Ամեն առավոտ այդ նեղլիկ փողոցով անցնելիս, լիներ դա ձմեռ, թե գարուն` գլուխդ վեր պարզելով, կարող էիր տեսնել թղթե ինքնաթիռներ, որ քամու խաղաղ օրորով ազատ սավառնում էին մով երկնքում: Դրանք հինգերորդ հարկում բնակվող այն փոքրիկ, գանգուրներով տղայինն էին, որ դեռ առաջին քայլերն էր անում աշխարհը ճանաչելու, բայց արդեն հստակ գիտեր, որ ամենից շատ իր թղթե ինքնաթիռներն է սիրում: Աչքերը դեռ նոր բացած, թղթերն առնում էր ձեռքը, որոնք հազիվ էին այնտեղ տեղավորվում, ու վազում դեպի հին, ճաքապատ պատուհանը: Մայրիկն ամեն առավոտ լվացքն անելու հետ զուգահեռ` նախատում էր փոքրին.
-Շոր գցի'ր վրադ, կմրսես... Զգո'ւյշ, չընկնես, բարձր է:
Ձմռան մի հասարակ, պարզ իրիկնամուտ էր: Տղան, իհարկե, ինքնաթիռներ էր թռցնում և անցորդներին պարտադիր ժպտում, իսկ մայրը հաց էր թխում ու թղթե ինքնաթիռների հետ մեկտեղ դուրս էր թռչում նաև թարմ հացի բույրը: Եվ լսվեց անսպասելի դռան թակոցն ու հարևանուհին` մի ծեր, գիրուկ կին, շտապով ներս գցեց իրեն:
-Պատերազմ է,- Ճչաց նա:
Տղան առաջին անգամ էր իր ողջ գիտակցական կյանքում լսում բառն այդ ` պա - տե - րազմ: Ամեն բան գլխի վրա շուռ եկավ փոքրի այն լազուր մոլորակում, որն այդ գույնն էր ստացել երկնքին շատ նայելուց: Իսկ հիմա այդ մոլորակում թափառում էր պատերազմը, որը տղան պատկերացնում էր իբրև մի գիրուկ ու ծեր կին` ճիշտ իրենց հարևանուհու նման, որ սիրում է բղավել ու չար աչուկներ ունի: Հաջորդ առավոտ փորքիկ տղան աչքերը բացելով չվազեց այլևս պատուհանի մոտ, այլ մոր գիրկը թռավ, ու միանգամից նկատեց, որ մեկ նոր գծիկ է ավելացել մոր դեմքի վրա (Գծիկ նա անվանում էր խորշոմներին):
-Մամ, պատերազմն ո"վ է:
Մայրը լուռ ու թախծոտ ժպիտը դեմքին լվացքը մի կողմ գցելով իր գիրկն առավ փոքին ու տաք համբուրեց:
-Մամ, պատերա"զմն է գծիկը գծել դեմքիդ:
Մայրը շարունարկում էր առանց բառ իսկ ասելու ավելի պինդ սեղմել նրա գանգուրները իր սրտին:
Ողջ օրը տղան լուռ էր` մորից էր ժառանգել լռությունն այդ խորհրդավոր: Տան անդորրը խախտեց դրսից լսվող երգը, որ պատերազմի մասին էր: Տղան շտապով վազեց դեպի պատուհանը, որպեսզի ժպտա երգողին ու ձեռքով անի վերևից, բայց... Մի կին էր երգում, դեմքին շատ գծիկներ ուներ, մորից շատ, բայց իր իմացած թվերը բավ չէին` հաշվելու համար այդքան գծիկներ: Ամբողջ երգի ընթացքում տղան փորձում էր գտնել պատասխանը` ո"վ է պատերազմը: Բայց երգի ավարտին, նա ինքն իր համար պարզեց, որ միայն մի նախադասություն է կարողացել բռնել` Ես ատում եմ պատերազմը: Նոր հարց սկսեց թափառել այն լազուր մոլորակում, որտեղ առաջին անգամ անձրև էր սկսել տեղալ` իսկ ինչու" են ատում պատերազմը:
Ամեն առավոտ նեղլիկ փողոցը դատարկվում էր, բայց տղան վերսկսել էր թղթե ինքնաթիռներ թռցնելը, ափսոս անցորդներ չէին անցնում ժպտալու համար: Գլուխդ վեր բարձրացնելով կարող էիր մի պահ մոռանալ, որ պատերազմն է շրջում ամենուրեք` նայելով խաղաղ թռչող, թղթե ինքնաթիռները:
Գարնան մի հասարակ, պարզ այգաբաց էր, փոքրիկ տղան վերջապես պարզեց ինքն իր համար, թե ինչու են ատում պատերազմը: Աչքերը հազիվ բացած, վազելով դեպի իր սիրելի թղթե ինքնաթիռները, տեսավ` դրանք կրակի մեջ էին: Րոպեներ շարունակ կանգնելով իր այրվող ինքնաթիռների առաջ, պարզ, երկնագույն մոլորակները աչքերում, որոնց մեջ առաջին անգամ արտացոլվում էր ալ կրակը, նա տեսավ թե ինչպես իր խաղաղ, ճերմակ ինքնաթիռներից գորշ մոխիր մնաց:
by Annie-Mena

Комментариев нет:
Отправить комментарий