Ես ու կինս ենք ապրում այս հյուղակում: Մեր հյուղակից մինչև հանքեր չորս ժամվա ոտքի ճանապարհ է: Միայն շաբաթ և կիրակի օրերին եմ տեսնում հնության հոտ կապած կնոջս քանի, որ մնացած օրերին հանքերում ենք: Երկուշաբթի օր է, ցրտաշունչ այգ: Լեռները հարավային Նամսէկիում են, այն առասպելական լճի շրջակայքում, որտեղ մի քանի հարյուր տարի առաջ ինչ-որ խենթ՝ բյուրեղ էր կոտրել և բոլորին վարակել մղձավանջաերազային տենդով: Լեռներն էլ պակաս առասպելական չեն: Սա էլ իր ավանդությունն ունի: Այս լեռներում մի հրեշ էր ապրում թևավոր: Ասում են՝ թևերն այդ երկար էին ու երկնքի գույնն ունեին, եզրերն էլ ոսկեզօծ: Սև, լուսնոտ վարսեր ուներ, որ թափվում էին ուսերն ի վար. ծովի ալիքներ էին հիշեցնում: Աչքերն էլ գիշերվա պես մութ ու խորը՝ անդունդ հիշեցնող: Հրեշն այդ, ինչ խոսք, անճոռնի և սարսափազդու չէր, ինչպես հին հեքիաթներում. խոհրդավոր էր, վեհ: Երիտասարդ հրեշ էր, վայրի, բայց հիվանդ էր թևավորը: Երազանքներ չուներ՝ աներազանքության տենդով էր պատված: Մեկ բուժում ուներ ախտն այդ: Հրեշը ամեն շաբաթ ու կիրակի դուրս էր գալիս լեռան թաքստոցից և թռչում էր մոտակա գյուղակներով՝ հավաքում բիլ-լազուր աչքեր ունեցող աղջիկներին և տանում էր իր մութ, անհայտ քարանձավը: Մինչ այսօր էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ էր լինում աղջիկների հետ, բայց հրեշին նրանց աչքերն էր պետք: Մի քանի հազար աչք էր հավաքել այն հույսով, որ պիտի այդ ճանապարհով բուժվի: Լազուր-բիլ աչքերը երազանքներ ծնելու և իրական աշխարհ բերելու ուժ ունեն: Սակայն չհասցրեց հրեշը բուժվել: Մեր գյուղակից մի Ռոմեո իր Ջուլիետին փրկելու համար գնաց և թևավորի վերջը տվեց մեկ հարվածով: Նրանից հետո մնացին երկնքագույն, ոսկե ծայրերով թևեր, որ հիմա Նամսէկի գլխավոր տաճարում են պահվում և հազարավոր աղջիկների աչքեր , որոնք տարիների ընթացքում զմրուխտների վերածվեցին: Մենք էլ այն հրեշի պես ամեն շաբաթ և կիրակի դուրս ենք գալիս մեր թաքստոցներից և գնում այն քարանձավը՝ հանելու համար զմրուխտներ, որոնք էլ կիրականացնեն մեր երազանքները: Հարյուր հիսուն տարի առաջ ամուսնացա գեղեցիկ պարմանուհու հետ և խոստացա նրան նվիրել մի փայլուն զմրուխտ: Հիմա նա այլևս երիտասարդ չէ և անհաշվելի կնճիռներ է շալակած տանում, բայց միևնույն է՝ չի կարողանում մոռանալ խոստումս: Հարյուր հիսուն տարի է ինչ քրտնաջան աշխատում եմ զօր ու գիշեր՝ ունենալու համար այն գումարը, որը բավարար կլինի գնելու՝ երազանքների զմրուխտը: Որքա՜ն հետաքրքիր է... Ամեն օր այսքան տարվա մեջ բռնել եմ ձեռքումս տասնյակներով, հարյուրներով զմրուխտներ: Այնքան եմ տեսել, զգացել համն ու հոտը, որ զազրում եմ, բայց միակ երազանքս մեկ հատ զմրուխտ գնելն է: Գումարը համարյա հավաքված է, մնացել է մեկ ոսկի, որն այսօր վերջապես կստանամ և առանց մտածելու կգնեմ իմ զմրուխտը: Չեմ կարող հավատալ, որ եկել է այն օրը, երբ տուն գնալիս կինս մի տեսակ խեղճացած հայացքով չի նայի վրաս ու խոսի.
- Հարյուր հիսուն տարին լրացավ. մեկ զմրուխտն ի՞նչ է, որ չնվիրեցիր: Դեռ հարսանիքի օրը պիտի բերեիր: Ո՞ւր է...
Մեկ ոսկին ձեռքումս է: Սիրտս հիմա կպայթի:
Ընտրեցի ամենից փայլուն զմրուխտը և փոխեցի հավաքածս ողջ գումարի հետ: Երակներիս մեջ զգում եմ հարյուր հիթսուն տարի սպասված զմրուխտի տաքությունը: Ձեռքերիս դողն է բռնել: Երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի գիտակցեմ՝ մարմին է առել ամենաերազանքս:
Առանց վայրկյան իսկ երկմտելու՝ վազեցի լեռն ի վար դեպի գյուղակ: Ողջ ճանապարհին պատկերացնում էի, թե ինչպես եմ ոտքս դնում տուն և զմրուխտը տեսնում կնոջս մաշված ափերի մեջ: Երևի երբևէ աչքերս այդ չափ չէին շողացել, ինձ կրկին երիտասարդ էի զգում: Չորս ժամվա ճանապարհը անցա երեք ժամում և ահա դռան առջևում եմ ու շունչս կտրվում է ցերեկով: Կինս երկյուղած վազեց դեպի ինձ ու հարցական հայացքով շոշափեց դեմքս: Փշաքաղվել էր: Հանեցի զմրուխտն ու դրեցի նրա ձեռքերի մեջ, որ ամենաքիչը հազար անգամ մտովի պատկերացրել էին այս ակնթարթը: Աչքերում ասես մի նոր գալակտիկա ծնվեց, որ դեռ հայտնի չէ մարդկությանը: Այսքան լուսավորված նրան չէի տեսել, չէի էլ կարող պատկերացնել: Ամուր գրկեց ու տաք համբուրեց. հազվադեպ է այդպես անում: Մեր հարյուր հիսուն տարվա հնության երազանքն այլևս չկա, համբարձվեց երկինքներ: Զմրուխտը երկար ուսումնասիրելուց հետո նա մի տեսակ հոգնեց: Գտա կնոջս խոհանոցի ճոճաթոռի մեջ: Ժպիտը դեմքից ցնդել էր, ինչպես զմրուխտից այն փայլն էր անհետացել: Աչքը կտրեց զմրուխտից և նայեց երեսիս: Աչքերի այն կարմիր գալակտիկայում մայրամուտ էր: Զմրուխտե լռությունը վերջապես խախտեց.
- Ծերո՛ւկ, բա հիմա էլ ի՞նչ պիտի երազենք...
by Annie-Mena

Комментариев нет:
Отправить комментарий