Չեմ
ուզում շատ հոռետես թվալ, բայց եկեք և դուք էլ համաձայնեք, որ մեր աշխարհը կործանման եզրին է: Վերանում են անտառները, կտրվում են ծառերը, վերջանում է խմելու ջուրը, օդը արդեն շնչելը դժվար է և այսպես շարունակ: Մարդիկ միայն ագահաբար աղտոտում են բնությունը: Ամենուրեք կառուցվում են բարձրահարկ շենքեր, ռեստորաններ, սրճարաններ և շատ ու շատ այլ անիմաստ կառույցներ: Բանն այն է, որ դրանք կառուցվում են անտառների փոխարեն: Կտրում են ծառերը, վերացնում կանաչն ու ծաղիկները, և փոխարենը կառուցում ահռելի և չափազանց բարձր կառույցներ, որոնց նայելիս գլուխդ պտտվում է:Եվ այս ամենի հետ մեկտեղ՝
Հիշենք նաև, որ գետերըն ու լճերը ցամաքում են, ջրի պաշարը վերջանում է: Ավտոմեքենաները այնքան շատ ծուխ են բաց թողում մթնոլորտ, որ այլևս շնչել չի լինում, և դրա հետևանքով էլ առաջանում են շատ հիվանդություններ: Մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, հետևաբար մահացությունների թիվն էլ ավելանում է: Նաև պետք է խոսել կենդանիների մասին: Վերանում են կենդանիները, Կարմիր գրքում օր օրի ավելի շատ կենդանիների անուններ են հայտնվում: Որովհետև հետևողականությունը շատ թույլ է, ցանկացած մեկը կարող է գնալ և առանց թույլատվության որս կատարել ցանկացած վայրում, անգամ արգելանոցներում: Ուղակի պիտի վճարես գումար և վերջ, կարող ես որսալ անհետացող կենդանիներին ինչքան կուզես, հարցը միայն փողի մեջ է: Ախր նրանք որսում են կենդանիներ, ոչթե միայն ուտելու համար, այլ նրանց մորթուց վերարկուներ կարելու, կամ նրանց կաշվից նորաձև կոշիկներ սարքելու համար, կամ էլ փղոսկրից զարդեր պատրաստելու համար: Վստահ եմ, որ եթե չհագնենք մորթուց շորեր, կամ չկրենք կաշվից կոշիկներ կամ էլ փղոսկրից զարդեր չկախենք՝ մեծ կորուստ չենք ունենա, և հաստատ ոչ մեկտ էլ չեք մահանա: Այնպես, որ պետք է ավելի խնայող լինել:
Բանն արդեն հասել է այնտեղ, որ որս են անում պատմական արգելոցներում,
թեկուզ հենց Խոսրովի անտառ-արգելանոցում: Այս պատմական վայրում գնում են և կտրում են
բազում ծառեր, որսում են տարատեսակ կենդանիներ և այլն: Չհաշված, որ ուզում են կտրել
ամբողջ անտառը և կառուցել ռեստորանային համալիր: Վստահ եմ, որ առանց այդ ռեստորանների
էլ կարող ենք գոյատևել: Մեծ հոգս չէ: Ճիշտ է ասված՝ փողը կուրացնում է մարդկանց: Այսպես
կարող եմ թվակել շատ դեպքեր, ու կարող եմ շատ օրնակներ բերել: Բայց կարծում եմ, որ
այսքանն էլ բավական է, որպեսզի պատկերացնեք, թե ուր ենք հասել: Արդյոք չեք մտածում,
թե ինչ ջուր են խմելու մեր հաջորդ սերունդները, թե ինչ օդ են շնչելու, կամ ինչպես են
ապրելու առանց ծառերի: Հարցն այն է, որ բոլորը շատ էլ լավ գիտակցում են այս ամենը,
բայց ձեռքրեը ծալած նստում են, կամ ուղակի աջ ու ձախ բողոքում են: Բողոքելով բան դուրս
չի գա, պետք է վերջապես գործել: Ախր ձեզնից շատ բան չի պահանջվում: Ուղակի պիտի ձեր
աղբը թափեք աղբամաններում, պիտի ավելի խնայողաբար օգտագործեք ջուրն ու էներգիան, և
պատկերացնում եք, եթե ձեզանից յուրաքանչյուրը ամեն տարի գոնե 3-ական ծառ ու ծաղիկ տնկի,
հաստատ առաջընթաց կգրանցվի: Համ էլ պիտի ակցիաներ կազմակերպենք ու միասնական ուժերով
պայքարենք, որ չկառուցեն անիմաստ շինություններ, որ անօրինական որսով չզբաղվեն, որ
օգտվեն այլընտրանքային էներգիա ստանալու աղբյուրներից, որ փակեն ատոմակայանները, ՋԷԿ-երը
ՋՐԷԿ-ներն ու ՀԷԿ-երը: Ախր ձեզնից շատ բան չի պահանջվում: Հասկացեք, որ կործանվում
ենք: Հասկացեք, որ այսպես էլ չի կարող շարունակվել: Եթե մենք այսպես վարվենք բնության
հետ, ապա մեր հաջորդ սերունդները ավելի վատ կվարվեն: Մենք պիտի օրինակ ծառայենք հաջորդների
համար: Ես գիտեմ, որ դեռ այդքան էլ ուշ չէ: Վստահ եմ, որ դեռ կարող ենք փոխել: Բայց
նախ պիտի փոխենք ինքներս մեզ: Սա կարդալուց հետո գնացեք և յուրաքանչյուրտ ձեր մեջ գոնե
մի քիչ մտածեք այս մասին: Եվ եկեք միացեք մեզ, մենք կարող ենք փոխել…
by Annie-Mena
Комментариев нет:
Отправить комментарий