Արդեն երկար ժամանակ է սկսել եմ <<Ուրիշ մարդկանց>>
փնտրտուքները: Ամբոխի մեջ միշտ էլ պատահում են <<Այլ>> մարդիկ, ովքեր տարբերվում
են: Որոշեցի հետևել գորշ ամբոխի հոսանքին և գտնել իմ ուզածը...
Մի քանի օր անընդմեջ նստում
էի պատուհանի մոտ ու ուշադիր զննում դուրսը: Հետևում մոխրագույն իրականության՝ մոլորված
մարդուկներին: Բոլորը միանման ու միապաղաղ են: Ա˜խ, որքան ձանձրալի եք: Հետևում էի,
շարունակ հետևում, բայց չէ, ոչ մի նորություն: Նույն հասարակ, գորշ, խղճուկ, քառակուսի,
փոքրիկ, մոխրագույն մարդուկների շարանն է, ովքեր սլանում են մի ուղղությամբ: Կրկին
հիասթափություն… Միապաղաղությունը հափշտակել էր աչքերս: Շուտով նաև ներծծվեց մեջս և
սկսեց նվագել նյարդերիս վրա: Չէ, ինձ շտապ <<ուրիշություն>> է հարկավոր,
<<Այլաշխարհություն>>, կամ թեկուզ
<<Չմիօրնակություն>>: Այսպիսով շտապեցի շարունակել փնտրտուքներս պատմության
մեջ հետք կամ արժեք թողածների մեջ: Փորփրում էի պատմությունը: Թվեր, պայմանագրեր, արքաներ,
պատերազմներ, տարածքներ… Չէ, այսպես բան դուրս չի գա: Հարկավոր է ծավալվել: Ընտրեցի գրականության ճյուղը:
Սկսեցի հիշել սիրածս գրքերը, այնուհետև դրանց հեղինակներին: Ահա նա… Անուրջներ և մղձավանջներ,
Էդգար Ալլան Պո: Այո, ինչպես կարող էի մոռանալ քեզ՝ չէ որ դու ես իմ մուսսան, իմ Չսովորականը,
իմ անկրկնելին ու միակը: Սիրում եմ քեզ իմ Պո: Իմ սև, իմ ուրիշ, իմ ցնդած, իմ խավար,
իմ արտացոլանք, իմ եռանկյուն, իմ անձրև, իմ քաոս, իմ թռիչք, իմ արտասովոր ու տարօրինակ,
իմ Չիրանականություն… Ես քեզ գտել եմ, ու բաց չեմ թողնի: Վստահ եմ, որ քեզնից էլ չկա,
և չեմ կարող գտնել ուրիշ <<Ուրիշի>>: Չէ դու իմն ես, քեզ չեմ տա ոչ մեկի,
ու չեմ էլ կիսի ոչ մեկի հետ: Հույսներդ կտրեք ու հեռու քաշվեք ինձնից ու Պոիցս, մենք
երջանիկ ենք << Ուրիշներով>>, իսկ դուք գնացեք և շարունակեք ձեր միապաղաղ,
գորշ, միօրինակ, քառակուսի, հասարակ, Չխենթ ու Չցնդած կյանքը…
Ան էնպես ասեցիր, սկսեցի խանդել. Մի մոռացի որ Պոն նաև իմն ա^_^
ОтветитьУдалитьԻսկ ես կուզեի էդ ուրիշին դու քո մեջ գտնեիր, որովհետև Պոն շատ շատերի ուրիշն ա, մենակ քո ուրիշը չի. Իսկ քո մեջ (ինչպես որ ամեն մեկի մեջ) կա էդ ուրիշից, ու ի տարբերություն Պոի, ինքը մենակ քո ուրիշն ա: Ես այ էդ ուրիշին եմ ուզում Աննն :))) ^_^
Իսկ իմ անցած պատմվածքներից կարծում եմ արդեն երևում է, որ ես գտել եմ իմ միջի Ուրիշին, այդ պատճառով էլ սկսել եմ փնտրտուքներս ինձնից դուրս՝ մյուսների մեջ, ու քանի-որ դեռևս մեր ժամանակներում չեմ գտել, ահա մտել եմ գրականության մեջ ու գտել եմ,,, Պո <3 ^^ ... բայց իհարկե դու էլ ես Ուրիշ ) դու էլ ես իմ Ուրիշներից... ^-^
УдалитьԻմ Անի, ոնց եմ սիրում քեզ ^_^
ОтветитьУдалитьես էլ քեզ իմ Մարի ^_^ համ էլ շատ կարոտում եմ...
Удалить