понедельник, 12 февраля 2018 г.

ստիխիկներ

Հայացքդ հառել ես Դեպի աջ ու ուտում ես Դեղի համ ունեցող Հորիզոնը։ Ես կլանում եմ Հանգած Երկնաքերերի բույրը Ու մտամոլոր Երազում ծանր անձրևի մասին։ Եթե հանկարծ գորշ ամպեր հորինվեին Իմ ու քո երկնքում Ես կուղղեի աչքերս Ուղիղ դեպի շուրթերդ։ Դու հարցական հայացքով Կշոշափեիր երեսս Եվ ես ամոթից Հորիզոնին կլղոզվեի։ Նայում եմ վերև` Երկինքը ջինջ է... Բայց դու Համբուրիր ինձ Փողոցի կենտրոնում Ու չես ծերանա, Համբուրիր ինձ Երկնաքերերի շնչի տակ,
Որ չմեռնենք էլ ոչ մի ուրբաթ...

Դու ինձ համբուրում ես անհագ, Փակ աչքերով, Տաք, Ու մտքերս լցվում են այս ամենին հաջորդող հաճույքներով։ Ես մտովի ապրում եմ ինձ Քո ճերմակ Ու սառը սավանին Առանց ամաչելու։ Երբ դու խճճում ես ձեռքերդ իրանիս, Ես բացում եմ աչքերս, և մտքերս ջինջ ամպերի պես ցրվում են հեռուներ։ Այս անգամ էլ համբույրով բաժանվենք, Հաջորդ հանդիպմանը
նորից կփորձենք։

Մատներդ ուտում են Մերկությանս վրա նստած փոշին, Կլանում մարմնիս ամեն Փշաքաղը, Հևոցը, Չորս եղանակները։ Ես փակում եմ աչքերս, Որովհետև անփորձ եմ։



Անցած բոլոր աշուններին ես դողում էի սարսափելի, Այս աշուն փրկված եմ. Աչքերդ կանաչ են, Դրանցով հեքիաթային թեյ կպատրաստվի։

Комментариев нет:

Отправить комментарий