Կարմիր մռայլության` հիշողությունների հայելին է,
Անգամ աչքերդ բացելով` չես փախչի անճոռնի, բայց ցավից թփրտացող դիմակների պարահանդեսից,
Լսի'ր վախերից սևացած` քառակուսի, անօդ արկղիկում փակված անշունչ վարդերի ճիչերը,
Սակայն մի' փորձիր ձևականորեն սփոփել նրանց` թափանցիկ, բայց իրական սրտերը,
Քանի-որ դու մարդ ես.
Մեր այս աշխարհում, ուր դու մոլորվել ես` սարդի թակարդը ընկած ճանճի պես,
Բոլորիս է հայտնի, որ դու այն անխիղճ կենդանու տեսակն ես, ով սփոփելու ունակ չէ,
Ով իբր սիրտ ունի, բայց այն սին ու դատարկ է:
Իսկ հիմա փորձի'ր հաղթել տենդագին վախերդ մոլորված`
Վրեժի ոգով լցված այս շախմատում,
Որ երախը բաց` թունավոր կախաղանի է տենչում:
Շուտով կկոտրվի մենության անձավի` արնախում հայելին,
Այն հայելին, որ այսքան տարի մերկ պատերից ներս, բանտարկել է իր մեջ բոլոր վախերդ միօրինակ ու գորշ,
Բայց մի' շտապիր բացել աչքերդ,
Միևնույն է վերջ չկա այս խելառ մղձավանջներին, ելք չկա անմոռացության այս լաբիրինթոսից,
Կարմիր մռայլության` հիշողությունների հայելին է,
Որ սովամահությունից գամվել է այն մութ անկյունում ու քեզ է սպասում:
Комментариев нет:
Отправить комментарий