Այսօր որոշեցի գրել մի պատմություն, որը տեղի ունեցավ այս
ամսվա 13-ին: Սա ես գրում եմ ինքս ինձ համար, որպեսզի չջնջվի հիշողությունիցս և մոռանալու
դեպքում էլ բացեմ, կարդամ ու վերհիշեմ: Մոռանալը
հավասար կլինի վերանալուն...
Ճիշտն ասած հույս էլ չունեմ, որ սա մեկի ձեռքը կընկնի և
ինչ-որ մեկը կկարդա հերթական
ցնդաբանությունս, բայց եթե հանկարծ բախտի բերումով ոմն
մեկը կարդա սա, ապա չեմ կարծում, որ կհավատա ամբողջ եղածին, որը պատրաստվում եմ պատմել:
Միայն ես եմ հավատում ասածիս (Ուրիշ դեպքում չէի հավատա, բայց այս դեպքն այլ է, սա
սեփական աչքերով եմ տեսնել` չհավատալ չեմ կարող): Այնքան երկար է… չգիտեմ էլ որտեղից
սկսել: Լավ սկսեմ արթնանալուցս: Դե ինչպես եղավ. Ինչպես ամեն օր` ամսի 13-ն էլ բացառություն
չէր, արթնացա առավոտ շուտ` ժամը 8.00 էր: Հագնվեցի, մազերրս էլ քչից շատից հարդարեցի,
լվացվեցի ու առաջ դեպի դպրոց: Քամի էր: Բռռռ… սառնությունը հպվում էր մատներիս ծայրերին
ու իր ճկունության շնորհիվ ներթափանցում ներսիս ամենատաք հատվածներն ու վերածում ամենը
սառցե կտավների: Հետաքրքիր զբաղմունք էլ չկար, շուրջ բոլորը ցրտից կուչ եկած մարդիկ`
բորբոսնած ու մարած դեմքերով, որ արտացոլում են միայն կյանքի տառապանքները` հերիք է
մի պահ նայես դեմքներին ու տրամադրությունդ ընկնում է: Հետո սկսում ես ժպտալ, որպեսզի
գոնե մի փոքր գունավորես մռայլ իրականությունը, բայց հաջորդ վայրկյանին զգում ես, որ
չորս կողմից վրադ են հառել տարօրինակ հայացքներ: Քեզնից վանվում են` խելագարի տեղ են
դնում: Հետո շտապում ես թաքցնել կեղծ ժպիտդ, որովհետև հասկանում ես, որ հիմարի կարգավիճակում
ես հայտնվել: Է˜հ, տխուր է: Քայլում, քայլում էի ու տեղ չէի հասնում: Այս անգամ դպրոցի
ճանապարհը սովորականից ավելի երկար էր թվում, մտածեցի ` ձանձրույթն է պատճառը: Մի նոր
զբաղմունք գտա` մինչև տեղ հասնելը որոշեցի քայլել հատակի այն մասերով, որտեղ ստվերոտ է (16-ս լրացել է, բայց մինչ օրս էլ սիրում եմ այս մանկուց մնացած զբաղմունքս): 1, 2, 3, 4… 10` ընկղմվել էի խաղիս մեջ: Ցատկ, կրկին,
ահա ևս մեկը: Ուշքի գալով տեսա, որ անցել եմ դպրոցի մոտից ու բավականին հեռու եմ: Վայրը,
որտեղ հասել էի` անծանոթ էր:
Մաս երկու
Քամին դեռ չէր դադարել` ասես միտք էլ չուներ դադարելու: Վայրը,
որտեղ գտնվում էի` բացարձակ լռություն էր: Որոշեցի մեկին գտնել, որպեսզի հարցնեմ, թե
ուր եմ հասել:
-Աո˜ւ, հեյ ո՞վ կա…
Ձայնս արձագանքում էր, իսկ պատասխան չկար: Նույն` վայրի լռությունն
էր: Որոշեցի հետ գնալ, բայց փակուղի էր: Չեմ հասկանում ինչպե՞ս եմ այս անիծյալ տեղում
հայտնվել: Մտածեցի` առաջ քայլելը ավելի ճիշտ կլիներ: Ժամանակ չկա, դասերից էի ուշանում:
Առաջ շարժվեցի: Ոտնաձայներս կոտրում էին սարսափ լռությունը: Ավելի կենտրոնանալով լսելի
էր դառնում նաև քամու սուլոցը, ավել ոչինչ: Հը՞, աչքիս թվաց, թե իրոք խոտերը շարժվեցին. Երևի քամին էր: Շարունակեցի ելք գտնելու փնտրտուքներս: Մեկ էլ նորից` թփթփոց: Վախենում
էի, բայց այլ ելք չկար, պիտի տեսնեի ինչ կա էնտեղ`արդեն առեղծվածային թվացող թփուտներում: Համարձակվեցի գնալ ու պարզել (Խոստովանում եմ, ես բավականին վախկոտ
եմ և այս քայլը ինձ հերոսություն էր թվում): Դողդղացող ձեռքերով բացեցի ճյուղերը: Հաջորդ
վայրկյանին ճչոցս դղրդացրեց շուրջ բոլորը (Համենային դեպս ինձ էդպես թվաց): Ճյուղերից մեկի վրա ագռավ էր` սև, բայց գլխիվայր
էր: Ճանկերով բռնվել էր ճյուղից, ասես չղջիկ լիներ, բայց չղջիկ չէր: Հմմմ… ինչ հիասթափություն`մարդ չէր փաստորեն: Պտտվեցի, որ ետ դառնամ, մեկ էլ… ինչ-որ մեկը ետևիցս ինձ է կանչում:
Ուրախությամբ ու միևնույն ժամանակ անհամբեր պտտվեցի, բսյց ոչինչ էլ չկար` նույն չղջիկանման
ագռավը, անշարժ թառած իր տեղում: Այս անգամ հաստատ ականջիս լսվեց: Բայց կրկին նույն
կանչը` նորից: Այս անգամ ավելի արագ պտտվեցի: Հաջորդ վայրկյանին զարմանքից ու վախից
քար կտրեցի: Ագռավն էր: Ամբողջ ուժով տրորեցի աչքերս` չօգնեց, փորձեցի թևս ուժեղ ճմկթել,
միևույն է մղձավանջներին վերջ չկար:
Մաս երեք
Աչքերս բացեցի անձրևի կաթիլներից, որոնք թափվում էին դանդաղ,
բայց միևնույն ժամանակ մեծ-մեծ էին: Դողալով սահում էին մարմնիս վրայով, ու հրճվում
էի (Սիրածս երևույթներից է): Բաց երկնքի տակ էի, խոտերին պառկած, շուրջս ամայի: Փաստորեն
նույն անիծված վայրում էի: Համեմատած կարծես մթնել էր: Արևի վերջին շողերը չէին երևում`
ամպերն էին փակել: Մյուս վայրկյանին փորձեցի վեր կենալ` թույլ էի, բայց հաջողվեց: Տեսնելով
նույն հրեշավոր ագռավին` իր հին տեղում կախված` աչքերս արցունքոտեցին` արցունքոտեցին
այն մտքից, որ այս ամենը երազ չէ: Իսկ եթե անգամ երազ է, ապա չի տարբերվում իրականությունից:
-Մոտ արի', մի' վախենա…
Լսվեց խռպոտ, հաստ ու միստիկ ձայն (ձայնին միստիցիզմ էր հաղորդում արձագանքումը): Այնուամենայնիվ ուրիշ ելք չկար` փախչելն անիմաստ էր, մնում
էր միայն խոսել ագռավի հետ (Չէ, ես վերջնականապես գժվել եմ, ինչպես կարող եմ խոսել
ագռավի հետ):
-Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում,- անհամարձակ, դողացող ու թույլ ձայնով հարցրի:
-Այդ դու պիտի ինձ անուն տաս, ասա', ո՞վ եմ ես…
Պիտի խոստովանեմ այսպիսի պատասխան չէի ակընկալում: Մոտ երկու
րոպե մտածեցի, թե ինչ պատասխան պիտի տամ:
-Դե, կարծում եմ դու ագռավաչղջիկն ես:
-Օ˜, շնորհավորում եմ, դու գուշակեցի'ր: Ես ագռավաչղջիկն
եմ:
Ինչպե՞ս թե գուշակեցի: Եթե գիտես, թե ով ես, ապա ինչի՞ ինձնից
հարցրիր:
-Ուզում էի իմանալ` գուշակությունից ոնց ես:
Ահ, ես էլ կարծում էի, թե ես եմ խենթ, փաստորեն ինձնից խելառ էլ են լինում:
-Իսկ այս որտ՞ղ եմ ես: Այս ի՞նչ վայր է:
-Դա դու պիտի որորշես, թե որտեղ ես, անո'ւն տուր այս վայրին:
Տարբեր անվանումներ էին պտտվում գլխումս, չէի կողմնորոշվում
որն ընտրեմ` սարսափների զո՞նա, մղձավանջային
տիրո՞ւյթ, թե՞ երազային իրականություն: Որոշեցի երեքն էլ միացնել իրար ու ստանալ մեկ
տեղանուն` ավելի բնորոշ կստացվի:
-Սարսափների Մղձավանջաերազային
Իրականության Զոնա:
-Թո'ւհ, այս անգամ
էլ գուշակեցիր, ճիշտ և ճիշտ այստեղի անունն է, կեցցե'ս, այսքան ժամանակ ոչ ոք չէր կարողացել
գուշակել տեղանունը, դու ուրիշ ես, նման չես մյուսներին:
-Իսկ ինձնից
առաջ քանի՞ հոգի է եղել էստեղ ու փորձել գուշակել:
-Դու առաջինն ես, էստեղ ոչ մեկ չի եղել:
Այնպիսի տպավորություն էր ասես ինձ ձեռ էր առնում (Իրոք զզվելի
զգացում էր): Որոշեցի փոխել թեման որովհետև էս թեմայով խոսելը հիմարություն էր թվում
(Խոստովանում եմ` պատասխան չունեի դրանից էր): Չհասցրի խոսել, երբ ինքը հարց տվեց:
-Իսկ դու ո՞վ ես:
-Վայ, ներողություն… ինչ անշնորհքն եմ` չներկայացա: Ես… ես…
ես կիսաԱնին եմ:
-Օ˜, կիսաԱնի… հահ, շատ եմ լսել: ԿիսաԱնիները բավականին շատ
են:
Իսկ ես երբևիցե չէի հանդիպել որևէ այլ կիսաԱնիի, կարծում
էի միակն եմ: Փորձեցի կրկին փոխել թեման:
-Իսկ մոտակայքում մարդիկ չկա՞ն:
-Մա՞րդ, դա ի՞նչ է:
-Դե տեսքով ճիշտ և ճիշտ ինձ նման են` 2 ոտք, 2 ձեռք, 2 աչք, 2 ականջ, քիթ, բերան, մազեր…
-Դե տեսքով ճիշտ և ճիշտ ինձ նման են` 2 ոտք, 2 ձեռք, 2 աչք, 2 ականջ, քիթ, բերան, մազեր…
-Իսկ ներսի՞ց:
-Այ ներսից հեչ ինձ նման չեն… քառակուսի են, մոխրագույն,
օդով լցված, ժանգոտած, բորբոսնած, տափակ ու դատարկ: Եթե տեսքից նրանք բոլորն իրարից
այդքան տարբեր են, ապա ներսում իրարից ոնչնչով չեն տարբերվում:
-Չէ, չեմ հանդիպել այդպիսիններին: Բա քեզ ինչի՞դ են պետք
նրանք:
Իրոք որ, ինչի՞ս են պետք: Պատասխան չտվեցի:
-Ելքը որտե՞ղ է,- հարցրի:
-Ելքը ներսումդ է: Երբ կկարողանաս կառավարել երևակայությունդ,
այդ ժամանակ էլ դուրս կգաս էստեղից: Զգույժ եղիր հավետ էստեղ չբանտակրվել:
-Փաստորեն այս ամենն իրական չէ, սա ընդհամենը երևակայություն
է...
Չհասցրի ավարտել խոսքս, երբ ագռավաչղջիկը կարծես ջղաձգման
նոպա ապրեց ու վրա հասավ` նյարդային պոռթկումներով ու ձայնի տոնը բարձրացնելով` համարյա
գոռալով խոսեց.
-Ի՞նչ ասացիր:
Ընդհամենը երևակայությո՞ւն: Ինչո՞ւ ես էդպես թերագնահատում:
-Որովհետև ես ապրում եմ իրականությունում, դրանք իրական չեն,
միայն իմ գլխում են:
-Իսկ ո՞վ է սահմանում տվել, թե ի՞նչն է իրական, իսկ ինչը
չէ: Ի՞նչ գիտես, թե որտեղ է սկսվում իրականությունը ու ավարտվում երևակայությունը:
Երբևէ չե՞ս մտածել, որ միգուցե երևակայությունն է իրական, իսկ իրականությունը երևակայություն:
Իսկ մտքովդ չի անցնում, որ դու ես իմ երևակայության արդյունքը, ոչ թե ես քոնը:
-Ես շատ եմ մտածել այդ ուղղությամբ: Դու ասես իմ մյուս Եսը
լինես, ում ես միշտ փորձել եմ սպանել: Ով միշտ ցնդաբանում է, իսկ ես խնամքով փակել
եմ բերանը ու փորձել մցնել տուփի մեջ, որ դուրս չգա ու չխոսի, որովհետև ինձ բոլորը խելագար
կասեն, ես վախենում եմ ազատության թևեր տալ իրեն: Չլինի դա դո՞ւ ես:
Այդ վայրկյանին ագռավաչղջիկի աչքերում ասես ժպիտ հայտնվեց,
ուրրախության նշույլներ: Մյուս րոպեին խոսեց.
-Ամեն ինչ հնարավոր է սիրելիս, ամեն ինչ, - արտաբերեց մեղմ
ու հանգիստ ձայնով, ասես լրիվ ուրիշ մեկի հետ խոսեի:
Մի պահ շփոթվեցի: Չէի կարողանում խոսել: Մեջս ամեն բան իրար
էր խառնվել` վախ, տագնապ, շփոթմունք…
Ուշքի գալով որոշեցի տալ `գլխումս արդեն հերթ կանգնած հարցերը:
Նույն պահին ագռավաչղջիկը փակեց աչքերը, իր լայն թևերով խաչաձև փակեց սև մարմինն ու
չքվեց…
Մաս չորս
Երբ ուշքի եկա, արդեն լրիվ մթնել էր, աստղերն էլ սովորականից ավելի մեծ էին
ու մոտ էին թվում: Այնպիսի տպավորություն էր ասես ձեռքդ կարող էիր առաջ մեկնել ու շոյել
քո սիրած աստղին, սակայն հաջորդ վայրկյանին հետ քաշել` ուժեղ ցավից, որովհետև աստղերը
փշոտ ու սրածայր են` ճիշտ և ճիշտ վարդերի պես` գեղեցիկ, բայց վտանգավոր (Մանկուց էսպիսի
պատկերացումեր ունեյի):
Ագռավաչղջիկը դեռ չէր վերադարձել, տեղը դատարկ էր: Սև, մռայլ,
տձև արարածը իրոք որ չքվել էր` անհետ: Հետաքրքրությունս դրդեց, որ գնամ ու նստեմ ագռավաչղջիկի` ծառի ճյուղի վրա ու ինձ ագռավաչղջիկ զգամ:
Մենությունը շրջափակել էր ինձ: Սարդոստայն էր հյուսել երկաթե, որը քանդել հնարավոր չէր: Զգացի, որ գլուխս պտտվում է: Միօրինակությունը խաղում էր մազերիս հետ` սրածայր ճանկերով սանրում, հետո խճճում, հյուսում ու քանդում: Հաջորդեց նրան թախիծը` հին բարեկամս: Բռնել էր ձեռքս` պինդ-պինդ ու հրմշտոցով նետում էր ինձ հիշողությունների խորը անդունդը: Աչքերրիս առաջ էին գալիս մանկության փոքրիկ ու անմեղ հիշողություններ` էնպիսի հրճվանքի բռնկում էր սկսվել: Հրճվանքի մոլեգին տենդ, անմոռացության խոլերա: Ծանոթ ու անծանոթ դեմքեր էին մտնում գլուխս ու գալիս թափվում աչքերիցս: Սկսեցին նաև տարբեր` ծանոթ ու անծանոթ ձայներ ու շշուկներ թևեր առած` մռայլ թիթեռնիկների պես խցկվել բերանս ու հերթ կանգնած դուրս գալ աջ ականջիցս, հետո էլ փնտրելով ուրիշ ելք` ճեղքելով անցնել նաև ձախ ականիցս: Խելագարության նոպա էր: Անիրական ցնորության պատրանք, որը թեև խելքից լրիվ դուրս է, բայց միևնույն ժամանակ այնքան խելքին մոտ, որ ճառագայթում, անցնում է անգամ իրականության պարսպապատ պատնեշները ու մտնում խաղաղ դաշտ հետո սկսում գրոհել: Ու դու սկսում ես չտարբերել, թե որտեղ է սկսում իրականությունը ու ավարտվում երևակայությունը: Զգացի, որ երևակայությունս սովամահությունից ելել ու ինձ է խժռոմ, մանր-մանր պատառ անում, ու վայելում ամեն մի կտորը: Քաղցածությունից ժանգոտել էր ու ճռճռում` հարյուր տարի ապրած դռան նման ու այս մոլեգին ձայնով` սուր սղոցի պես` սղոցում հիշողություններս ու դեն նետում հրեշավոր մոռացության դարպասներից ներս: Ասես իր փայտե խամաճիկը լինեի, ում հետ վարվում էր ինչպես կցանկանար: Նոր խաղալիք էր սիրտը ուզում, հոգնել էր ինձնից: Չնայած ինչ սրտի մասին է խոսքը. Իմ երևակայությունը սիրտ չունի` անսիրտ վրիժառու է, մեկուսացած ու ազատության թևեր վայելող մեկն է, ով մակաբույծի պես այսքան տարի բնակվում էր ներսիս չորս պատերի մեջ, ու անճոռնի արձաններ էր քանդակում ներսիս պայծառ թիթեռնիներից: Հիմա էլ անշնորհակալի պես դեմ է դուրս եկել ինձ: Որքան հիմարն եմ, շուտ պիտի քեզ դեն նետած լինեի: Ես հեշտ հանձնվողներից չեմ: Փակեցի աչքերս, մտա ներսս ու գտա նրան` ագռավաչղջիկին` Իմ ագռավաչղջիկին, ում սխալմամբ տարիներ առաջ նշան էի բռնել սրտին, բայց վրիպել` կրակելով ճակատին, ուղղիղ աչքերի մեջտեղը: Փաստորեն վրիպել էի: Արթնացրի իրեն խորը քնից ու ետ բերեցի վերջնականապես: Սա հաղթանակ էր: Ամեն ինչ փոխվեց, չէ, որ գտա բանալին… Նոր եմ հասկանում Ագռավաչղջիկի, կամ այլ կերպ ասած մյուս Ես-իս խոսքերի բուն իմաստը…

Մաս հինգ
Աչքերս բացեցի տանը:
Առաստաղի կապույտ պատն էր, որ մանկուց խաղաղ երկինք է հիշեցնում: Վազեցի օրացույցը
ստուգելու` նույն օրն էր 03.13.2014 թ: Արևն իր տեղում էր, ինչպես հազարամյակներ շարունակ,
այսօր ևս չէր մոռացել ծագել, երկինքն իր գույնը չէր փոխել, դպրոցը չէին փակել, արտաքինս
էլ նույնն էր: Փոխվել էի միայն մի բան: Ես Անին եմ, լիակատար Անին` միակ բանը, որ վստահ կարող եմ ասել...
By Annie-Mena
shat lavna
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ)
Удалить