Մեռած երիցուկ փոշոտ այգում,
Անգույն լուսինը` հասանելի բոլորին,
Այդ թվում և քեզ,
Քանի հարյուրերորդ անգամն եմ դիմավորում արնահոտ ձմեռը,
Որտեղ միայն անշունչ երիցուկն է ճչում,
Որ ծաղկեցրիր դու` անմարմինդ,
Անանունդ,
Անգոդ,
Համբույրովդ կարմրահամ։
Դաշտը ամայի,
Ուր շնչահեղձ եղա գրկումդ,
Ոսկրոտ արմունկներիդ ու թունավոր երակներիդ պատճառով։
Աստղահեղձ երինքի տակ դու ինձ թաղեցիր,
Դու` կարմրասպանդ, որ ուզածդ բնավ այլ էր։
Թողեցիր միայն համբույրդ ալ,
Որ կեր դառավ քամուն, Մեռած երիցուկը վերջին` ծնված ծխախոտիդ դառնահամից ու կրակաթույր համբույրիցդ։ Երեք հարյուր ութսուն հինգերորդ ձմեռն է թաղվում ենք
Ես, երիցուկն ու անգամ քամին այն, Որ իմ չափ ծեր է, բայց այն օրը ճաշակեց համբույրդ` փշոտ դաշտում, Որն այժմ հերթական գերեզմանն է երազանքների...

Комментариев нет:
Отправить комментарий