Կանչում է քեզ անտեսանելի մի ձայն`
Գորշ ու մոռացված:
Հրելով միջիդ սյուները հաստ` մտնում է ականջներդ,
Ու ծովի հեգնական ալիքների պես` անձրևի ժպիտով, ժպտում ու անցնում:
Անցնում է միջիդ հինավուրց թունելներով ու բացում է անգամ մոռացության դռները կողպված`
Ուր հմուտ լարախաղացի ճկունությամբ մեկը` կարողացել է լավ թաքցնել ամենը`
Փոշոտ, բորբոսնած արկղիկում այդ բոսորագույն:
Հաջորդ վայրկյանին լցվում են մեջդ սառած ցնորքների ծաղիկները թոշնած,
Եվ շտապում պատռել` իրականության թողած վերքերը մառախլապատ,
Որ չէին էլ հասցրել դեռ սպիանալ:
Ու վերածնվում է ցնորության տենդը`
Խելագար ջութակների նվագի ներքո,
Այն նվագի, որ շտապել էիր մոռացության մատնել...
Комментариев нет:
Отправить комментарий