհամենը քո մտքի փայլատակումն եմ, որքան տարօրինակ է` վախենում
ես քո իսկ կերտած կերպարից:
-Դու ինձ ծուղակն ես գցել:
Ես մոլորվել եմ այս անվերջանալի երազում, իսկ ամենաահավորն այն է, որ այս երազը իմ
իսկ երևակայության արդյունքն է: Անվերջ ելքերի փնտրտուքների մեջ եմ, ելք չկա, ամենից
շատ այս անիծված վայրից դուրս գալ եմ ուզում:
-Ի՞նչ է, դժգո՞հ ես ինձնից,
քեզ չի՞ գոհացնում իմ ընկերակցությունը, չէ՞ որ իմ շնորհիվ է, որ ազատվել ես աշխարհում
ամենազզվելի զգացողությունը զգալուց` մենությունից, չէ՞ որ դու տառապում էիր մենության հիվանդագին վախով, դու
չէի՞ր, որ աշխարհում ամենից շատ ուզում էիր, որ կողկիդ գոնե մեկը լիներ, որ խոսեիր
հետը: Ահա ես էստեղ եմ, ու կատարում եմ մոլեգին ցանկությունդ:
-Ես հոգնել եմ, ետ եմ ուզում,
մոռացել եմ մենության դիվահար դեմքը, ուզում եմ կրկին հանդիպել թշնամուս ու կանգնել
դեմ դիմաց, զգալով հինավուրց մանկական վախը, որն այդպես էլ չկարողացա փակել նկուղի
փոշոտ արկղում: Ազատության թևեր տվեցի իրեն, ու փոխարենը նա ինձ հետապնդեց մի ամբողջ
հավերժություն: Հասկանո՞ւմ ես, կարոտել եմ քարացած հայացքը, աչքերի թախիծը… Չէ, ես
ետ եմ ուզում, եթե էսպես շարունակվի` ապա ամբողջովին գժվելուց բացի ուրիշ լավ բան հաստատ
չի սպասվում:
- Ես չեմ քեզ արգելողն ու թողողը,
ես ոչինչ եմ, ինչ կուզես արա, միայն թե խոստացիր, որ կհիշես ինձ…
-Որքան էլ ուզեմ, չեմ կարող
մոռանալ:
-Դե վերջ, ուրեմն բաց արա դարպասները…
-Վերջին լավությունդ արա` ասա’,
ի՞նչ կա էնտեղ:
-Դարպասներից այն կողմ դատարկություն
է, ոչինչ էլ չկա, այդ դու պիտի երևակայես, ամենինչ երևակայությունիցդ է կախված:
-Եթե երևակայեմ, որ էնտեղ ելքն
է, ապա բացելով դարպասներրը դո՞ւրս կգամ էս խուցից, որը թեև թվում է անսահման, բայց
իրականում փոքրիկ, երևակայությունից պատրաստված արկղիկ է:
-Պաշտում եմ շուտ հասկացողներին,-
մի պահ գամվեց տեղում, ու անէացավ մթության բերանը…
-Հեյ այդ ո՞ւր, չհասցրի անգամ
ցտեսություն ասել: Է~հ, իմ ցնդած բարեկամ, կարծում եմ դեռ առիթ կունենանք հանդիպելու,
երբ վախերս կրկին կարթնանան:
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий