Այն ծառը որի տակ առաջին անգամ համբուրվեցինք` կտրում է քրտինքի մեջ կորած մի տղամարդ, որ մի ձեռքով ժանգոտած սղոցն անփույթ աջ ու ձախ է տանում, իսկ մյուս ձեռքով շոյում իր իսկ ձախ այտը (ասես` խղճալով ու կարեկցելով ինքն իրեն), և համբույրի կապույտ համը բերանումս մոխրանում է։ Նույն փողոցի հակառակ կողմում առաջվա կիսաքանդ շինությունն է, որտեղ երազեցի տրվել այն մեկին, կամ տրվեցի ի վերջո` այժմ հայտնի և սիրված տեղ է թմրամոլների և ոստիկանների շրջանում։ Այդ օրն այս անհասկանալի շինության պատերից կանաչած ծայրերով ներարկիչների փոխարեն` թարմ յասամանների բույր էր կախվել։ Իմ իրականությունում անկարևոր դարձած մեկն իր խոշոր արցունքներն անվերջ փորձում է ներս խցկել հետ մինչեւ աչքերի հակառակ կողմը` որպես հոգեմետ դեղեր և փրկում առանց այդ էլ ցավի մեջ տապակվող Երևանն իր արցունքներից։ Նա իրեն փրկիչ է զգում, փոքր քաղաքի հերոս։ <<Էս քաղաքը հոգս է>>,- հանկարծ կմրմնջա քթի տակ։
Մեկ ուրիշը, որ նույնպես վաղուց անկարևոր է դարձել` անվերջ պնդում է, որ սարսափելի հիվանդ է (թոքախտով կամ ինձնով), բայց ամեն անգամ, երբ վերջապես որոշում եմ այցելել նրան` կամ մետրոյի կայարաններն եմ շփոթում, կամ հագած եմ լինում ծակ կերած գրպանով ջինսս, որը թքում է վերջին մետաղադրամս, որ պիտի ինձ նրա մոտ հասցնի։
Ու այսպես անդադար խենթանալ քաղաքի ասֆալտի ճեղքերի ՀԱՄԱՐ ու ճեղքերի ՀԵՏ, որոնք ուղեկցում են դեպի ամենակարմիր լույսով բարը։ Այս բար ժամանակ առ ժամանակ գալիս էի նրա հետ, որ սիրում էր ինքնասպանության փորձեր անել շաբաթը 5 անգամ և աղաչել ինձ ձեռքս սահեցնել վերնաշապիկից ներս` ստուգելու համար սիրտը խփում է, թե վերջ, ու գլխումս սցենար մտածել` ինչպես ապրել հետո, եթե սիրտն այս անգամ այնուամենայնիվ հրաժարվի աշխատել։
Իսկ հիմա այն ինչ մնում է` միայնակ հարբել օրը ցերեկով դատարկ բարում Երևանյան կենտրոնի (ի°նչը կարող է ավելի պոետիկ լինել, գրողը տանի), և ինքդ քեզ գեղեցիկ զգալ վերջապես (հարթ մաշկով, ձիգ իրանով, ու մոռանալ բռերով թափվող մազակույտերի մասին)։ <<Ինձ գինի բերե'ք, խնդրում եմ, և բարձրացրե'ք երաժշտությունը, որպեսզի չնկատենք, թե ինչպես է մոտենում և անցնում աշխարհի վերջը... մեկ էլ հայելի (ցանկացած չափի, ձևի ու հնության): Հիանում եմ արտացոլանքովս և սկսում զրույցի բռնվել հայելու հակառակ կողմում շողացող անծանոթ կերպարի հետ։
- Յուրաքանչյուրը մեծանալով` օրինակ է վերցնում իր քաղաքից (գյուղից) և հավերժ մնում նրա ազդեցության տակ (ցավոք կամ բարեբախտաբար, չգիտեմ): Ես երբեք չունեցա ինձ տանը դիմավորողներ և սկսեցի մխիթարել բոլորին (անծանոթներին հատկապես)` դրանով էլ նմանվելով այս քաղաքին։ Ապրել ողջ կյանքդ` լսելով սիրո ամենատարբեր խոստովանություններ, մերժել բոլորին հատ առ հատ, ամեն առիթով հիստերիայի հերթական նոպայից շառագունած այտերով` Երևանին ասել <<կորչի'ր գրողի ծոցը>> մտքում զուգահեռ խոստովանելով` <<աղաչում եմ, սիրի'ր ինձ>>։
Ծիծաղելին այն է, որ դեռ մնացել են մարդիկ, որոնք մինչ օրս իմ ու Երևանի մասին խոսելիս օգտագործում են սիրուն ու վերաշխարհիկ ածականներ, և դա այն դեպքում երբ ես էլ, քաղաքս էլ մեկ բաժակից հետո հայհոյում ենք անտանելի և գիտենք, թե ինչից քանի գրամ է հարկավոր ներարկել սեփական երակներին, որ մեկ կաթիլ հույս թողնենք փրկվելու։
- Այդ ե°րբ հասցրիր այսքան հիասթափվել քաղաքիցդ։
- Այն օրը երբ դեռ 20ով սկսվող տարիքը հեքիաթ էր թվում, և ես թակեցի հարևանի դուռը` որպեսզի մանկությանս ընկերոջ ձեռքից բռնած այրվող ասֆալտի վրայով վազենք երկնքագույն թիթեռների ետևից, իսկ դուռը բացեց նրա ճաքճքված շուրթերով մայրն ու ասաց, որ դիաբետը խժռել է ընկերոջս ոտքից գլուխ (այդ պահից ի վեր քաղաքում կապույտ թիթեռների փոխարեն` գարեջրաբույր եմ բռնում)։
- Եւ միայն դա հերի°ք էր, որ մի առավոտ արթնանայիր, իրերդ հավաքեիր և վազեիր աշխարհի եզրից կախված տանը սողալու, գրողը տանի։
- Հասկանո°ւմ ես, երբ քաղաքն ականջիս շշնջաց, որ հրաժարվում է այլևս ստվերս կրել իր փողոցներում (<<բա որ շունչդ փչի` ի°նչ պատասխան եմ տալու, չեմ կարող ինձ վրա այդքան մեծ պատասխանատվություն վերցնել, գնա, կդիմանամ>>), երբ 13 տարեկանում առաջին անգամ մի թռցրած հաստ ծխախոտ քաշեցի թոքերս` Երևանը չապտակեց, փոխարենը մեղմ շոյեց գլուխս, և հիմա ես սարսափելի կարևոր մեկի առաջ պիտի կախեմ գլուխս և անասելի մեղավոր զգամ ինձ, որ քաղաքս չդաստիարակեց ինձ ժամանակին (ու անգամ փորձ չարեց)։
Գինու սլացիկ ու արդեն դատարկված բաժակը բարձրացնում եմ ու ինձ կորցրած ասում առաջին կենացը, որ պարտադիր ձոն է Երևանին, երկրորդը` նախկիններին, իսկ երրորդը` որ այն մեկը, որ կարողացավ սիրել իմ քաոսը` արագ մեծանա... Թույլ տվեք դիմել նրան. <<Խնդրում եմ, շուտ մեծացի'ր, որ սպանես մեզ բաժան անող կմ-ները և փրկես ինձ էս գրողի տարած նախկինների քաղաքից, իսկ հետո քաղաքը փրկես նախկիններիցս։ Միայն թե չուշանաս... որովհետև ամենաերկար փողոցում հերթ է գոյացել, և ես գինին ներսումս կհամբուրեմ նրանց բոլորին էլ։ Որովհետև էս քաղաքը սովորեցրեց ինձ լինել հերթականը, այդ պատճառով է, որ ես հիմա չեմ կարողանում հարմարվել քեզ համար միակը լինելուն։
Ինձ համար կյանքը զլացել է շատ տարբերակներ հորինել` փտող ապագաս ընտրելու համար. մեռնել քո կամ մեռնել քաղաքի հետ։ Քո բախտը նույնպես չի բերել շատ տարբերակներ ունենալու հարցում. պիտի ընտրես խեղդվել իմ, կամ խեղդվել պարտքերիդ մեջ։
Հասկանո°ւմ ես, ծխի մեջ խորտակված այս քաղաքում, որ ամենից շատ սիրում է ինքնակործանվել և ստիպում բոլորիս ծխել... շատ ծխել. ես համարձակվել եմ թողնել ծխելը և փոխարենը` սիրել քեզ։ Իսկ դու եթե իրոք որոշել ես սիրել ինձ, ապա խոստացիր սիրել նաև քաղաքս...>>։
Էննի-Մէնա

Комментариев нет:
Отправить комментарий