Մռայլակապույտ աղջամուղջում մայրամուտն է բոսորաթույր,
Վախից մթագնած երկինքն է ցրվում`
Գոլորշու վերածվելով մոխրաթույր:
Ա՜խ այդ ագռավը՝ վսեմ ցցված,
Ի՞նչ է ուզում ինձանից:
Հափշտակում է տեսարանս`
Քարոզելով լռությունը հրեշավոր:
Գոռում եմ ամբողջ ուժով ու քշում եմ էստեղից,
Կռկռում է ի պատասխան ու աչքերը հառնում դեմքիս:
-Չքվի’ր էստեղից, դիվային ցնորք,
Վերադարձի՛ր աշխարհը քո դիվաշատ,
Չեմ գա քեզ հետ, հույս չունենաս,
Չեմ խաբվի վեհությանդ:
Շարունակում է ցցված մնալ,
Մեռելապաշտ կենդանին,
Ու ներկում է իր այդ գույնով
Ներսս ամբողջ տաք ու լուսոտ:
Սառն է հիմա ու սև հոգիս`
Ագռավային ամբողջովին,
Հարազատ է ինձ ագռավը`
Սև ագռավը այդ դիվային:
Քարանում է ներսումս ամենը՝
Մխրճելով ողջ մնացած մասնիկներս.
Ես էլ ագռավ եմ հիմա,
Հերթական ագռավը ցնորային…
Արևն է վերջին շողերը սփռում սփրթնած դեմքիս`
Այլայլվում է ամբողջ տեսքս,
Ագռավապատ եմ ես դառնում:
Արյունոտ է շուրջ բոլորը`
Ագռավային ու խելագար…
Комментариев нет:
Отправить комментарий