среда, 5 февраля 2014 г.

Իսկ նորմալները պատկերացում անգամ չունեն…


Հեյ դու', անցորդ, այդ ո՞ւր ես շտապում, դիմացդ անդունդ է, հետ դարձի'ր: Անդունդին քեզ նմաններն պետք չեն, նա կուշտ է:

Կամ դու, հա քեզ հետ եմ, չես տենում ի՞նչ է, մի հսկայական ծառ է, մի հենվիր վրան՝ անխելք: Ծառը լալիս է, խիղճ ունեցիր մի քիչ: Դու՛, այ փոքրիկ, ի՞նչ ես քարացել, ներքև նայիր՝ ծաղիկը քեզ ժպտում ու ողջունում է, իսկ դու չես էլ նկատում: Դուք էլ տիկին, բարի եղեք մի փոքր կռանալ, որպեսզի չղջիկները չխճճվեն ձեր մազերի մեջ: Խեղճերը
 վախենում են ձեզնից: Դու ի՞նչ է, լսողական խնդիրներ ունե՞ս՝ այս սև, չքնաղ ագռավի ձայնը կտրվեց՝ այնքան կռկռաց, ծառից մի կողմ քաշվիր, որ կարողանա կանգնել վրան: Սա քեզ էլ է վերաբերվում՝ կարմիր շրջազգեսով աղջիկ: Օ˜հ, ինչպե՞ս կարող էիր այդպիսի բան անել՝հիմար, գետը ճչում է ցավից, աղերսումքեզ, որ քար չշպրտես իր վրա: Իսկ դու՛,դու թքած ունես: Ահա քամի սկսվեց: Ոնց եմ սիրում քամու սիմֆոնիան, բայց չէ, որ քամին նեղանում է, երբ ոչ ոք չի լսում իր նվագը, բոլորն ավելի կարևոր գործեր ունեն, չեն հասկանում, որ սա ավելի կարևոր է: Անձրև, որքան էի կարոտել քեզ, ինչ լավ է եկար: Խենթանում եմ քո բուրմունքի համար: Օ˜, սրանից լավ հոտ չկա: Իսկ դուք՝ բոլորդ, փակվեք ձեր տներում, շտապեք պինդ կողպել դռներն ու ամուր փակել պատուհանները, իսկ ես չեմ հրաժարվի մի փոքր պարել ու երգել քամու մեղեդու տակ և թրջվել անձրևի տակ: Իսկ այն ո՞վ է:

-Հեյ, ո՞վ ես դու:

-Ես հասարակ մարդ եմ:

-Բա ի՞նչ գործ ունես այս պահին դրսում:

-Պայմանավորված եմ, գնում եմ հանդիպման, համ էլ անձրև շատ եմ սիրում:

-Թուհ, դու՞, անձրև ես սիրո՞ւմ,-քմծիծաղ տալով հարցրի:

-Դե հա, ի՞նչ կա որ:

-Որովհետև սուտ ես խոսում: Եթե իրոք անձրև սիրեիր, ապա չէիր թաքնվի անձրևանոցի տակ:

-Դու խենթ ես, ես քեզ հետ գործ չունեմ, գնացի:

Որքան անտանելի է: Ի՞նչ է, սխալ բան ասե՞ցի: Դժվար թե: Որքան քառակուսի էր: Պահ, անձրև է սիրում, չէ մի… սուտասանի մեկը:

-Համ էլ ես խենթ չեմ,- բղավեցի ամբողջ ուժով:

Օ˜, ծիածանը: Իմ ծիածան, պաշտում եմ քեզ: Իմ հավասարության խորհրդանիշն ես: Երանի մարդիկ մի քիչ քեզնից օրինակ վերցներին: Չէ, իրենց համար մեկ է: Ծիածան, դու մի՛ նեղացիր, ես քեզ շատ եմ սիրում: Իսկ իրենք դեռ այդքան չեն զարգացել, որ քեզ պես կարողանան հավասարություն սահմանել: Որքան խելացի ես: Ինչպես ես կարողացել յոթ տարբեր ռասսաներ միավորել մեկ տեղ, ու բոլորին հավասար օրենքներ ու սահմաններ տալ: Որքան լավ ու ուրախ են ապրում այս գույները: Մի օր ինձ էլ չէ՞ կվերցնես, կդառնամ ութերորդ գույնը, և բարձր-բարձր երկնքից՝ միասին կծաղրենք ներքևում ապրող քառակուսի, չզարգացած ու փոքրիկ մարդուկներին, ովքեր այսքան դարեր հետո էլ, դեռ շարունակում են իրենց հիմար պատերազմները, ինչ-որ չնչին տարածքի համար: Այդքան ծառեր ոչնչացնելուց, ծաղիկներ տրորելուց, գետեր ցամաքեցնելուց, բնություն վերացնելուց, կենդանիներ սպանելուց հետո, էլ ի՞նչ տարածքի մասին է խոսքը…

Ես դեռ դարեր շարունակ, ամեն անգամ անձրևից հետո կբարձրանամ երկինք, որպես ութերորդ գույն ու կհետևեմ այնքան, որ տեսնեմ, թե երբ պիտի հասկանաք, որ խաղաղությունից ավելի գեղեցիկ բան չկա: Այս ամենի հետ մեկտեղ դեռ շարունակում եք ձեզ առանձնացնել կենդանիներից: Ինչո՞վ եք տարբերվում կենդանիներից, ոչնչո՛վ:

-Իմ սիրելի ծիածան, խոստանում ես չէ՞, որ ինձ էլ կվերցնես:

Դու ժպտում ես, ուրեմն համաձայնես…

 by Annie Mena

2 комментария:

  1. xosqer chka veerjner vapshe chem kartum 100 ic mekem kardum bayc vor mi 3 tox kardaci ahavor hetaqrqrecc shat lavna apres :*

    ОтветитьУдалить