Թե՞ օփիումս։
Սուր կճչանք ես ու շները,
Կթպրտանք,
Շատ կթպրտանք,
Ու չենք ամաչի ոչ քեզնից,
ոչ լուսնից։
Թող այսօր ուրբաթ լինի`
Համբարձման ծես տոնենք
Ես ու էն նույն շները։
Կհյուսեմ ծաղկեպսակ
Քեզ նման ծաղիկներից
Կօծեմ ձյունոտ հերոինով
և կդնեմ ծամերիս։
Իմ շնչից դրանք շուտ կթոռոմեն։
Թոռոմած ծաղկեպսակը կդնեմ ոտքիդ տակ,
Կտրորես,
Շատ կտրորես,
Ընդհուպ մինչև մոխիր կդառնա։
Կլուծեմ ջրում,
Լավ կլուծեմ,
Որ սահուն հոսի երակներում։
Էդ չափաբաժնից
Տիեզերքին կձուլվեմ:
Թող այսօր ուրբաթ լինի,
Համբարձման ծես չտոնե՞նք:
Համբարձման ծես չտոնե՞նք:
Комментариев нет:
Отправить комментарий