пятница, 13 декабря 2013 г.

Ճի՞շտ, սխա՞լ, չէ չեմ լսել...


 
Իրականում գոյություն չունի բարի կամ չար, չկա ճիշտ և սխալ, չկա տգեղ կամ գեղեցիկ... Գոյություն ունի ուղակի իրերի ճիշտ կամ սխալ մեկնաբանություն:
Մարդ վերցնում է ինչոր արժեք և տալիս է դրան մեկնաբանություն: Մարդիկ սիրում են հակասություններ: Դա ձեր էությունն է այդպես: Ամպայման սիրում եք ամենինչը բաժանել երկու մասի, և ընտրել դրանցից մեկ: Չէ, կարող եք ուղակի համատեղել այդ երկու կողմերը: Դուք ընտրում եք միշտ հեշտ տարբերակը: Այսպիսին եք դուք՝մարդիկդ, պարզ ու թափանցիկ: Վերջապես ե՞րբ եք սկսելու երկու հակասությունները համատեղել: Չէ, որ կարելի է համատեղել: Երբ պիտի հասկանաք, որ չի կարող լինել բացարձակ բարություն, կամ բացարձակ լույս, կամ էլ բացարձակ գեղեցկություն: Եթե չլիներ չարությունը, դուք չէիք իմանա, որ գոյություունի նաև բարություն: Եթե չլիներ մթություն ու խավար, դուք այդպես էլ չէիք իմանա, որ գոյություն ունի լույս: Դուք տալիս եք ամենինչին վատ ու լավ մեկնաբանություններ ու միշտ ձգտում եք ձեր իսկ ստեղծած ՛՛Լավինՙՙ : Իսկ գիտեք թե այս ամենի մեջ, ի՞նչն է վատը: Ամենամեծ մինուսը այն է, որ քննադատում եք նրանց ովքեր ընտրում են բացասական կողմը, կամ ավելի ճիշտ կլինի ասել ձեր մեկնաբանած  ՙՎատՙ  կողմը: Մինչ դեռ դուք չեք էլ պատկերացնում, որ կարելի է այդ նույն մթության մեջ տեսնել գեղեցկություն: Շատ անգամ դուք վախենում եք մռայլոււթյունից, մթությունից, կամ վախենում եք այն ամենինց, ինչը չեք հասկանում: Իսկ չեք պատկերացնում, որ կան այնպիսինները ովքեր տեսնում են գեղեցկություն այն ամենի մեջ, ինչից դուք վախենում եք: Այնքան կույր եք, որ չեք նկատում, թե ձեր շրջապատում կան այդպիսինները: Օհ, չէ ես սխալվում եմ: Դուք շատ էլ լավ գիտեք, ու տեսնում եք նրանց, ու առանց րոպե անգամ կորցնելու հարձակվում եք ու սկսում քննադատել: Քննադատում եք, ու չեք ցանկանում հասկանալ կամ ըմբռնել, որ մարդիկ տարբեր են: Կարող են հանդիպել նաև այդպիսինները: Հերիք է, հոգնել եմ ձեր քննադատություններից: Լռե՛ք: Քննադատելով դուք միայն ապացուցում եք ձեր անգրագիտությունը: Այո ես գիտեմ, որ դու հիմա կսկսես ատել ինձ: Իսկ ինձ համար միևնույն է, թե դու ինչ կանես: Ատելը թուլություն է: Ահա ապացուցում ես նաև թույլ լինելդ: Իսկ հիմա կասես, որ չէ չես ատում, իսկ ես կասեմ, որ բացի թույլ ու պարզ լինելուց նաև ՍՏԱՏՍԵՐ ես: Պաշտում ես սուտը: Ասածս մեկն է, մի եղեք այդքան քառակուսի: Փորձեք նախ հասկանալ. Հետո նոր անցեք ձեր հիմար մեկնաբանություւներին ու քննադատություններից: Դուք միշտ ծիծաղում եք մեզ վրա, որովհետև մենք ուրիշ ենք, իսկ մենք ծիծաղում ենք ձեր վրա, որովհետև դուք չեք տարբերվում մեկդ մյուսից: Նայում եմ ձեզ ու  տեսնում եմ միայն մոխրագույն ամբոխ: Քառակուսի, մոխրագույն, թափանցիկ մարդուկներ, ովքեր հիպնոզացած առաջ են քայլում մի ուղղությամբ: Իսկ այդ ձեր ուղղին, որով առաջ եք շարժվում՝ ձեր սահմանած ՛՛Ճիշտն է՛՛ : Եվ ես կասեմ իմ վերջնական խոսքը՝ գոյություն չունի ճիշտ ու սխալ, գոյություն ունի երևույթների ճիշտ և սխալ մեկնաբանություն…

Комментариев нет:

Отправить комментарий