- Այնպես մռայլ ես այսօր թվում, վախենում եմ քեզնից: Էդպես մի նայիր աչքերիս մեջ: Դեռ երեկ շողում էիր, դեմքիդ հուսառատ ժպիտ էր նշմարվում: Այնպիսի~ մի անհամբերությամբ էի քեզ սպասում:
-Իրականում ես միշտ էլ սևի երանգների մեջ եմ, այդ դուք եք երբեմն սիրում ինձ երևակայությամբ գունավորել, այն ինչ ես դեռ անհիշելի ժամանակներից ունեմ իմ հստակ գույնը` սև:
-Միայնությունի՞ց ես ստացել էդ գույնը, թե՞ ծերությունից է:
-Չէ, էությանս է համապատասխանում: Սևն էլ ինձ պես շատ վաղուց է ինչ թափառում է փակ տիեզերքում, որն անծայր եք կարծում, բայց թերևս ամենաշատ ծայրեր ունեցողն է: Սևն իմ լավ բարեկամն է, միասին ձեռք ձեռքի տված վայելում ենք մեր անմահությունը: Մեզ համար չի գործում ոչինչ` ո'չ ժամանակ, ո'չ մտածմունքներ, ո'չ երևակայություն ու ո'չ էլ իրականություն: Միայն մի շղթա կա` շատ ամուր, ու չնայած իր ժանգոտությանը ամուր կապում է ինձ ու սևին: Մեր միասնության շղթան է, որի շնորհիվ միասին ենք քարշ տալիս ժամանակի նետած ծանր ժայռերը: Անմահության ծովում խորտակված ենք մենք հավետ ու միասին ենք թափառում այս ցնորական լաբիրինթոսում` փնտրելով կարմիր ելքը, որը միգուցե չկա, բայց ինչ-որ կերպ իմաստ է տալիս մեր գոյությանը:
-Եթե հիշես, թե որտեղից ես ծնունդ առել, նույն վայրում էլ կգտնես ելքդ:
-Հասկանո՞ւմ ես, դա հնարավոր բան չէ, որովհետև ես միշտ եղել եմ, ես ծնունդ չունեմ, ես հենց ինքը` հավերժությունն եմ:
-Բայց դա հնարավոր չէ: Ամեն ինչն էլ ծնունդ ունի:
-Իսկ երբևէ չե՞ս մտածել, որ հենց ինքը Ամեն ինչը ծնունդ չունի:
-Չէի մտածել...
-Ես հենց ինքը Ամեն ինչն եմ:
-Եթե գտնես ելքը, նշանակում է, որ աշխարհիս երեսին ամեն բան կդադարի այլևս լինե՞լ:
- Ես հոգնել եմ ձեր մասին մտածելուց: Կարծում եմ ինձ փոխարինող կվերածնվի ու կլինի պայծառ ու գունավոր, ինչպես, որ բոլորդ միշտ երևակայում եք: Իսկ ես վերջապես ազատության թևերը կվայելեմ ու կպարեմ կարմիր խենթացման հեռուներում: Ծեր եմ, բորբոսնած, հնացած: Ձեզ նոր ապագա է հարկավոր, թե չէ ես այլևս ոչ տեսնում եմ, ոչ էլ զգացմունքներ ունեմ: Ընդամենը փոքրիկ կծիկ եմ` իմաստությամբ ու մարդկության պատմությունը մեջս պահող, որ կարող եմ փոխել ու լավ ավարտ տալ, բայց այլևս ուժ չունեմ: Ախորժակ չունեմ ձեր պատմությունը ուտելու: Հիմա ես հենց ինքը` պատմությունն եմ` ձեր պատմությունն ու ձեր շարունակությունը: Մտքերս սառել են, երևակայությունս փտել է, ունակ չեմ ձեզ շարունակություն տալ: Ես մի չստացված գրող եմ, որ մեծ հույսերով սկսել է գրել ձեր պատմությունը ու հիմա հանձնվում է: Գրիչս վայր եմ դնում...
-Ես հիմա կվերցնեմ կարմիր ներկն ու քեզ համար ելք կնկարեմ, որը տանում է դեպի կարմրական հեռուները: Չեմ կարող թույլ տալ, որ հենց ինքը` Ապագան վերածվի մոխրագույն քառակուսու: Ատում եմ քառակուսիացումը:
Վերցրի կարմիր ջրաներկն ու ելք նկարեցի...
Աչքերս բացեցի կարմիրին բնորոշ բույրից. Առավոտ էր, իսկական կարմիր առավոտ...
by Annie-Mena

Комментариев нет:
Отправить комментарий