Երանգ առաջին
Էլեկտրա
Էլեկտրա
Նամսէկին այդ ժամանակ տիեզերքների ամենաերջանիկ քաղաքն էր քանի, որ քաղաքացիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ բան է ծերություն: այս քաղաքը միակն էր բոլոր իրականություններում, որտեղ ոչ ոք չէր անցել երեսունհինգի դեղին սահմանը ու չէր հանդիպել ծերություն անունով հիվանդությանը, որով պարտադիր վարակվում են բոլորը, և անգամ Նամսէկին մի օր պիտի իր դարպասները բացի նրա առաջ:
Այստեղ ոչ մի օրենք գոյություն չուներ, միայն մեկ խիստ կանոն էր գործում՝ չխոսե՛լ ծերության մասին, չկարդա՛լ նրան, չգրե՛լ, չհիշատակե՛լ անգամ ամենածայրահեղ դեպքում: Հին Նամսէկի լեգենդն ասում է, որ այս կանոնը խախտելու դեպքում ծերությունը կկանգնի Նամսէկի դարպասների դիմաց ու աջ ձեռքը կթափահարի: Քաղաքացիներից ոչ ոք չէր հիշում այս կանոնի մասին. Ի՞նչ իմաստ կար մտածել մի բանի մասին, ինչը նրանցից այդքա՜ն հեռու էր ու ոչ իրական:
Այդ առավոտ ամռան վերջին օրն էր: Ամբողջ քաղաքը պատրաստվում էր երեկոյան տոնախմբությանը: Առհասարակ սա քաղաք էր, որտեղ միշտ տոն էր: Նամսէկեցիները ամեն օր նույն ցնծությամբ պարում էին, հրավառություն կազմակերպում, սիրում իրենց քաղաքը, երկինքը գլխավերևում, իրար... Թվում է, թե այս քաղաքում տեղի էր ունենում ամեն բան միանգամից, բայց այստեղ տեղի չէր ունենում ոչինչ երբևէ:
Քաղաքը փոքր էր, այստեղ բոլորն իրար ճանաչում էին: Ամբողջ տարածքը շրջափակված էր բարձր դարպասներով, որի մուտքի ժանգոտած դռան վրա անհիշելի ժամանակներից նույն ցուցակն էր կախված. ՙՙ Նամսէկի՝ քաղաք, որտեղ թաքնված է երջանկության գաղտնիքը՚՚, իսկ դրա քիչ ներքևում մեկ այլ կարմիրը կար՝ ՙՙՄուտք ու ելք չկա՚՚: Քաղաքի կառուցման օրից ի վեր այս դուռը չէր բացվել: Դարպասներից այն կողմ ձգվում էր ամայի անապատը, որտեղ անգամ միրաժներ չէին լինում:

Նամսէկի մեծ մասը զբաղեցնում էր զվարճանքների այգին, որտեղ փռված էին գույնզգույն ատրակցիոններ, տարատեսակ պաղպաղակների կրպակներ, ծուռ հայելիների սենյակներ: Այգու մի մասը զբաղեցնում էր այն հատվածը, որտեղ մյուս բոլոր քաղաքներում ընդունված կարգով զբաղեցնում էին գերեզմանատներ: Անգամ օրվա ամենաշոգ ժամին, երբ թվում է, թե հոգիդ հևալով կլքի մարմինդ՝ այգում մարդիկ են շրջում: Այստեղի ատրակցիոնները տիեզերքներում ամենախեագարն են, իսկ պաղպաղակները ամենաէժանն ու անհնարինը: Կրպակներից մեկում վաճառում են քամու ու ծովի համով պաղպաղակ, մեկ ուրիշում ծիածանի կամ գիշերվա երկնքի համով: Անգամ գործում է մի կրպակ, որտեղ պաղպաղակները ըստ տրամադրության են՝ պաղպաղակ ընկճախտի ժամանակ, պաղպաղակ վախեցած ժամանակ, նոստալգիայի համով պաղպաղակ, սիրահարվածության համով և այլն: Քաղաքի հարավային մասում գրադարանն է, կողքին էլ Նամսէկի քաղաքի արխիվը: գրադարանում գրքեր գրեթե չկան քանի, որ այստեղ գրողները շատ քիչ բաների մասին կարող են մտածել: Փոխարենը՝ գրադարանի ներքին բակում մահճակալներ են դրված, և ընթերցողները կարող են գիշերել հենց այստեղ՝ բաց երկնքի տակ: Քաղաքում ուր խելքդ փչի հայտնվել՝ պարտադիր երաժշտություն է հնչում: Որ պահին քաղաքացիների մոտ ցանկություն առաջանա պարել՝ պարում են մինչև հաճելի գլխապտույտը փաթաթվում է վզից ու հիշեցնում մարմնի ծանրության մասին: Այդ իսկ պատճառով էլ անգամ փողոցի ամենակենտրոնում կարելի է տեսնել զույգեր, որ գլուխները կորցրած վալս են պարում:
Ամատան այսօր ավելի քան մտահոգ էր: Նա խեղդվում էր իր սեփական պատկերացումների ծովում: Նրա երեսը ակնհայտ գունատվել էր: Երևի նրանից, որ արդեն քանի օր կարգին բան չէր կերել: Չէ, այս անգամ հիվանդ չէր: Նա ուղղակի ծերության մասին արգելված ցանկից գիրք էր գտել: Դե, նա ծնված օրից էլ ըմբոստ էր, ու հիմա եկել էր ժամանակը տրորելու նամսէկիի օրենքները, որոնց վրա մոռացության փոշուց էր իջել: Ամատան դարակից հանեց իր մեղրագույն զգեստը, որի փեշերը ձգվում էին մինչև ծնկները: Սև մազերը արձակեց, ու դրանք սողացին նրա բարալիկ ուսերի վրայով և քիչ ներքևում անշարժացան: Նրա մազերն ու զգեստը խիստ կոնտրաստի մեջ էին: Առհասարակ Ամատան ողջ քաղաքի հետ էր կոնտրաստի մեջ: Ամբողջ Նամսէկիում նա այն միակ բնակիչն էր, որ իր ծննդյան օրերին թախծաբույրով էր փաթաթվում, ինքն էլ չհասկանալով՝ ինչու: Նա պարապ ժամերին սիրում էր ինքն իր մեջ ծնել հարցեր, որոնց պատասխանները պիտի անհայտ մնան մարդկությանը: Գրադարան նա երբեք չէր գնում, որովհետև համարում էր Նամսէկի գրողների գրքերը ոչ այլ ինչ քան միալար դատարկաբանություններ: Ամատան ատում էր պարելը ու միտք անգամ չուներ մասնակցել ամենօրյա տոնախմբություններին: Նա գնում էր այգի, բարձրանում իր սիրած ծառի վրա, որի ճյուղերը ամբողջովին թաքցնում էին նրան բոլորի տեսադաշտից, ու հետևում էր ամբոխին: Նրա դեմքը վարակվում էր զզվանքի ժանտախտով, ու նա սկսում էր երազել այնպիսի գույներ, որ ոչ մի մահկանացու երբևէ չէր համարձակվել երազել մինչև նա: Ամատային այս քաղաքում ոչինչ հետաքրքիր ու առավել ևս գեղեցիկ չէր թվում: Նրան անգամ այս քաղաքի վրա քայլող երկինքն էր զզվեցրել: Բայց այսօր հայելու դիմաց կանգնած նրա հայացքի միջից մեկընդմիշտ ջնջվել էր ձանձրույթե փշաքաղը: Նրա աչքերը նոր փայլով են փայլում, որ ծնվել են հիացմունքի ու վախի միջանցիկ քամիներից: Նա գիրքը ձեռքն առավ ու սկսեց լաց լինել ինքն էլ չհասկանալով, թե ինչ արցունքներ էին դրանք, որովհետև դրանց գույնն այսօր ուրիշ երանգ էր կուլ տվել, կամ էլ թվաց: Լրանում էր երրորդ օրը, ինչ գիրքը նրա մոտ էր, բայց նա չէր համարձակվել բացել այն: ՙՙ Այսօր ուրբաթ է: Այսօր դու ուժեղ ես Ամատա: Այդ հիմար օրենքները ոչինչ են: Դրանք չեն կարող լուրջ լինել: Մեզնից թաքցնում են տիեզերքի մի ահռելի գաղտնիք: Ես պիտի լինեմ այն միակը գրողի տարած այս հիմարների քաղաքում, ում հայտնի կլինի տիեզերքների գաղտնիքը: Ամատա', այսօր է այդ օրը, ուժեղ եղիր՚՚: Նույն պահին գիրքը պինդ սեղմեց արմունկների մեջ ու վճռական քայլեց ճռռացող դռնից դուրս, որ կարծես գոռում էր՝ ետ արի Ամատա: Բայց Ամատան չլսեց, գնաց:

Արևը ուղիղ գլխավերևում էր ու ամբողջ Նամսէկին ասես արյան մեջ էր թաթախվել: Ամատան գիրքը գրկում թաքցրած՝ քայլերը ուղղեց դեպի արևը։ Նա հասավ այգի: Մարդիկ հավաքվել էին, իսկ տոնախմբությունը դեռ միտք էլ չուներ սկսվելու: Նրանցից շատերը ճոխ դիմակներ էին կրում, որի վրայի թանկարժեք քարերը անգամ մի քանի մղոնից փայլում էին: Ամատան մագլցեց իր ծառը, ինչպես մնացած բոլոր ուրբաթներին ու թաքցրեց իր մեղրագույն զգեստի մեջ փաթաթված բարալիկ մարմինը դիմակավորներից: Նրա աչքերը հայելային էին: Դրանց մեջ կողպվել էր ամբողջ Նամսէկին ու մեկընդմիշտ սառել: Ամատան ստիպեց իրեն սթափվել ու վերջապես անել դա: Նրա երիտասարդ մատները շոշափոցին գրքի խորշոմած դեմքը ու բացեցին հնահոտ էջերը: ՙՙ Արտասովոր ոչինչ չպատահեց Ամատա, այսքան ժամանակ քեզ խաբկանքի մեջ էին բանտարկել՚՚:
ՙՙԾերություն՝ Մարդու կյանքի վերջին շրջանը: Դանդաղ նախապատրաստություն դեպի մահ:
Ծերության տարիքը՝ 75-90 տարեկան:
Սիմպտոմներ՝ ճերմակ մազեր, անթիվ խորշոմնր, հոգնածություն, թուլություն թե ֆիզիկական և թե հոգեկան, բազմաթիվ հիվանդությունների առաջացում: Մարդը դառնում է ավելի ցրված, դյուրագրգիռ, պատահում է տրամադրության կտրուկ բարձրացում և անկում, առաջանում են հիշոցության մասնակի կորուստներ:՚՚
Ամատան աչքերը կտրեց գրքի էջից ու մոռացավ տիեզերքի բոլոր բառերի համը: Նա որոշեց այլևս չխոսել, չիջնել ծառից, չգնալ տուն, չնայել երկինք, չհագնել մեղրագույն զգեստ... Չ,Չ,Չ: Նրա ձեռքերից գիրքը մեծ շուքով վայր գցեց իրեն, սակայն այ քեզ տարօրինակ իրողություն. Ոչ ոք չշրջվեց այդ կողմ: Ամատայի աղիներում բնակվող կարմիր թռչնից երեք փետուր պոկվեց ու վերափոխվեց սպիտակի. ՙՙ Այս ինչ արեցի՚՚: Նա շնչակտուր, խելքը կորցրած թռավ ծառից ու վազեց դեպի ամբոխը, որ քարացել էր քիչ այն կողմում ու նույն կետին էր նայում: Նա ցնորքի ու վախի տենդի մեջ կծկված համարձակվեց նույնպես նայել այդ կետին: Դարպասների ճաղերի մոտ կանգնել էր մի արքայական խեղկատակ ու աջ ձեռքը թափահարում էր անճոռնի ժպտալով: Նամսէկիի լռության պատնեշը ճաքճքում էր նրա թևից կախ եկած զանգակների զրնգոցից: Նրա դեմքը անսովոր կերպով ներկված էր, որ ավելի արտահայտիչ էր դարձնում իր մեծ ողբերգություն թաքցնող աչքերն ու դատարկ ժպիտը: Ոտքից գլուխ կարմիր և սև գույների մեջ էր: Կոշիկներն ու գլխարկը սուր-սուր էին, իսկ ամենածայրին ճոխ, զրնգան քարեր էին կանգնած:

- Հե՜յ երիտասարդներ և ծեր...,- ձեռքով նույն պահին բերանը ծածկեց, ունքերը բարձրացրեց վերև ու գլուխկոնծի տվեց, նորից սկսելով իր խոսքը.
Երիտասարդներ և երիտասարդներ,
Հա, հո, հե, հի,
Հա, հո, հե, հի,
Բաց արեք դարպասները
Արքայական խեղկատակի առաջ
Հա, հա, հա,
Արքայական խեղկատակի առաջ
Հա, հա, հա,
Ես ձեզ համար հեքիաթ եմ բերել,
Երջանկություննե՜ր, երջանկություննե՜ր,
Հո, հո, հո,
Երիտասարդներ և երիտասարդներ,
Ներս թողեք տիեզերքի
Ամենա-ամենա-ամենա՜...,-
Գլխարկը թափահարելով խոսում էր, ու ամբողջ Նամսէկիի լույսի մնացուկները ճմրթվում էին նրա զանգակների ձայնից, -
Չեմ ասի, չեմ ասի,
Հե, հե, հե
Բացեք դռները
Ձեզ համար հեքիաթ պատմեմ
Ու միառժամանակ երգեմ, պարեմ
Ինչ կպատվիրեք,
Ազնիվ խեղկատակի խոսք,
Հի, հի, հի, -
Ամբողջ Նամսէկին պատվեց քչփչոցների մշուշով, որի գույնը փոխվում էր մեկ մանուշակագույնի մեկ դեղինի: վայրկյաններ անց մշուշը ցրվեց ու նրանք բոլորով միասին վազեցին դարպասը բացելու:
-Դե, եկեք ինձ մոտ սիրելիներս,
Ես մոլորակի մյուս ծայրից եմ եկել,
Որպեսզի ձեզ զվարճացնեմ
Երիտասարդներ և երիտասարդներ
Հա, հո, հե, հի:
Ամատային այս ամենը երազ էր թվում, նա վախից կանգնել էր ամբոխի ամենաետևում ու սառցակալած հայացքով շոյում էր: Նամսէկի դարպասները քաղաքի պատմության մեջ առաջին անգամ բացվեցին և այդ բացվել չիմացող դռներն ասես խորը քնից հանկարծակի արթնացան: Խեղկատակը գլուխկոնծիներ տալով մտավ Նամսէկի, ու նրա աչքերը վերջին 382 տարվա մեջ առաջին անգամ փայլեցին: Նա կանգնեց ձախ ոտքի վրա ու սկսեց թռչկոտել նմանվելով վիրավոր թռչնի: Այդ ամենից Նամսէկեցիները քահ-քահ ծիծաղում էին: Խեղկատակը կտրուկ անշարժացավ, հպարտ դիրք ընդունեց ու ձեռքի մի շարժումով հրահանգեց.
- Երաժշտությո՜ւն:

Նամսէկիի լավագույն նվագախումբը որքան հնարավոր է բարձր սկսեց նվագել քաղաքի ժողովրդական հին երգը, որ Նամսէկեցիների նման չէր ծերանում: Խեղկատակը ծածկվել էր հայացքներից գործված վարդագույն շղարշով: Նա այս անգամ աջ ոտքի վրա ցատկոտելով կտրուկ բարձրացավ այգու նստարաններից մեկի վրա: Այժմ նա բոլորին տեսնում էր:
- Երիտասարդներ և երիտասարդներ,
Հիմա ձեզ մի չքնաղ լեգենդ կպատմեմ,
Չէ՞, որ սա պատմելու համար եմ եկել, -
Մեջքի ետևից կտրուկ հանեց մի երկնագույն ժապավեն ճերմակ պուտերով և սև բեղեր:
- Դղյակում այդ շքեղ
Փակված էր ոսկեհեր արքայադուստրը,
Նա անիծված էր
Հա, հո, հե, հի
Անիծվա՜ծ, անիծվա՜ծ:
Իր անխելք ծնողների մեղքերի պատճառով,
Մեր գեղեցկուհին էր պատժվում:
Նա դատապարտպված էր մնալ
Հավերժ երիտասարդ,
Ու երբեք չանցնել երեսունհինգի սահմանը
Հա, հո, հե, հի, -
Երեք հատ գլուխկոնծի տվեց, ժապավենը կապեց գլխին ու շարունակեց. -
ՙՙՓրկեք ինձ խնդրում եմ,
Ես ամենինչ կտամ ծերանալու համար՚՚, -
Մի քանի տոն ձայնը բարակացնելով և կանացի չստացված ժեստերով խոսեց, -
Արքայադստեր սենյակ

Ոչ ոք չէր մտնում
Պալատի կողքով բոլորը
Վախեցած էին անցնում
Քանի, որ ոչ ոք չէր ուզում
Կորցնել իր ծերությունը:
Ոչ ոք, հա՜, հա՜, հա՜,
Մոլորակի մյուս ծայրում
Ապրում էր մի քաջ ասպետ,
Նա նույնպես անիծված էր,
Հա, հո, հե, հի,
Անիծվա՜ծ, անիծվա՜ծ:
Իր ծնողների մեղքերի պատճառով
Նա դատապարտված էր մնալ
Հավերժ ծեր
Ու երբեք չլինել երեսունհինգ տարեկան:
Մի այսպիսի գեղեցիկ օր
Արքայազնի ականջին շշուկներ հասան,
Որ հեռու մի դղյակում
Արքայադուստր է ապրում
Անիծվա՜ծ, անիծվա՜ծ, -
Խեղկատակը վերցրեց բեղերը, դրեց բերանի վերևում ու ձայնը մի քանի տոն կոպտեցնելով խոսեց, -
ՙՙԵս կփրկեմ նրան
Ազնիվ ասպետի խոսք:՚՚
Քաղաքում այդ
Ստվերները շատ էին,

Ասպետը վերցրեց
Կախարդական լապտերն
Ու իր հրեղեն ձին
Եվ ճեղքեց ստվերների մառախուղը:
Նա գիշեր ու ցերեկ սլացավ
Ու նրան չկանգնեցրեց
Ո՛չ փոթորիկ, ո՛չ կայծակ,
Ո՛չ դևեր ու հսկաներ,
Ոչի՜նչ, ոչի՜նչ,
Կախարդական լապտերն
Ու իր հրեղեն ձին
Եվ ճեղքեց ստվերների մառախուղը:
Նա գիշեր ու ցերեկ սլացավ
Ու նրան չկանգնեցրեց
Ո՛չ փոթորիկ, ո՛չ կայծակ,
Ո՛չ դևեր ու հսկաներ,
Ոչի՜նչ, ոչի՜նչ,
Հա, հո, հե, հի, -
Խեղկատակը բոլորովին անսպասելի սկսեց բարձր ծիծաղել, փորը երկու ձեռքով բռնեց, ետ-ետ գնաց ու ընկավ: Դրանից նա ավելի եռանդուն սկսեց ծիծաղել: Այնուհետև կտրուկ կանգնեց աջ ձեռքի վրա, հետո հենվեց նաև ձախի վրա ու գլխիվայր շարունակեց պատմել.
-Ձեր գլուխները չտանեմ,
Դե ինչ, ասպետը հասավ իր արքայադստերը,
Համբուրեց նրա թարմ, երիտասարդ երեսը,
Եվ երեք վայրկյան էլ չանցած
Այն ծածկվեց խորշոմներով,
Արքայադստեր հազարամյա անեծքը կոտրվեց
Եվ նա ծերացավ,
Հա, հո, հե, հի
Ծերացա՜վ, ծերացա՜վ:
Եվ երեք վայրկյան չանցած ամբողջ Նամսէկիում համատարած շշուկներ էին՝ ծերացա՜վ, ծերացա՜վ: Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ էր Նամսէկեցիների շուրթերից դուրս ցայտում այդ քաղցր թվացող բառը: Միայն Ամատան էր շարունակ լռում: Նա ասես իր վզից կախել էր ապշանքե ուլունքներից գործած վզնոց: Արդեն մայրամտվում էր ու երկինքը թոռոմել էր: Այսօր երկնքում աստղ գրեթե չկար: Թվում էր, թե խեղկատակը իր երակներից ներս էր քաշել բոլոր աստղերը ու այդ պատճառով են նրա աչքերը այդքան վառվռուն: Նա ցատկեց նստարանից, լուրջ կերպար ընդունեց ու գինեհամ ձայնով խոսեց.
- Ասպետը փրկեց արքայադստերը
երիտասարդությունի՜ց, երիտասարդությունի՜ց,
Իսկ արքայադուստրը փրկեց ասպետին
Նվիրելով նրան իր ողջ սերը:
Եվ ապրեցին նրանք խաղաղ, երջանիկ
Ծերության ջերմությամբ
Հավերժ փաթաթված:
Սիրեցին նրանք միմյանց
Ամենաիսկական սիրով
Եվ նրանց մասին
Լեգենդներ հյուսվեցին
Հա, հո, հե, հի:
Չէ՞, որ բոլորն են ասում,
Որ ծերությունը կյանքի
Ամենաերջանիկ շրջանն է...
Դե ինչ, այսքանը
Երիտասարդներ և երիտասարդներ,
Եկավ ժամանակը ձեզ լքելու

Ոչ ոք չհամարձակվեց խոսել, ոչ ոք: Քաղաքը խեղդվեց երազանքներով ծերության մասին: Այժմ Նամսէկեցիները երազում էին այնպիսի երազանքներ, որ ոչ մի մահկանացու չէր համարձակվել երբևէ երազել: Երկինքը, թվում էր, թե գույնը փոխում մեկ մանուշակագույնի մեկ նարինջների:
Խեղկատակը թռվռալով ու ծիծաղելով գնաց դեպի դարպասը: Մի տեսակ դանդաղելով ու ասես չցանկանալով՝ մի կերպ ստիպեց իրեն բացել այդ դուռը: Դռները նոր ճռռոցով բացվեցին ու միանգամից կուլ տվեցին խեղկատակին: Հիմա նա դարպասներից այն կողմ էր, ու գլուխը տարօրինակ կերպով կախել էր: Դանդաղ, երկմտելով էր նա գցում իր ամեն մի քայլը: Շուտով նրա զգեստները իրենց գույնն ու փայլը կորցրին: Այժմ նա սև ու մոխրագույն, իրեն ոչ հատուկ շորերով էր: Աչքերին էլ անդունդներ էին փոխարինել: Նրա գլխարկը համբարձվեց օդ ու նրա մազերը փոխվեցին ճերմակի և շոյեցին հալից ընկած ուսերը: Կզակին անխնամ, գզգզված մորուք հայտնվեց: Ճոխ քարերով կոշիկները դարձան մաշված ցնցոտիներ ու նրա ամբողջ մարմինն ու երեսը ծածկվեցին խորշոմ֊հետքերով: Դեմքի վրայի այդ երկու մութ անդունդներում ոչ մի կաթիլ աստղափոշի չէր մնացել: Դրանք հոգնածությունից փակվում էին, ու նա հազիվ էր ստիպում իրեն մարմինը քարշ տալ առաջ: Առհասարակ նա այլևս ոչնչով նման չէր տիեզերքի ոչ մի խեղկատակի: Նա ամբողջովին կորացել էր, կծկվել ու շարունակ դողացնում էր: Այդ անվերջ ձգվող անապատում նա սև կետ էր թվում, որ վերջին անգամ փորձում էր հասնել իր առջևում մայրամտվող արևին:
Annie- Mena

Комментариев нет:
Отправить комментарий