пятница, 29 ноября 2013 г.

Թե կուզեք համարեք ինձ էգոիստ, Ես դա չեմ հերքում...


Սե՞ր... Եկեք լինենք անկեղծ. Ես ճանաչում եմ միայն մի տեսակի սեր` սեր ինքս իմ հանդեպ: Ամենից շատ սիրում եմ ինքս ինձ, թե կուզեք համարեք ինձ էգոիստ: Ես դա չեմ հերքում...

Չեմ սիրում ձևականություններ: Եղեք անկեղծ, նայեք ինքներդ ձեր աչքերի մեջ և խոստովանեք, որ ամենից շատ կարևորում եք ձեզ ու ձեր էգոն: Միևնույն է հոգու խորքում ամենինչն էլ ձեր անձի համար եք անում: Ասեմ ավելին մենք բոլորս էլ սիրում ենք ինչոր մեկին՝ հենց մեզ բավարարելու համար: Չէի՞ք մտածել այդ ուղղությամբ, դե հիմա կարող եք մտածել, ու մի՛ փորձեք հերքել, կամ արդարանալ իբր դուք բացառություն եք կազմում: Ո՛չ, դուք ամենինչն էլ միայն ձեր համար եք անում, անգամ սիրում եք ձեր համար: ԷԳՈԻՍՏՆԵՐ ԵՔ, ուրիշ ոչինչ:
Սիրեմ ո ՞ ւմ կամ ի ՞ նչ...
Բարեկամների՞ս, ես չեմ հասկանում բարեկամ ասվածը: Բարեկամներ գոյություն չունեն դա ընդհամենը իլյուզիա է:
Հայրենի՞քս. Ինձ համար հայրենիք գոյություն չունի: Ես ուղակի երկրացի եմ: Ես հայրենիք չունեմ, ու ընդհանրապես չեմ հասկանում հայրենիք ասվածը: Ինձ համար գոյություն չունեն սահմաններ: Ատում եմ, երբ մարդիկ ասում են, թե այսքան հողը իրենց է պատկանում, իսկ այն մյուս հողը մյուսին: Ո ՛ չ, ոչ թե հողն է ձեզ պատկանում, այլ այդ դուք եք հողին պատկանում...
Գեղեցի՞կը. Գեղեցիկը հարաբերական է: Սակայն վստահ կարող եմ ասել, որ սիրում եմ այն. Ինչը քեզ համար տգեղ է:
Ոսկի՞ն. Ատու՛մ եմ ոսկին: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ոսկին կապում են երջանկության հետ: Ոսկին ուղակի մետաղի տեսակ է, ինչպե ՞ ս կարող է այն ինձ երջանկություն բերել: Երջանկությունը ոսկու մեջ չեմ տեսնում...
-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
-Սիրում եմ միայն ինձ, և կպատասխանեմ նաև քո փոխարեն` Դու էլ ես սիրում միայն քեզ...

4 комментария:

  1. Anni irok wor ... mer jamanaknerum hazwadep ..ew hamrja ces el karox gtnel mi mard ow ci sirum inkn iren .. bolori het hamazajn em mardik sat en bardacnum irenc kjank@ ..

    ОтветитьУдалить
  2. ինչպես միշտ հիացնում ես քո մտքերով :)

    ОтветитьУдалить