Նստած էի պատուհանի մոտ: Լուռ մտորում էի՝ մեկուսացած գորշ ամբոխից: Ատելով ամեն բան ու ամեն ոք՝ ընկա հիշողությունների մոլորակը: Պատկերացնում էի, թե որքան լավ ու վատ օրեր եմ ունեցել, ու հավատ էի ներշնչում ինքս ինձ, որ պիտի փոխեմ աշխարհը: Սակայն երբեմն ես էլ եմ սկսում գիտակցել, որ դա ուղակի մի երազանք է, որը մինչև վերջ էլ կմնա երազանք: Երազանք և վերջ:
Հիշեցի տարբեր մութ պատկերներ, մռայլ դեմքեր և հիմարացած
հայացքներ: Հետո զգացի, որ ծախսել եմ հերթական անիմաստ ժամանակս: Ուշքի գալով տեսա՝
անձրև էր սկսվել: Թափվում էր արագ: Անձրևը իմ նման աննպատակ չէր: Ի հակառակ ինձ նա
ուներ նպատակներ, որոնք հեշտությամբ իրականացնում էր: Սկսեցի մտորել: Որքան բան ունեմ
սովորելու անձրևից: Րոպեներ շարունակ հետևում էի՝ շատ հասարակ թվացող աշխարհի՝ ամենանպատակասլաց
ողջամիտին: Անձրևը չէր կանգնում ոչ մի խոչընդոտի առաջ: Նա թափվում էր, թափվում ու հասնում
իր ուզածին: Մի պահ սկսեցի խանդել անձրևին: Այո դա խանդ էր…
Անձրևը դեռ չէր կտրվել: Նա զենքն ու զրահը պարզած պատերազմ
էր սկսել՝ ինքն էլ չիմանալով ում դեմ: Նա նպատակ էր դրել իր առաջ, և ինչ գնով էլ լիներ,
պիտի հաղթանակ տաներ: Անձրև', մոլեգին ու դժբախտ: Դու դատապարտված ես մարտնչել, գրոհել
ու քանդել: Դու անմիտ ես: Չէ, դու նման ես մյուսներին: Հերթական միամիտի մեկն ես՝ ում
հետ ես հույսեր էի կապում: Կրկին հիասթափությունը խոշտանգեց սիրտս: Մոլեգին աչքերով
ու սուր ճանկերով մխրճվեց ներսըս ու թափանցեց բոլոր անկյունները: Ես ծանոթ եմ, ես սովոր
եմ այս դաժան զգացողությանը: Ինչևէ, անձրև դու հերթական տխմարն ես, ով ուզում է հասնել
իր նպատակներին՝ կռվի միջոցով: Դա ամենահեշտ ու ամենահիմար ձևն է: Անձրևը պատերազմ
էր սկսել ինքն իր դեմ: Այդպես են վարվում շատերը, եթե ոչ բոլորը: Մարդի'կ, դուք այնքան
անմիտ ու պարզ եք, որ պատերազմ եք սկսում խաղաղության համար: Այլ կերպ ասած ՝ պատերազմ
եք սկսում ինքներդ ձեր դեմ: Չե՞ք կարծում, որ ժամանակն է վերջացնել:
Շուտով անձրևը կտրվեց, դադարեցնելով իր անմիտ կռիվը: Անձրևի
վերջանալու հետ, վերջացան նաև իմ ցնդաբանությունները: Մտորումներ, մտորումներ, մտորումներ…
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий