1492թ հոկտեմբերի 12-ին իսպանացնիները ոտք են դնում <<Նոր Աշխարհ>>: Մի պահ, որը ճակատագրական էր մարդկության համար, որ փոխեց պատմության ընթացքը, լինելով միևնnւյն ժամանակ շատ լավ իրադարձություն սպիտակամորթների համար, բայց ողբերգությւն կարմրամորթ` հնդկացիների համար: Սա երկար սպասված հանդիպումն էր երկու տարբեր աշխարհների: Ըստ պատմական տվյալների` առաջինը Ամերիկա մայրցամաք ոտք են դրել իսպանացիները, ում առաջնորդն էր ջենովացի Կոլումբոսը: Սակայն հայտնաբերվել են նաև հստակ փաստեր, որոնք հաստատապես ապացուցում են, որ առաջին անգամ Ամերիկա մայրցամաք մուտք են գործել դեռ 1000 թվականին: Սկանդինավիայի բնակիչներ` վիկինգները կամ այլ կերպ նրանց ասում էին նաև նորմաններ, որոնց առաջնորդ Լեյֆ Էրիքսոնը` իրենց նավով հասավ Ամերիկա մայրցամաք: Այսպիսով չենք կարող հստակ ասել, որ Կոլումբոսն էր Ամերիկայի բացահայտողը, սակայն վստահ կարող ենք փաստել, որ Կոլումբոսը իրականում պատմության մեջ ամենադաժան, անսիրտ ու անխիղճ մարդկանցից էր, ում ես իրոք չեմ հարգում, ու որքան շատ եմ կարդում նրա հստակ ՙՙՍադիստական՚՚ արարքների մասին, թե ինչպես է վարվել հնդկացիների հետ` այնքան շատ եմ գալիս այն համոզման, որ ավելի լավ կլիներ մենք չիմանայինք այդ մայրցամաքի մասին, ու խեղճ կարմրամորթները իրենց համար ապրեին իրենց հողերում: Կոլումբոսի արածը իրոք մեծ ցեղասպանություն էր, եթե այդ դաժանությունը կարելի է իհարկե էդպես անվանել: Այս հետազոտական աշխատանքի մեջ ցանկանում եմ առավելագույնս մանրամասն ներկայացնել ձեզ, թե իրականում ով էր այդ Կոլումբոսը, և ինչպես երկրի երեսից միանգամից անհետացան այդքան ահռելի թվով մարդիկ ու թե ինչպես բնաջնջվեց մի ամբողջ զարգացած քաղաքակրթություն: Փորփրել եմ տարբեր լեզուներով տարբեր աղբյուրներ ու դժվարությամբ, բայց գտել եմ որոշ տեղեկություններ այս ցեղասպանության իրական դեպքերի ու եղելածի մասին: (Կոլումբոսի՝ Ամերիկայի հայտնաբերման մասին գովաբանություններն ու լավախոսությունները ամենուրեք են, այդ իսկ պատճառով ՙՙՊեղել եմ՚՚ խստորեն թաքցրած իրական պատմությունը):Թող, որպես ինքնագովազդ չդիտվի ասածս, բայց կարծում եմ, որ կկարողանամ պատմության ևս մեկ էջ բացահայտել ու հավաքագրել միայն ճշգրիտ տեղեկությունները: (Է՜հ, հոգնել եմ ստից, գոնե պատմության մեջ մի քիչ պակասեցնեմ): Մեծ հույսերով եմ սկսում գրել սա, որ բացի ինձնից գոնե էլի մարդիկ կընթերցեն գրածս ու կազատվեն ստոտված պատմությունից: (Չալարեք, կընթերցեք մինչև վերջ, եթե իհարկե չեք ուզում ստի մեջ խեղդված մնալ):Ինչևէ վերջապես անցնեմ բուն թեմային: Սկսեմ ձեր սիրելի Կոլումբոսից:Սկզբում Կոլումբոսը մտնելով նոր մայրցամաք, կարծում էր, թե կարճ ճանապարհ է գտել դեպի Հնդկաստան, ու այսպիսով հայտնվել էր Ամերիկայում լրիվ միամիտ: Մտած-չմտած սկսեց ոսկու փնտրտուքները (խնդրեմ՝ հերթական փողապաշտը): Իսպանիայից բերեց ահռելի թվով սպիտակամորթների, նրանց թվում ոչ միայն իսպանացիներ էին, այլև Եվորպացի այլ ժողովուրդներ ևս: Տեսնելով հնդկացի ժողովուրդներին, նա հայտարարեց, որ նրանք մարդ չեն այլ վայրենի կենդանիներ են, որոնց միայն աշխատացնել է պետք, նրանք կենդանիներից էլ ահավոր են: Իսկ իր այդ հիմար եզրակացության համար այսպիսի պատճառաբանություն բերեց.<<Մեր քրիստոնեական աստվածաշնչի մեջ նշված չէ, որ մեր այս մոլորակում, մեր հետ կից ապրում են նաև կարմիր մաշկ ունեցող էակներ, դա նշանակում է, որ իրենք Սատանայի օգնականներն ու ծառաներն են, նրանց մարդ համարելը մեղք կհամարվի աստծո կողմից: Պիտի ամեն կերպ տանջենք, կոտորենք ու սպանենք այդ հրեշներին>>: Սակայն փոխանակ միանգամից սպանելու, նա տանջում էր նրանց, լավ աշխատեցնում հետո նոր տարբեր դաժան ձևեր հնարում սպանելու համար, որից և հաճույք էր ստանում: Մի տեղ անգամ կարդացի, որ սիրում էր հենց իր ձեռքերով կատարել սպանությունները: Սպանելուց հետո կանգնում էր սպանվածի վրա ու ծիծաղելով ասում էր, որ աստծո դրախտի դռները ավելի լայն են բացվում իր դիմաց:Կոլումբոսը պարտադրում էր բոլոր 14 տարեկանից բարձր բնակիչներին ամեն երեք ամիսը մեկ տալ իսպանացիներին մեկ ձեռքի ափի չափ ոսկու փոշի, որից մշակում են ոսկին, կամ էլ քսանհինգ ֆունտի չափ բամբակ, ու սա այն դեպքում, երբ տվյալ տարածաշրջանում չկար ոչ մի ոսկի: Այսպիսով սահմանվեց նոր օրենք, ըստ որի պիտի յուրաքանչյուր բնիկի, ով կատարել էր իր այս պարտականությունը` վզից կախեին երկաթե կտրոն, ըստ որի նրանք ստանում էին ևս 3 ամիս ապրելու իրավունք: Իսկ նրանք ովքեր չունեին կտրոն, կամ ում կտրոնի ժամկետը լրացել էր` կտրում էին երկու ձեռքերի վերջույթները, կախում էին զոհի վզից և ուղարկում մահանալու` իրենց գյուղում:Անդրադառնանք մեր բարի Կոլումբոսի անցյալին: Հայտնի է, որ Կոլումբոսը մինչ իր Ամերիկան ՙՙԲացահայտելը՚՚ զբաղվում էր ստրկավաճառությամբ Աֆրկայի արևմտյան շրջաններում, և հավանաբար այս դաժան սպանության ձևը վերցրել էր արաբ ստրկավաճառներից: Միայն Կոլումբոսի նահանգապետության տարիներին այս ձևով սպանվել է շուրջ 10.000 հնդկացի: Հնդկացիները տվյալ պարտադրանքը չէին կարողանում կատարել քանի, որ դա ուղղակի անհնարին էր: Տեղացի հնդկացիները պիտի թողնեին իրենց ուտելիք ճարելու աշխատանքները ու բոլոր իրենց մյուս գործերը, որպեսզի փորեին ոսկի, որը չկար այդ տեղամասում: Աբսուրդի հասնող օրենք էր: Այսպիսով սկսվեց սովը: Ուժեղ քաղցի պատճառով հնդկացիները լրիվ թուլացել էին: Իսկ այդ ժամանակներում մեծ համաճարակներ էին բռնվել: Ամերիկա էին գալիս մեծ թվով իսպանացիներ ովքեր հիվանդ էին զանազան վարակիչ հիվանդություններով, ու քանի-որ հնդկացիները թույլ էին` բավականին հեշտությամբ համաճարակը տարածվեց նաև իրենց մեջ: Հիվանդություններն էին` գրիպը և խոզից վերցրած Կանար հիվանդությունը, որոնց բուժումը դեռ չէին գտել: Չկար ոչ մի բնույթի բուժում, այդ իսկ պատճառով սրանից մահացան շատերը: Կորուստներ կային, թե սպիտակների մեջ ու թե կարմիրների: Սպանվածների թիվը ավելանում էր ու ընդհանուր առմամբ հասնում 100.000 –ի, իսկ զոհերին չէին թաղում, Կոլումբոսը հարկ չէր համարում նրանց թաղել: Ու այս մյուս նրա հիմար արարքի պատճառով էլ առաջացան նոր հիվանդություններ: Հնդկացիները խուճապի մեջ էին: Չիմանալով ուր փախչել, գնում էին մայրցամաքի տարբեր ծայրամասեր փոքրիկ ցեղախմբերով, կամ բարձրանում էին լեռներ, անգամ գնում էին այլ կղզիներ: Բայց փախչելն անիմաստ էր, ոչինչ չօգնեց: Մայրերը սպանում էին իրենց երեխաներին` ինքնասպան լինելուց առաջ: Շատ ու շատ գյուղեր ու գյուղակներ կատարում էին մասսայական ինքնասպանություններ: Ինքնասպանությունները հիմնականում կատարում էին երկու ձևով` կամ թռնում էին բարձր ժայռի գագաթից, կամ էլ թույն էին ընդունում: Չնայած ավելի մեծ քանակով հնդկացիներ մեռնում էին` իսպանացիների ձեռքերով:Այս մասսայական սպանությունների թիվը գնալով աճում էր: Զոհերի թիվը այնքան բարձր թվերի էր հասել, որ արդեն այս կոտորածը հանգիստ կարող էր ցեղասպանություն համարվել, այն հասել էր սադիզմի:Կոլումբոսից մեզ հասած արձաանգրություններում պարզ է դառնում, որ իսպանացի գաղութարարները կախում էին հնդկացիներին, խորովում էին փայտերի վրա պինդ կապած և վառում էին խարույկի վրա: Իսկ երեխաներին կտրտում էին մանր կտորների ու տալիս էին իրենց շներին, որպես կեր: (Միայն ե՞ս եմ, որ նմանեցնում եմ սա ինկվիզիցիային):Հենց այդ թվականներին էլ իսպաներենում ավելացավ մի նոր բառ` aperrear, որ թարգմանաբար նշանակում է <<Տալ շներին հոշոտելու համար>>: Հնդկացիները ամենից շատ վախենում էին շներից: Շներից ավելի շատ էին սարսափում քան ձիերից, հրանոթներից ու ինքնաձիգներից:Ի վերջո սահուն անցում կատարենք Հնդկացի ժողովուրդներին: Բոլորի մեջ մինչ օրս էլ մնացել է այն կարծրատիպը, որ իրենք վայրի ժողովուրդ են, որի արմատները տեսանք, թե որտեղից է գալիս, սակայն կուզեմ մի փոքր ներկայացնել իրական հնդկացիների հետաքրքիր մշակույթը, ներդաշնակ ապրելակեպն ու խորը փիլիսոփայությունը: (Փոքրուց սիրել ու հետաքրքրվել եմ հնդկացիներով, ամենասիրածս ազգերից են. Ինչպես հասկացաք ամբողջը ներկայացնելու եմ, որպես հնդկացի կարմրամորթ):Հնդկացիները պատմության ողջ ընթացքում փորձել են բոլոր կռիվները լուծել խաղաղ ճանապարհներով: Միշտ պայքարել են համերաշխության համար: Արել են տարատեսակ առաաջարկություններ, կատարել են բավականին զիջումներ ամեն հարցերում` ներառյալ տարածքային հարցերը: Պատերազմներից խուսափում էին, ու ամեն կերպ փորձում կանխել: Սակայն երբ բանը հասնում էր պատերազմին, ապա կռվում էին պատվով: Հնադկացիների յուրաքանչյուր առաջնորդի համար կնքված պայմանագրի բոլոր կետերին պարտադիր հետևելն ու չխախտելը` պատվի հարց էր: Այս պատճառով էր, որ հնդկացիները համաձայնում էին հողային զիջումների, և երբեք չէին խախտում ոչ մի կանոն, ոչ մի դեպքում: Սակայն հակառակ կողմը` սպիտակները, կարմիրների հետ կնքած պայմանագրերի կետերի 99%-ը խախտում էին:Իսպանացի հայտնի զորավար էր Էրնան Կորտեսը, ով իր դաժանությամբ չէր զիջում մյուսներին: Կորտեսը թշնամության մեջ էր Մոնթեսումայի հետ, ում մասին բոլորս էլ իհարկե լսել ենք: Բայս այս անգամ կուզեմ ներկայացնել ոչ այնքան հայտնի՝ հնդկացի արի առաջնորդ Կուաուտեմոկին, ով Կորտեսի մյուս թշնամին էր: Միշտ կռիվների մեջ էին, ու Կորտեսը ամեն կերպ փորձում էր դաժանորեն վերացնել նրան: Կուաուտեմոկն էլ հպարտ ու հզոր առաջնորդ էր, ով զիջման առաջ չէր կանգնում, ու մինչև վերջ էլ պայքարում էր ու փորձում փրկել իր ժողովրդին: Նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե գաղութացներ ժողովրդին, ենթարկեր իրեն, գրավեր նորանոր տարածքներ ու գլխավորը` ոսկի հաներ ընդերքից և ուղարկեր իսպանիայի թագավորին: Կուաուտեմոկը ուղակի հզոր հնդկացի հերոս էր, ով մահացավ պատվով, ով իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարում էր ազատագրելու համար իրենց բնակավայրն ու ազատել ժողովրդին դաժանություններից, ու առաջվա պես հանգիստ ու խաղաղ ապրել իրենց հողերում: Տարբեր աղբյուրներից հայտնի է, որ բազում անգամներ է եղել, որ Կորտեսին հաջողվել է բռնել Կուաուտեմոկին հերթական թակարդի միջոցով ու ստիպել, որ ասի թե որտեղ են պահված ոսկիները: Սակայն ամեն անգամ Կուաուտեմոկը հրաշքով փրկվել է ու փախչել: Նրան հաջողվել է մեծ ապստամբություն բարձրացնել անգամ: Կորտեսը նոր դաժանություններ էր սահմանել հնդկացիների համար: Նրանք ովքեր տրված գործերը չէին կատարում` գլխատվում էին: Իսկ գլխատելուց առաջ, այն ավելի դաժան սարքելու համար` մանրամասն նկարագրում էին նրանց, թե ինչպես են իրենց երեխաներին փակում իրենց իսկ տներում ու վառում այն ամբողջությամբ:Այս ամբողջ ընթացքում հնդկացիների թիվը 25.000.000-ից, երբ իսպանացիները ոտք դրեցին այս հողին, արդեն 1595թ –ին ողջ մնացածների թիվը ընդհամենը 1.300.000 էր: Իսկ ողջերի մեծ մասն էլ, կամ հիվանդ էր, կամ հյուծված, կամ էլ վիրավոր, իսկ մնացածն էլ ստրուկ էին <<Նոր Իսպանիա>> կոչվող տարածաշրջանում:Օրինակ կարող ենք վերցնել հենց Անդերի տարածաշրջանը: Այստեղ կոտորածի ամենավառ դեպքերն են եղել: Անդերում, որտեղ թրերով ու մտրակներով էին զինված իսպանական խմբերը, որոնց կոչում էին Պիզզարո` 16-րդ դարի վերջին բնակչությունը 14.000.000-ից հասցրեցին 1.000.000-ի: Պատճառները նույնն էին, ինչպես Մեքսիկայում, որը հնդկացիները անվանում էին Տենոտչթիթլան ու իրենց ամենասիրելի վայրն էր, այնպես էլ ամբողջ Կենտրոնական Ամերիկայում հնդկացիներին սպանելու պատճառը նույնն էր` ոսկին:Հայտնաբերվել է մի արձանագրություն, որ գրել է 1539 թ-ին մի իսպանացի, ով Պերուի շրջանում էր ծառայել: Էնտեղից կարելի է առանձնացնել տվյալ հատվածը. <<Հնդկացիները հիմա արդեն լիովին ջախջախված ու կոտորված են, նրանք վերանում են: Նրանք անգամ աղոթում են խաչին , որ գոնե մենք` իսպանացիներս հանուն մեր աստծո գթանք նրանց ու մի քիչ ուտելիք տանք: Բայց մեր զինվորները սպանում են անխտիր բոլորին, հաշվի չառնելով ոչ սեռ, ոչ տարիք ոչ էլ աղերսանքներ: Հնդկացիներին զրկում են ամենինչից` հագուստից, տներից, բարեկամներից, երեխաներից, կրոնից, ավանդույթներից և ուտելիքից: Նրանց ոչինչ չի մնում, միայն հրաշքով մեռնել>>:Ժամանակակից պատմաբանները եկել են այն եզրակացությանը, որ Կարիբում կար մի ամբողջ ցանց << Մսի թակարդ >> անունով, որտեղ հնդկացիների մարմինները վաճառվում էին, ինչպես շների կեր: Իսկ << Մսի թակարդ >> անվանումը տվել էին հենց իսպանացիները: Ինչպես Կոլումբոսի մյուս բոլոր ժառանգությունները, այնպես էլ մարդակերությունը զարգացավ այս մայրցամաքում: Պահպանվել է մի նամակ, որը գրել է Ինկերի կայսրությունը զավթողներից մեկը, որի մեջ կա այսպիսի մի գրությունը. <<… Երբ ես վերադարձա Կարթագենից, ես հանդիպեցի մի պորտուգալացու, ում անունը Ռոխե Մարտին էր: Մենք ծանոթացանք, ու շատ շուտ դարձանք մտերիմ ընկերներ: Օրերից մի օր էլ նա հրավիրեց ինձ իրենց տուն: Տան հենց դիմացում` շքամուտքում, կախված էին կտոր-կտոր արած հնդկացու մարմնի մասեր, որը շներին կերակրելու համար էր, այնպիսի տպավորություն էր, ասես իրենք վայրի կենդանիներ էին…>>:Մի խոսքով, այդ ժամանակների զարգացած եվրոպացիները վերածվեցին Ամերիկացի բարբարոսների:Հնդկացիների վրա հարձակումները անհաշվելի են: Եղել են թե փոքր կռիվներ և թե մեծ կոտորածներ: Հնդկացիների ու Եվրոպացիների պատերազմները ընդհանուր հաշվով տևել են մոտ 370 տարի: Առաջին պատմականորեն փաստացի հարձակումը կատարվել է 1521 թ-ին, երբ իսպանացի` Ֆլորիդա թերա կղզու առաջին նվաճողներից`Խուան Պոնսե դե Լեոնը որոշեց գրավել տարածքը: Այս կռիվը տեղացի հնդկացիների հետ` կարճ տևողություն ունեցավ: Դե Լեոնը ձախողություն կրեց` նա մահացավ հենց ռազմի դաշտում: Իսկ վերջին պատերազմը ըստ պատմական տվյալների` ընդունված է համարել 1890 թ-ին տեղի ունեցածը: Վունդեդ-Նիին կարելի է համարել հնդկացիների վերջին առաջնորդը, ով մեծ պայքար էր բարձրացրել: Հնդկացիների ամենապատվարժան առաջնորդը հենց նրան են համարում: Այդ ժամանակ հնդկացիները կործանման եզրին էին, ահավոր վատ վիճակում, ու բնակչության թվաքանակն էլ բավականին քիչ էր: Բոլորը հանձնվել էին, թուլությունը վրա էր տվել, երբ հայտվեց Վունդեդ-Նին ու պայքարի ոգի մցրեց բոլոր հնդկացիների մեջ: Նրանց ամեն կերպ ոտքի կանգնացրեց և ուշքի բերեց: Նրանք իրենց վերջին ուժերով ամեն կերպ փորձեցին մեծ`խաղաղության համար ընդդիմական շարժում բարձրացնել: Եվ դա նրանց հաջողվեց: Սա անցել է պատմության գիրկը: Դեռևս իր նմանը չի ունեցել: Այսպիսի քիչ քանակով կարողացան այնպիսի ապստամբություն բարձրացնել, որ ցնցեցին ամբողջ աշխարհն ու անցան պատմության անմոռանալի էջերը: Ամերիկայի պատմության մեջ այս մաշտաբային ակցիան ստացել է << Ոգիների պար >> անվանումը: Սակայն Վունդեդ-Նին շուտով մահացավ, ու նրա հետ միասին գնալով սկսվեց տապալվել հնդկացի ժողովուրդը ու մահանալ: Իսկ ահա 1890 թ-ին հանձնվեցին նաև վերջին մնացած պարտիզան-ապաչիական ցեղերը, ովքեր այդ ժամանակ բնակվում էին ամերիկայի հարավ-արևմուտքում:Կրոն, ավանդույթներ և սովորույթներՀայտնի է, որ հնդկացիական բոլոր ցեղերը դավանում էին բազմաստվածություն, ու պաշտում տարատեսակ աստվածների, սակայն միևնույն է ունեին մեկ գլխավոր աստված, ով համարվում էր ամենի արարիչն ու ստեղծողը: Նա մի քայլ բարձր էր մյուս աստվածներից: Հնդկացիների տարբեր ցեղեր անվանում էին նրան տարբեր անուններով, բայց բոլորի մոտ էլ դա նույն աստվածն էր: Հնդկացիների հայտնի ցեղ` Ալգոնկինները անվանում էին նրան Գիթչի Մանիտու կամ ուղղակի Մանիտու, որ բառացիորեն թարգմանվում է այսպես` << Մեծ Ոգի>>: Հնդկացիների մյուս խոշոր ցեղը` Սիուն անվանում էին նրան Վականտանկա, որ թարգմանաբար նշանակում է << Մեծ ու խորհրդավոր>>, մի ուրիշ հնդկացիական ցեղ`Վիննեբագին անվանում էին այս գլխավոր աստծուն <<Արարիչ, ստեղծող>> և այլն: Այս Մեծ ոգուն ասոցացնում էին արևի հետ, ու պատկերում արևի տեսքով, ու հենց այս պատճառով է, որ հնդկացիների մոտ գլխավոր սիմվոլներից` արևն է: Արև օգտագործում էին թե հագուստի մեջ, թե դեմքի կամ մարմնի նկարազարդման ժամանակ, թե աքսեսուարներում ու թե քրմերի տաճարներում: Հնդկացիները իրենց բոլոր տոների ժամանակ ունեին հատուկ արևին նվիրված պար, որ հենց էդպես էլ կոչում էին << Արևի պար >>: Պարում էին տոների ժամանակ, խարույկի շուրջ, իրենց էթնիկ երգերի ու երաժշտությունների ներքո:Հնդկացիները իրենց շրջապատող ամենը համարում էին սուրբ, քանի-որ կարծում էին, որ դա ստեղծել է Մեծ Ոգին: Սորբ էին համարում նաև այն ամենը, ինչը գոյություն ունի մեր այս հողում` կենդանիները, բույսերը, անգամ բնական ուժերն ու աղետները: Նրանք իրենց զգում էին մեկ ամբողջություն բնության հետ, և ընդհանրապես չէին փորձում առանձնանալ, կամ առանձնացնել <<Մարդկային ռասսան>> բնությունից: Ամեն կերպ փնտրում էին հարմոնիան ու ապրում ներդաշնակ կենդանիների ու բույսերի հետ: Նրանք նաև ուսումնասիրում էին փիլիսոփայություն ու խորը հոգեբանություն, փորձելով ներթափանցել իրենց խորքերը ու հասկանալ աշխարհը: Նրանց համար փիլիսոփայության մեջ խորանալը` կյանքի նպատակ էր:Ունեին բազմաթիվ հետաքրքիր ու յուրօրինակ ավանդույթներ և սովորույթներ: Պարտադիր ավանդույթ էր ծխելը << Խաղաղության ծխախոտ>> -ը: Սա համարվում էր աղոթք: Ընդհանրապես ծխախոտ հնդկացիներն օգտագործում էին միայն հատուկ տոնակատարությունների ժամանակ, իսկ առօրյա կյանքում ծխում էին ուռենու արմտատների և մի քանի ուրիշ բույսերի խառնուրդ: Այս տոնակատարությունների ժամանակ` տոնախմբությունից անմիջապես հետո, հավաքվում էին տեղի հնդկացիներով, սեռի տարբերություն չկար, սրան մասնակցում էին և կանայք ու թե տղամարդիկ` նստում էին հողին շրջան կազմած ու սկսում հերթով ծխել նույն մեծ ու հաստ, հատուկ պատրաստված ծխախոտից: Ծխախոտը փոխանցվում էր հերթականությամբ, ժամացույցի սլաքի ուղղությամբ: Նրանցից յուրաքանչյուրը երբ քաշում էր ծխախոտի ծուխը` փչում էր այն չորս կողմ`լույսի, հողի, երկնքի և ջրի կողմերով: Այս ավանդույթը կատարելով, նրանք ուղղվում էին դեպի աստվածները, և դրա ավարտից հետո կարծում, որ ստացել են աստվածային էներգիա: Սա խորհրդանշում էր ամուր կապը մարդկանց և աստվածների միջև:1890 թ-ին հնդկացիների ցեղերից մեկի` սախապտիների առաջնորդ Սմոխալլան, պատերազմից առաջ կանգնեց սպիտակների առաջնորդի դիմաց ու ասաց այսպիսի խոսքեր. << Դուք պահանջում եք ինձնից, որ փորեմ հողը: Դա նույնն է, որ վերցնեմ դանակն ու դրանով մտնեմ մորս մեջ: Դա նշանակում է, որ երբ մեռնեմ նա ինձ չի ընդունի իր մոտ, և չի թողնի, որ մտնեմ իր մեջ, ու հանգչեմ: Դուք պարտադրում եք, որ ես հանեմ քարերը հողի միջից, իսկ դա նույնն է, որ ես ճղեմ մորս մաշկը, ու հանեմ նրա ոսկորները: Դա նշանակում է, որ մահվանից հետո ես չեմ կարող դառնալ նրա պտուղը, որպեսզի հետո կրկին վերածնվեմ: Դուք ստիպում եք ինձ, որ ես պոկեմ խոտերը, չորացնեմ դրանք, վաճառեմ, իսկ այնուհետև դրա փոխարեն ստանամ գումար, ինչպես անում եք դուք սպիտակներդ: Բայց ինչպե՞ս կարող եմ պոկել սեփական մորս մազերը>>:Ավելի հայտնի խոսքեր են մեծ առաջնորդ Սիետտաի խոսքերը. <<... Հողը մեր մայրն է: Այն ինչ կատարվում է հողի հետ` կատարվում է նաև իր տղաների ու աղջիկների հետ: Հողը մեզ չի պատկանում, այդ մենք ենք հողին պատկանում: Այո, մենք դա գիտենք: Բնությունը և մենք կապված ենք արյունով, որը միացնում է մեզ իրար, ու դարձնում մեկ ամբողջական ընտանիք: Մենք չենք գործում կյանքի սարդոստայնը – մենք ուղղակիորեն դրա թակարդում ենք: Ինչ էլ, որ մենք անենք սարդոստայնին, դա մենք մեզ ենք անում>>:Այս ասույթները բավականին լավ բնութագրում են հնդկացիների աշխարահայացը: Սպիտակները տեսնելով, թե ինչպես են հնդկացիները ներողություն խնդրում որսի ժամանակ իրենց սպանած կենդանուց, թե ինչպես են խոսում ջրի կամ ծառերի հետ` համարելով նրանց շնչավոր էակներ, թե ինչպես կարող էին ասել, որ իրենք տեր չեն, այլ եղբայր են բնությանը` սկսեցին անվանել կամիրներին << Վայրենիներ >>: Միևնույն ժամանակ կարմիրները ապշած էին, թե ինչպես կարող են սպիտակները կտրել ծառեր, անտառներ, անիմաստ ոչնչացնել բիզոններին ու մյուս կենդանիներին և այլն: Դի Բրաունը նշում է. << Հնդկացիներին թվում էր, թե Եվրոպացիները ատում են բնությունը` կենդանի անտառները իր թռչուններով ու կենդանիներով հանդերձ, ծածկված խոտերով դաշտերը, ջուրը և անգամ օդը>>:Հնդկացիների մոտ զարգացած էր բարձր կրոնական զգացումը: Դա բացատրվում է այսպես`նրանք վստահ էին, որ իրոք ունեն հատուկ ուժ, որով կորողանում են ուղղիղ կապ հաստատել կախարդական ուժերի հետ: Իրենց ասելով` իրենք ստանում էին այդ հատուկ ուժից հրամաններ ու խորհուրդներ, և վերջում ստանում էին այդ ուժի մի մասը: Ըստ հնդկացիների հավատալիքների`ոգիների հետ կոնտակտ էին հաստատում քնած ժամանակ` երազում, կամ էլ երբ հայտնվում էին կախարդական իրականությունում, նրանք գալիս էին կախարդական իրականություն, երբ հալուցինացիաներ առաջացնող բույսերի ազդեցության տակ էին: Սա ավելի հաճախ անում էին շամաններն ու քրմերը, օրինակ հենց <<Արևի պար>> -ի ժամանակ: Իսկ երազում կապնվելը ոգիների հետ տարածված էր բավականին լայն մաշտաբներով: Որպեսզի տեսնեին իրականության հետ կապված երազներ, որոնք պարտադիր պիտի կատարվեին, նրանք հետևում էին սուրբ պասին: Պասը անցկացնում էին լրիվ միայնակ, առանց ուտելիքի ու ջրի, դժվար հասանելի վայրերում: Յուրաաքնչյուր հնդկացի իր առաջին պասը կատարում էր դեռ դեռահասության տարիքում: Նա պիտի տեսներ երազում ինչ-որ կենդանի, թռչուն կամ ցանկացած այլ արարած, որը համաձայնում էր դառնալ իր << Գաղտնի օգնականը >>: Դա դառնում էր հնդկացու սեփական տոտեմը, և ստանձնում էր նրա հովանավոր ոգու դերը: Հովանավոր ոգին, օրենքով պիտի երազում ցույց տար փոքր, խառը կտորներով առարկաներ, որոնք իրար միացնելով ստանում էին << Կախարդական կապ >> -ը: Այս կապը ուներ մոգական հատկություններ, և դրա շնորհիվ հնարավոր էր դառնում մտնել կոնտակտի մեջ հենց իր` Հովանավոր ոգու հետ: Յուրաքանչյուր հնդկացու համար այս կապը ուներ այնպիսի մեծ կարևորություն ու նշանակալից դեր, ինչպես օրինակ խաչը կամ սրբապատկերը` քրիստոնյաի համար:Նրանք կարող էին դիմել իրենց հովանավոր ոգուն վտանգի ժամանակ կամ ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ: Հնդկացին պարտադիր լսում էր << Գաղտնի օգնական >> -ի խորհուրդները, որը ստանում էր քնած ժամանակ` երազի ընթացքում, և վերաբերվում էր դրան լրիվ լուրջ: Բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ այս << Գաղտնի օգնական >> -ի ասածները իրականացել են: Օրինակ`ապահովել են այդ օրվա հաջող որսը, հաջողություն պատերազմում և անգամ փրկել են մարդկանց կյանք: Եթե այդ երազներից մեկը ինչ որ կերպ առընչվում էր իրենց տոհմի կամ ցեղի հետ, ապա դա չափից ավելի լուրջ էր, ու այդ հարցով զբաղվում էին շամաններն ու քրմերը: Նրանք պիտի կառավարեին հզոր կախարդության էներգիայի ազատությունը և ամեն կերպ հասկանաին ու բացատրեին այն: Դա ի վերջո բերում էր նրան, որ առաջնորդները չեղարկում էին կարևոր հանդիպումները կամ արդեն ընդունված որոշումներն ու հրամանները:Հնդկացիները հայտնի են նաև իրենց հյուրընկալությամբ ու մարդամոտությամբ: Անգամ սրա վերաբեյալ ունեն մի հայտնի լեգենդ, որին պարտադիր հետևում էին ու ընդունում: Եթե երեխան փոքր տարիքից հատկություն ուներ ագահության, կամ մտածում էր առաջնահերթ իր մասին, ապա ըստ վերը նշված լեգենդի ասվում էր, որ ապագայում այդ երեխան կլինի առհամարված ու ոչ սիրված իրեն շրջապատողների կողմից, մեռնելու է ամոթի մեջ:Բոլոր հնդկացիները իրենց հասարակ կյանքով հանդերձ բառացիորեն տալիս էին ամեն-ամեն բան ինչ ունեին` իրենց բարեկամներին կամ ազգականներին:Հյուր ունենալու դեպքում վարվում էին նույն կերպ: Ավելի շատ տալիս էին ծերերին և աղքատներին` նրանց ումից հետ պատասխան չէին ակընկալում, ու չէին էլ մտածում, որ դա պիտի մի օր ետ ստանան:Հնդկացիների մշակույթի վերացումըՄշակույթը մարդկանց ստեղծագործության արգասիքն է, և ներառում է իրենց ամբողջ գործունեությունը`լեզուն, երաժշտությունը, կրոնը, բժշկությունը, ավանդական խոհանոցը, հաստատությունները և այլն: Ամերիկյան մշակույթի ջնջումը` ավելին էր քան պատերազմ: Գաղութացումը ոչ միայն սպանում էր հնդկացիներին, այլև վերացնում նրանց հետ ամբողջ հոգևոր մշակույթը: Հնդկացի ցեղերի վերացման հետ մեկտեղ` ձուլում էին հնդկացի երեխաներին ու պարտադրում իրենց հոգևորը: Եվրոպացիները կառուցել էին հատուկ հաստատություններ, որը նման էր բանտի: Այնտեղ էին բերում հնդկացի երեխաներին ու երիտասարդությանը և պարտադրում քրիստոնեական արժեքները: Այնուհետև տանում էին նրանց ֆիզիկական ծանր աշխատանք կատարելու: Ուսուցումը ամենահեշտ ու ամենից արդյունավետ ձևն էր, որի միջոցով հնարավոր էր փոխել երիտասարդության ոչ միայն լեզուն, այլև մշակույթի այլ տարրեր: Այս մտքի հեղինակներն ու այն գործածողները` Կարլաիլն էր` Փենսիլվանիայից և Կապիտան Ռիչարդ Պրատտը: Նա 1892 թ-ին առաջ եկավ մի այսպիսի հայտարարությամբ. << Սպանե’ք հնդկացուն` փրկե’ք մարդկությանը>>: Դպրոցի երեխաներին խստիվ արգելվում էր խոսել իրենց մայրենի լեզվով, նրանց ստիպում էին հագնել համազգեստ, կտրել մազերը և ենթարկվել դաժան կարգապահությանը: Մի քանի հնդկացի երեխաների հաջողվել էր փախչել այստեղից, մյուսները էդտեղ մնալով մահացան` հիվանդություններից, կամ սովամահությունից: Մահացողներ եղան նաև հայրենիքի ու ծնողների կարոտից: Այստեղ երեխաներին ստիպողաբար առանձնացնում էին իրենց ծնողներից, և երբ հաջողվում էր նրանց սովորեցնել լեզուն ու պարտադրել մշակույթի որոշակի տարրեր`երերխաներին բաց էին թողնում, և նրանք արդեն չէին հիշում ոչինչ, անգամ իրենց մայրենի լեզուն: Նրանք դարձել էին լրիվ օտար` իրենց իսկ հողում, որն արդեն ոչ թե Կարմիրների, այլ Սպիտակների հողն էր: Այս երեխաներին նոր անվանում էին տվել <<Խնձորային երեխաներ>> ` արտաքինից կարմիր, իսկ ներսից սպիտակ: Նրանք չէին կարող ոչ մի տեղ ներառվել: Ամուսնությունը որևէ տեսակի մշակույթ կրողի հետ արգելվում էր: Մշակույթի այսպիսի կորուստը հասցնում էր նրանց ինքնասպանությունների ու բռնության: Ամենից ահավորն այնն էր, որ նրանք կորցնում էին իրենց ճակատագրի ղեկավարումը: Ղեկավարումը`իրենց հիշողութնունների, անցյալի ու առավել ևս ապագայի:Երեխաների մտավոր բռնությունը ու իրենց ազգայինի ջնջումը մշակութային ցեղասպանություն էր քանի, որ սա նշանակում է, որ հնդկացիական մշակույթը պիտի լրիվ վերանար, որովհետև այն այլևս չէր կարող փոխանցվել հաջորդ սերունդ: Մտավոր հարստություններըԱմերիկյան հնդկացիները իրենց շատ ավելի հարմար էին զգում մաքսիմալ մոտիկ լինելով բնությանը և ապրելով նրա հետ լրիվ ներդաշնակ: Իրենց շրջապատող ամեն ինչը սուրբ էին համարում: Կարծում էին, որ բնությունը օժտված է տիեզերական հատուկ ուժով, բնության մեջ ապրելն էր իրենց համար դրախտը, ու այդ իսկ պատճառով նրանք ամեն կերպ պաշտպանում ու պահպանում էին այն: << Բնությունն է մեր մայրը, որ մեզ կյանք է տալիս ու որի համար մենք ենք պատասխանատու: Խոստանում ենք, որ մեր կյանքի գնով պաշտպանելու ենք նրան>> - հնդկացիների ասույթներից է: Սա իրոք բավականին խորը և գեղեցիկ ասույթ է, որին պետք է իհարկե հետևել:Եվրոպացիների վերաբերմունքը հնդկացիների հողին`այսպիսի նկարագիր կարելի է տալ. Սա ընդհամենը անշունչ նյութ է, որի հետ կարելի է վարվել էնպես ինչպես կուզես ու, որը կարելի է ամեն րոպե փոխել այն ձևով, ինչպես սիրտդ է կամենում: Եվրոպացիները օգտագործում էին հնդկացիների բնության հարստությունները, միայն իրենց գումարային շահի համար: Ցավալի է …Ամփոփում\կարծիքս թեմայի շուրջԲավականին երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում եմ հնդկացիներին, ինչպես արդեն հասկացաք սիրածս ազգերից են: Փորձում եմ ամեն կերպ շատ տեղեկություններ հավաքել նրանց գործունեության, ավանդույթների ու սովորույթների, կրոնի, լեզվի ու ամենի մասին: Անգամ փորձում եմ սովորել իրենց հին, մեռած լեզուն: Ապագայում էլ պլանավորում եմ անպայման գնալ ու գտնել հնդկացիական համայնք, որ դեռ պահպանվել են ու մի լավ ուսումնասիրել: Կարդացել եմ բազմաթիվ գրքեր իրենց մասին, թե գեղարվեստական և թե պատմական: Տվյալ նյութը ամբողջովին թարգմանություն է ռուսերենից` տարբեր կայքերից դուրս բերած, ներառել եմ նաև իմ իմացած գիտելիքները: Իհարկե 11 էջը շատ քիչ է ներկայացնելու այս միստիկ, հետաքրքիր ու խելացի ժողովրդին, սակայն փորձել եմ տալ ընդհանուր փոքրիկ նկարագիր:Արդեն վաղուց Կոլումբոսին ու Կորտեսին ներառել եմ իմ սև ցուցակում` Հիտլերի, Դեիվիդ Մարտին Չապմանի, միջնադարյան ինկվիզիտորների ու շատ շատերի կողքին: Երբեք չեմ հասկանա, թե ինչպես կարող են այսպիսի դաժան գտնվել մարդիկ իրենց նման մարդկանց հանդեպ: Ի՞նչ կապ ունի ընդհանրապես մարդու մաշկի գույնը: Ատում եմ ռասսիզմն ու բոլոր ռասսիստներին անխտիր: Կոտորել մի ամբողջ ռասսա, ուղեղիդ մեջ չի տեղավորվում: Վերացնել մի ամբողջ զարգացած քաղաքակրթություն, որ մինչ օրս դեռ չեն կարողացել բացահայտել ամբողջովին, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են կարողացել կառուցել այդպիսի հավասարաչափ ու ահռելի կառույցներ, որից կրկին սարքել չեն կարող: Եվ էսպես երկար օրինակներ կարելի է բերել ու շատ թվարկել: Բայց եզրափակեմ սրանով. <<Վերջ տանք ռասսիզմին>> ու չսկսենք ոչ մի տեսակի պատերազմեր: Քարոզենք ու տարածենք խաղաղություն, քանի-որ խաղաղությունը միշտ էլ գեղեցիկ է: (Հիմա կմտածեք, թե թեմայից լրիվ շեղվեցի կամ հիմար ձևով եզրափակեցի, բայց իրոք սա ասելու կարիքը ունեմ, սիրտս բավականին թեթևացավ):
Աղբյուրներ`
http://www.liveinternet.ru/users/5241195/post321647772/
http://indeec.net/stat/interesnoe/12.html
http://www.left.ru/2002/22/baumgarten72.html
Հագգարդ – Մոնթեսումայի դուստրը
Մայն Ռիդ – Սեմինոլների առաջնորդ Օցեոլան
Իմ կյանքը հնդկացիների մեջ
Ֆենիմեր Կուպեր – Վերջին մոհիկանը
Արևի ծաղիկը
Անի Խաչատրյան 12-2 դաս.
Комментариев нет:
Отправить комментарий