Մեկ շաբաթ առաջ էր` գիրքս լույս տեսավ, իսկ սրանից մեկ ամիս առաջ ես դեռ չէի հասել դրա կեսին: Մեկ տարի առաջ այս օրը փախուստի մեջ էի` հասել էի այն խուլ գյուղը, առավոտից երեկո ննջում էի ոսկեզօծ արտերում` մով երկնքի տակ, որտեղ ոչ մի շունչ չկար. ես, արևն ու Աստված (Այն ժամանակ դեռ հավատս չէի կորցրել): Համեմատ այս տարվա արևի` արևը կիզիչ ու արնոտ էր` մեղքերիցս էր ալ ներկվել: Այսօր արևը արծաթով է օծված և կարմիր բիծ անգամ չի նշմարվի: Մինչ արևն իր փառքն է վայելում վերևում, իմ գիրքը հազարներով է վաճառվում ներքևում: Մարդկությունն իմ կարիքն ունի մյուս գրողներից առավել, երաժշտությունից առավել և պատրաստ է անգամ վերջին փայփայած գումարն էլ փոխել գրքիս հետ: Իսկ մեկ տարի առաջ հասարակությունն ինձ տիեզերքիս ոճրագործն էր համարում ու կախաղանի ուղարկում: Մոտ երկու տարի առաջ աշնանը` արեցի այն, ինչից հետո պատմությունը նոր սպի սկսեց կրել: Ես դարձա ոճրագործ, սակայն եթե ժամանակը հետ շրջեինք ես ոչինչ չէի փոխի:
Իմ սիրելի օրագիր, միայն քեզ հայտնի կլինի այն ինչին մարդկությանը հավետ անհաղորդ կմնա: Պատմության մի ամբողջ մելամաղձոտ երածշտություն, որի նոտաները միայն քեզ են վստահված:
Սկսեմ նոտայագրությունս սոլի բանալուց: Օրագիր իմ, չպատրաստվես լսել Ռոմեո և Ջուլիետ: Այս ժամանակներում, որտեղ մենք ենք ապրում, ինքդ էլ ` չնայած օրագիր լինելուդ, տեսնում ես, որ Ռոմեոն և Ջուլիետը անգամ միֆ համարել չի ստացվի: Միֆ բառը չափից ավել իրական է դրա համար:
216 տարեկանում, երբ դեռ վայրի էի, խենթացած մի երիտասարդ` ինձ Ռոմեո էի կարծում և ամենուրեք սեր փնտրում` հերոսանալու համար: Փնտրտուքներս գիրթ կանգ առան, երբ մի օր գինովցած վերադառնալով տուն սրճարանից, աչքերս շոշափեցին նրա կանաչ կուլ տված աչքերը, խիտ, հաստ հոնքերը, այնուհետ ճաքապատ շուրթերը` թաքնված թարմ, արնագույն շրթներկով, կապտասև, երկար վարսերը հյուսված մինչ գոտկատեղ: Հետո շտապում եմ մտովի շոյել վիզը, ցցված ոսկորներով ուսերը, բարալիկ մարմինը... Վերջում խճճվում եմ հյուսքերի գիշերվա պես մութ լաբիրինթոսում, որտեղից մինչ օրս ելքը դեռ չեմ գտել: Նա էր, Շամոնէն էր, իմ Շամոնէն: Նույն պահին Շոպենի նոկտյուռններից լցվեց գլուխս և մի քանի վայրկյանում հասցրի մտովի ժամադրվել հետը թատրոնում, գրկախառնվել անտառում, զգալ նրա գլուխը ուսերիս` այգու նստարանին նստած, պարեցինք առաջին սիրո տանգոն... Շամոնէի բույրը սկսեցի տարբերակել ամբոխի մեջ, բազմաթիվ կիլոմետրեր այն կողմ... Ու քանի-որ գինովցած էի` համարձակվեցի մոտենալ նրա ստվերին, ծանոթանալ: Այդտեղ կանգնած` լուսնի խանդոտ հայացքի տակ, երկուսիս էլ քաջ հայտնի էր, որ սկսվում է հեքիաթը, մեր հեքիաթը: Ամենից շատ արևածագ դիմավորել էինք սիրում և գրեթե ամեն օր միմյանց պինդ գրկած ճանապարհում էինք լուսնոտված գույներն ու... Կրկին արևը: Եվ Որքա~ն խելագար ու երկնքային էինք երկուսս, երկուսով միասին: Զգում էի, որ ավելի մոտ եմ նրան, քանի իր իսկ ստվերը:
Այս երազային կարմրոտ ժամանակները ձգվեցին մինչ այն օրը, երբ իմացա, որ հիվանդ է: Մի սարսափելի եղանակ էր փոխարինել սիրո աշնանը: Իմ Շամոնէն Մղձավանջային ախտով էր հիվանդ: Հիվանդություն, որ բժիշկները դակեցին անբուժելի բնութագրով: Օր օրի նրա հիվանդությունն էլ ավելի էր սրանում և ամեն գիշեր սարսափներն ու մղձավանջները ավելի հաճախ էին նրան այցելում: Շամոնէին զօր ու գիշեր տանջում էին վատ երազներն ու տեսիլքները: Չէի հեռանում նրա կողքից և ոչ մի վայրկյան: Նրա երկար ու փխրուն ձեռքերը սեղմում էի իմ ձեռքերի մեջ և թվում էր, թե դրանք շուտով կհալչեն ու դրանցից հետք անգամ չի մնա: Ինչպես ես չէի լքում Շամոնէին, մղձավանջները ոչ մի պահ իրենց ագռավային չանչերը չէին քաշում նրա սրտից: Ձմեռ, գարուն, ամառ և կրկին աշունը: Աշունն իմ ու Շամոնէինն էր: Իմ գլուխը զբաղված էր միայն ամեն տեսակ ճանապարհներ փնտրելով նրան բուժելու համար, կամ գոնե ինչ-որ կերպ թեթևացնելու նրա լուսնային թռիչքները: Ոչինչ էլ չօգնեց, ամենը հասավ նրան, որ Շամոնէին այլևս չէր փրկում անգամ այն, որ կողքին էի, գրկում ու համբույրներով է պատում դեմքը, սեղմում ձեռքը, անուշահոտ խոսքեր շշնջում փոքրիկ ականջներում: Պետք էր արագ մի լուծում գտնել, հնարավոր չէր լուռ հետևել, թե ինչպես է մարում Շամոնէական հրդեհը, նրա հրդեհն այնպես ուրիշ էր: Վերջին գիշերն էր, որ պիտի քուն մտնեի ոչ որպես տիեզերքիս ոճրագործը: Իհարկե, ես միշտ էլ երազել էի հերոսական արարքի մասին, որ պիտի ի կատար ածվեր սիրո համար: Համբուրեցի նրա սփրթնած, սառցե ճակատը և խոստացա, որ փրկության ժամը մոտ է:
Մի ալեհեր ծերուկ դրանից օրեր առաջ քարտեզ էր դրել ձեռքումս` բացատրելով, որ այնտեղ է գծված ամբողջ ճանապարհը դեպի Շամոնէի փրկություն: Անտառը ճեղքելով պիտի գտնեի փոքրիկ բլուր, որը հաղթահարելուց հետո հորիզոնում վարար գետակ է հոսում բլուրն ի վար և գետակի ափով մեկ սփռված են Շամոնէի շրթներկի պես ալ բյուրեղները: Եվ հենց այդ բյուրեղներից մեկը պիտի հաղթեր մղձավանջային ախտը:
Իմ օրագիր, քեզ հետ պիտի լրիվ անկեղծ լինեմ: Ճանապարհն այդ այնպես խճողված ու բարդություններով լեցուն չէր ինչպես հեքիաթներում է լինում` անմահական ջուր բերելուց: Այսպիսով, ինձնից ոչ մի հերոսություն էլ չպահանջվեց` ձեռքումս այդ բյուրեղներից ամենամեծը տեսնելու համար: Նույն օրն էլ վերադարձա Շամոնէի հանդերձյալ աշխարհին նման սենյակը` բյուրեղը ձեռքումս: Բյուրեղն այդ պիտի իր մեջ հավաքեր Շամոնէի բոլոր մղձավանջները, տեսիլքները, սարսափները և հավետ պահեր դա իր ներսում: Լիալուսնի շողքերի տակ այդ գիշեր պատուհանագոգին դրեցի բյուրեղն ու սկսեցի աղոթքներ մրմնջալ: Առավոտյան Շամոնէի այտերի կարմրությունը ետ էր եկել ու այլևս նա այնպես անգույն չէր: Անգամ ցանկություն հայտնեց ինչ-որ բան ուտելու և մի քանի ամիսների մեջ առաջին անգամ բակ դուրս գալ` վարդերի արբեցնող անուշաբույրով պարուրվելու: Իմ Շամոնէն բուժվել էր այդ անիծյալ տենդից: Շաբաթներ անց կրկին առույգ էր, հրով լի, աչքերի կանաչն էլ նոր փայլով կանչող... Շոպենը վերսկսել էր նվագել գլխումս և նրա երկար հյուսքը նորից տեսնելով հիշեցի մեր հին տանգոները, զբոսանքնորն ու արևածագերը և այդ ամբողջ ժամանակ խճճված նրա հյուսքերի մեջ, լինելով նրան ավելի մոտ քան ինքը, իր ստվերը: Այս ամենը շատ երկար չտևեց և իր վախճանն ունեցավ այն ժամանակ, երբ խոստանում էինք միմյանց հավետ միասին լինել ու հաղթահարել կյանքը, դրա թունելները և վերջում երևացող լույսը վայելել գրկախառնված: Այդ ամբողջ ընթացքում բյուրեղը հետս քարշ էի տվել, սակայն այդ օրը որոշեցի ձերբազատվել բյուրեղից` վերադարձնելով այն նույն բլուր, որտեղ նա եղել էր միշտ: Նույն հեշտությամբ բարձրացա բլուրն ու զարմանք ապրեցի ձկնորսներ տեսնելով: Բառ անգամ չասելով շրջանցեցի նրանց և քայլեցի գետի հունով մինչև ձկնորսներից հետք անգամ չմնաց: Եվ ո"վ կպատկերացներ, որ այդ պահին պիտի բյուրեղն այդ ընկներ ձեռքիցս ու մի մեծ շուքով փշուր-փշուր լիներ` թափվելով գետը: Այդ պահին անորոշությունը սեղմեց ոսկորներս և անկեղծ ասած ավելի գրավիչ տարբերակ չգտա, քան լռակյաց հեռանալը: Այդ պահին դա այնքան էլ էական չէր քանի, որ Շամոնէն շողում էր:
Դեպքից մոտ մեկ ամիս անց, Շամոնէի հետ թատրոնից հետ գնացինք ճաշելու: Քաղցած չէի` գարեջուր վերցրի, Շամոնէն` ձուկ: Օր օրի Շամոնէն կորցնում էր իր կարմիրն ու նվաղում, ասելով, որ պարբերաբար մղձավանջներ է սկսել տեսնել: Ինչպե"ս կարող էր այդ հրեշախտը կրկնվել: Ինքս էլ սարսափ մտքերով խճճված` դուրս եկա փողոց: Թափառում էի ու կուլ տալիս թունոտ օդը: Սթափվեցի դրսում տիրող համատարած բղավոցներից: Կանայք էին դուրս եկել փողոց ու լացով խառը ճչում: Ինքս էլ վախվորած սկսեցի պարզաբանել` ի"նչ համատարած խառնաշփոթ էր: Պարզվեց` քաղաքի կեսից ավելին Մղձավանջային ախտով է վարակված: Ապուշ կտրած մի քանի րոպե քարե արձանի վերածվեցի` մեղավորն ինքս էի: Եվ զուր չէր խժռել ինձ այդ անպետք մեղավորական զգացումը: Այն օրը փշրված բյուրեղը գետը թափվելով կեր էր դարձել այնտեղ լող տվող ձկներին և ձկնորսները որսալով դրանք` վաճառքի էին հանել քաղաքով մեկ: Բնակիչները, այդ թվում իմ Շամոնէն ուտելով գետի ձկներից, վարակվել էին այդ գրողի տարած ախտով: Այժմ ամբողջ քաղաքն էր տենդի մեջ տապակվում ու անպակաս էին սահմռկեցնող ճիչերն, ու համատարած սուգ է Նամսեկիում: Իմ խեղճ, մղձավանջապատ Նամսեկի: Կուզես գնա անտառի խորքերը, կողպիր ինքդ քեզ նկուղումդ փոշոտ, միևնույն է, սարսուռ փոխանցող, մոխրագույն ու թախծոտ սիմֆոնիան լսելի է ամենուրեք:
Օրեր անց եկան և մեղադրելով ինձ Մղձավանջային ախտը տարածելու մեջ, բարձրացրին Նամսեկի կենտրոնական հրապարակը և բոլորի դիմաց հայտարարեցին ոճիրս: Որոշեցին, որ պիտի ինձ կախաղան բարձրացնեն: Կախաղան բարձրանալուց ժամ առաջ հաջողվեց փախուստս և հայտնվեցի դեղին կակաչների գյուղակում: Այստեղ անցկացրի երկար ամիսներ: Ժամանակ առ ժամանակ հասնում էին լուրեր խեղճ Նամսեկիից: Շուտով լուրեր հասան, որ մղձավանջային ախտը փոխվել է մի նոր տենդի` Ընկճախտ անունով: Ընկճախտի ընթացքում մղձավանջները երազային մոլորակից գալիս են իրական մոլորակ և հավետ նստում մարդկանց ուսերին, օր օրի էլ ավելի շատ խժռելով նրանց ոգիները:
Իմ սիրելի օրագիր, ես ընդունում եմ ոճրագործ լինելս: օրեր չանցած լուրեր թափանցեցին, որ Շամոնէն դարձել է տենդ, Հիասթափության տենդ, հենց ինքը իմ Շամոնէն: Մինչ օրս էլ նա դեռ թափառում է տիեզերքներով և տարածում տենդն այդ ինձ անիծելով:
Հիմա ես վերադարձել եմ Նամսեկի, որտեղ չկա իմ Շամոնէն, բայց քաղաք, որը լի է գրքերովս: Իսկ էլ ի"նչ է հարկավոր ընկճախտով հիվանդ մարդուն, բացի գրքերից: Սկզբում կարծում էի, որ տեսնելով ինձ, ակնթարթորեն կսպանեն իրենց իսկ ձեռքերով, սակայն նրանցից և ոչ մեկ չի հիշում, որ ես եմ այդ անիծված ոճրագործության արարիչը: Բանն այն է, որ մղձավանջները մոռացվելու հատկություն ունեն:
Այնպես, որ իմ սիրելի օրագիր, կներես, որ սպիտակ թերթերդ ներկեցի իմ մոխրագույն պատմությամբ և այլևս մի զարմացիր, որ մեր օրերում բոլոր բոլորը ընկճախտով են հիվանդ:
by Annie-Mena

Комментариев нет:
Отправить комментарий