Հաճելի զգացում է, երբ աչքերդ բացում ես հին բարեկամիդ մոռացված ձայնից: Նա կողքիդ է, քեզ չի մոռացել` ժամանել է:
Այդ պահին հասկանում ես` աշխարհը քոնն է: Դու միայնակ չես: Փաստորեն կա մեկը, որ հիշում է գոյությանդ մասին: Թեկուզ բավականին երկար ժամանակ է անցել ձեր վերջին հանդիպումից` միևնույն է չի մոռացել: Մինչ ուրախությունից բղավելն ու գիրկը թռնելը` տրորեցի աչքերս, համոզվելու համար,որ սա բացառություն է` այն դեպքերից չէ, երբ ուղղակի աչքիդ է երևում: Չէ. Երազ չէր: Նույն վայրկյանին հիացմունքի ճիչս ագռավի թևեր առած սլացավ ողջ սենյակով մեկ: Վազեցի ու ամուր փաթաթվեցի նրան: Քիչ էր մնում շնչահեղձ լիներ` ոսկրոտ արմունկներիս պատճառով: Թեև շատ ծեր է, բայց վրայից թարմության հոտ էր փչում ու մյուս վայրկյանին աչքերիդ առաջով վազեվազ անցնում են մանկությունից կտրված գունավոր հուշեր: Այդ պահին դա միակ գունավոր երևույթն էր, որ լուսավորում էր սենյակը: Միշտ էլ սիրել եմ խաղալ նրա կապտամոխրագույն մազերի հետ, որոնք խճճվում էին մատերիս մեջ ու մնում արանքներում: Նրան հպվելն էլ է ինձ հրճվանք պատճառում: Թեթև քսվելն էլ լրիվ հերիք է, որ սարսռաս, որովհետև ինքը միշտ սառն է: Անշարժ նստած էր ու ասես միտք էլ չուներ շարժվելու, սակայն դրանից ես չէի նեղվում, որովհետև իր պարզ ժպիտն անգամ ինձ բավարարում է: Ահա, սրան էի սպասում: Նրա դեռահասությունից մնացած սովորությունը, որը պաշտում եմ: Քնքշորեն սկսում է ոլորել մազերը` իր հիվանդոտ ու թափանցիկ ձեռքերով, որի վրա առանց աչքերը լարելու էր տեսանելի են կապտականաչ, դուրս ցցված երակները: Մազերը գզգզվեցին, թափվեցին աչքերի մեջ, իսկ նա քարացած նստել է, պարզապես ժպիտը փոխվում է թախծի: Իմ բարակ, կարմրավուն երանգ ստացած ձեռքերով փորձեցի պինդ բռնել իրենը ու էնպիսի տպավորություն էր, ասես շուտով նրա ձեռքերը հալվելու էին իմ ձեռքերի մեջ: Հաջորդ ակնթարթին պարզվեց, որ ճիշտ հակառակն է: Ցավից կծկվեցի ու հետ քաշվեցի, փորձելով դա անել այնպես, որ չզգա: Ձեռքերս սառցեպատ էին` սառնությունից փետացել էին: Աչքերը սկսեց թարթել: Լուսնի հաստ շողը մոլորվել էր նրա աչքերի մռայլ ու գիշերվա պես խավար լաբիրինթոսում, որտեղից դեռ ոչ մեկին չէր հաջողվել դուրս պրծնել: Խցկվել էր լաբիրինթոսի փակուղիներից մեկում: Հանձնվելու միտք չունենալով փորձում էր վրեժ լուծել, որին անհամբեր սպասել էր հարյուրավոր տարիներ և միգուցե ավելի երկար: Այո, ես սա էլ էի ակընկալում: Ցնորված ծիծաղ հայտնվեց դեմքին: Բարձր հռհռալով, որը միստիցիզմ էր հաղորդում` շշնջաց ցտեսության մոխրագույն խոսքերը: Նույն պահին էլ ցնորքի պես անհետացավ, թողնելով հետևից միայն թարմության հոտը, որը շուտով ցնդելու էր: Կսպասեմ քեզ,իմ հին ու լավ բարեկամ` անձրև…

by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий