четверг, 23 ноября 2017 г.

Պոստ-Դեպրեսիա

01.01.****
 Էլի մենակ դիմավորեցի Նոր տարին: Մի տեսակ կայֆ չի շնչելը: Տունը կիսատ ծխած պլան կա, բայց էդ էլ չի ստիպում գնալ: Իմաստ ինչ-որ բանի մեջ կա՞: Տիեզերքը կործանվում ա, կամ կործանված ա: Ինձ թվում ա, որ հեսա էս փոշոտ փողոցների թափանցիկ աղմուկի, դատարկած ալկոհոլի շշերի, խանութների անճաշակ ցուցափեղկերի արանքներում կհայտնվի ինքը: Էն մեկը, ում հետ ես ոչ թե մեռնել կուզեմ, այլ ապրել ինչքան հնարավոր ա երկար: Ով չի սպանի ոչ մի արևածագ: Ու մոռացնել կտա պարապ ժամանակվա ածելիները, որ հավեսով երակ են մտնում: Պահեր կան, որ սպանում են: Քաոսից աստղ ա ծնվում: Աստղ ա ծնվում քաոսից: Ֆելլինին մի բան գիտեր, որ մեռնելուց երկու օր առաջ ասեց ՛՛Նենց եմ ուզում էլի սիրահարվել՛՛: Հենց սիրում ես՝ դու էլ մարդ չես: Դու բուրմունք ես: Ինկոգնիտո էրգո սում: Եթե չգտնեմ իրան հիմա, երևի էլ ոչ մի բան չի ստիպի դուրս գալ սենյակից: Ֆրոյդը ասում ա, էն մարդիկ ովքեր ամենաշատն են ձգտում բացարձակ հավասարակշռության՝ ինքնավնասմամբ ավելի շատ են զբաղվում: Աչքերս սառում են: Գրքի մեջ գրած էր, որ մարդը ունի երկու բնական մղում. առաջինը՝ սեռական ցանկություններն են, երկրորդը՝ մահվան մղումը: Ինչքան կուզես գլխի վրա քայլի, աղամանը պատով խփի, բենզին տուր երակներիդ: Չկա էն մեկը, որ գնալու պահին կմնա: Որոշեցի աչքերս փակ խնդրել, որ հայտնվի ինքը: Արի՜: Ցուրտ ա: Բայց սրճարան նենց չեմ ուզում: Քաղաքի սաղ սրճարաններին նախկիններիս անուններն եմ դրել: Ու չկա մի հատ տեղ, որ նախկիններիցս մեկի համը չի փորձել: Իսկ ինչո՞վ ա տարբերվում Նոր տարվա գիշերը, մյուս գիշերներից, եթե մեկ ա չի գտնվելու էն մեկը: Հեռախոսս հանկարծակի գոռաց: Նախկինս ա: Գրողի տարած...
- Շնորհավոր...
- Սպասում էի: Նորմալ բան կերե՞լ ես: Կեր, որ երկար ապրես: Թե՞ չես ուզում երկար ապրես:
- Ի՞նչ ես մտածում, ինչի մեր մոտ չստացվեց:
- Երևի իմ աստվածները քո աստվածների հետ չունեն
- Բայց աստված կա՞:
- Կարող ա ոչ թե իրանք չկան, այլ մենք չկանք: Իսկ եթե կան, ուրեմն լիքը հաշիշ կունենան:
- Սոված չեմ:
- Եթե մարդը ավելի ուժեղ դառնա, քան նախատեսված ա եղել ի սկզբանե, ինքը աստված կդառնա՞: Եթե աստված դառնա, կարա կյանքեր տա ու խլի, չէ՞: Ուրեմն եթե դառնամ աստված ու սպանեմ ինձ, էդ մեղք չի՞ համարվի էլ:
- Նոր տարի ա
- Ես ու աստված յոլա չենք գնում: Կարո՞ղ ա աստվածն ու սատանան նույնն են: Ստացվում ա ես քո հալյուցինացիան եմ, դու՝ իմ: Ռոմանտիկ ա չէ՞:
- Ծխի, թե ունես:
- Կգա՞ս կոֆեյի
Կոֆե, սիգարետ, դեպրեսիա: Դեպրեսիա, սիգարետ, կոֆե: Ցան, ցան, ցան, մեր հավերը զարգացան, կուտ ուտելը մոռացան, գրել կարդալ իմացան, ցան, ցան, ցան
- Նեա: Մոռացի ինձ: Կներես, որ սաղ էլի խառնեցի, բայց չէի կարա չշնորհավորեի:
- Նիցշեն ասում ա՝ մարդը մի բան ա, որ պետք ա հաղթահարվի: Իսկ դու ի՞նչ ես արել քոնին հաղթահարելու համար:
- Աշխարհը իմ ու քո նմաններից զզված ա: Դրա համար մենք չպետք ա իրար հետ լինենք: Շատ ենք: Հասկանո՞ւմ ես:
- Ո՞վ ա ասել, որ մարդը կատարյալ ա: Ինձ ի՞նչը կործանեց: Սերն առ մի մարդ
- Ե՞ս եմ կործանել:
- Նկատե՞լ ես՝ ինչի մասին շատ ես մտածում դառնում ա կասկածելի: Քո մասին էլ չեմ մտածի:
- Ինչքան ես վարպետացել տառապելու մեջ:
- Նորմալ բան կերե՞լ ես: Կեր, որ երկար ապրես: Թե՞ չես ուզում երկար ապրես:
- Թարգի:
- Կուզե՞ս ես քեզ սպանեմ, դու՝ ինձ, կամ միասին խնդրենք աստծուց: Եթե երկուսով խնդրենք, հավանականությունը մեծանում ա, որ կանի:
- Սկսի ապրել: Բարի գիշեր:
- Շնորհավոր…
Անիմաստ չորս րոպե քսանչորս վայրկյան: Գրողը տանի քեզ: Ոչ մի կաթիլ նիկոտին: Ինձ ինչի՞ ա թվում, որ իրան գտնելու եմ: Ասե՞մ մենք ով ենք: Մեծ սիրո ինքնասպանները: Կարա՞ հոգին մեռնի, իսկ մարմինը ապրի: Երևի իմը սատկել ա: Անիմաստ քայլեցի մինչև փողոցի վերջ սիգարետի համար. Խանութը փակ ա: Ուշացած մեկը հիշեց, որ պետք ա հրավառություն անի: Որոշեցի քայլել դեպի էդ կողմ, համոզված լինելով, որ ինքն էլ ա հիմա դեպի էդ հրավառությունը գնում: Ձյան փաթիլները առանց ամաչելու կուլ տվեցին հրավառությունից մնացած ծուխը, հետո ինձ: Իսկ կգա՞ նենց ուրբաթ, որ մատերս էլ չեն մրսի: Մտքերս հատ-հատ հորիզոնին լղոզվեցին. Բա՜խ: Ինչ-որ խուլ անկյունում մեկը Բախ էր նվագում: Կապույտ փշաքաղ: Զգում էի, թե ոնց ա մարմինս վերանում ամեն նոտայի հետ: Կիսաքանդ շինության մեջ աչքերս բռնեցին հնահոտ դաշնամուրի մարմինը: Աչքերս փակեցի ինչքան հնարավոր ա ամուր: Շնորհավոր…

Էննի-Մէնա

Комментариев нет:

Отправить комментарий