суббота, 18 января 2014 г.

Մի՛ վախեցիր մենությունից, վախեցիր մարդկանցի'ց…


Չէ, աշխարհում չկա ավելի ահավոր բան, քան մենությունը` մարդկանց մեջ... Մենություն... շատ տարածված երևույթ, բայց որքան տարածված, նույնչափ չբացահայտված: Ի՞նչ է սա, ոմանց համար հիվանդագին վախ, ոմանց համար ստեղծագործելու համար լավ միջավայր, ոմանք այնքան հիմար են, որ ուղղակի թքած ունեն, ոմանք էլ չեն հասկանում, թե մենություն ասվածը ինչ է, ուղղակի կարդացել են դրա մասին գրքերում կամ դիտել են ֆիլմերով:

Չէ, չեմ կարծում, որ արժի դրանից վախենալ, հարկավոր է ուղղակի գտնել մենության մեջ գեղեցկությունը, հարմարությունն ու սկսել սիրել այն: Եթե կարողանաս սիրել մենությունը, ապա իմացիր, որ հաստատ սերդ անպատասխան չի մնա, մենությունն էլ իր հերթին քեզ կսիրի: Սակայն ցավում եմ քեզ համար քառակուսի մարդ, քանի որ միայն հատուկ էակներն են օժտված այդ նախանձելի հատկությամբ: Քչերին է ընձեռված այս չքնաղ զգամունքը: Ինչևէ, միևնույնն է, հասարակ մենությունը, այնքան էլ ահավոր բան չէ, ամենացավոտն այն դեպքում է, երբ շրջապատված ես բազմաթիվ մարդկանցով, բայց, միևնույն է, մենակ ես: Երբ տեսնում ես տարատեսակ մարդկանց, բայց չես կարողանում ձեռքդ հասցնել նրանց, չես կարողանում թեկուզ մատիդ ծայրովն անգամ մի պահ հպվել, որովհետև մոլեգին մենությունն ասես պարիսպ է շարել չորս կողմդ ու այնքան պինդ ու հզոր քարերով, որ դու ուղղակի ունակ չես այն քանդել: Այո, մենությունն ավելի խանդոտ է, քան դու պատկերացնում ես: Միայնակ չմնալու համար  նա պատրաստ է ամեն քայլի: Իսկ դու՝ մարդ էակ, այնքան թույլ ես, որ քեզ տիրանալը շատ հեշտ է ստացվում: Քեզ տրված են աչքեր, որպեսզի կարողանաս տեսնել, դու ունես ականջներ և կարող ես լսել, ունես ձեռքեր և ոտքեր, ունես մարմին, վերջիվերջո ունես սիրտԻսկ մենությունընա չունի ոչինչ: Ոչ տեսնում է, ոչ լսում, չի էլ շարժվում: Մենություն՝ ոչ այլ ինչ է, քան անձև, անգույն, անհոտ, անզգա ու անսիրտ արարած, ով ի հակառակ քեզ հասնում է իր ուզածին: Իսկ դու՝ առավելություններովդ հանդերձ, դեռ բողոքում ես ու, չնայած, որ ունես սիրտ, միևնույն է սիրելու ունակ չես: Գիտես, եթե ուզում ես իմանալ` ասեմ, որ ընկերներդ ու բարեկամներդ ընդհամենը պատրանք են, չկան ընկերներ, դու ունես միայն մեկ իսկական բարեկամ՝ իրական ընկերդ հենց ինքը՝ մենությունն է: Երբ քեզ շպրտում ու գնում են, մենակ մենությունն է, որ մութ անկյունում գրկաբաց քեզ ողջունում է, իսկ դու շտապում ես արհամարհել իրեն: Դե լավ, արհամարհի՛ր, գնա մարդկանց մոտ, դե գնա’, ընկիր նրանց ոտքերն ու պաղատիր, որ գթան քեզ, այն ինչ դու էլ լավ գիտես, որ մեղավոր չես: Բոլորի դիմաց դարձիր ծաղրի առարկա, չէ որ դա քեզ հատուկ է: Այնինչ, երբ բոլորը քեզ ծաղրում ու արհամարհում են, միայն մենությունն է, որ իրոք հասկանում է քեզ և դեռ շարունակում է շողացող հայացքով սպասել՝ իր սիրած մութ անկյունում կանգնած: Իսկ դու, չէ որ ունես աչքեր, բայց այնքան կույր ես, որ չես էլ տեսնում իրեն, իսկ նա, նա չունի տեսնելու համար նախատեսված ապարատ, բայց, միևնույն է, կարողանում է քեզ նկատել: Հիմա փորձիր պատկերացնել քեզ մենության փոխարենահավոր բան է չէ՞ մենություն լինելը: Իսկ հիմա իրոք փորձիր հասկանալ իրեն ու չվախենալ, հաստատ բացի օգուտից, ոչ մի վնաս չի պատճառի քեզ. ի հակառակ մարդկանց՝ նա չի վնասում: Վախեցիր մարդկանցի՛ց, ոչ թե մենությունից կամ մթությունից
Իսկ ես բացարձակ չեմ վախենում մենությունից, որովհետև չգիտեմ, թե դա ինչ բան է: Ես երբեք միայնակ չեմ մնում, քանի որ իմ խենթ մտքերը միշտ էլ հետս են





 by Annie-Mena

Комментариев нет:

Отправить комментарий