Երեկ ուրբաթ էր, իսկ էսօր ինձ թաղում են գրողի ծոցում։ Երեկ մեկը պարան էր փնտրում, ու ոչ մի կերպ չէր ճարվում։ չէ։ էդ մեկը ես չէի, ինձ ածելի էր պետք, իսկ ածելի ուր ասես կա։
Մեր աչքերում ամենաշատը կանաչ գույնն ա արտացոլվել ու քթներս հերոինից հետո փաբերի սպեցիֆիկ հոտին ա սովոր։ Ինձ էլ քեզ էլ ոչինչ չի փրկի։ չորս օվկիանոս հատի, հողը 8 մետր փորի, օփիում ծխի, բենզին տուր երակներիդ, հավատա ինչ֊որ աստծու, գրի նոր աստվածաշունչ, մեկ ա մենք չկանք, էս սաղ մի հատ սիրուն հալյուցինացիայա, որից կայֆ ա ստանում գողացած փողերով հաշիշ ծխող մեկը։ Մի անգամ չի, որ խաղաղ ծովի պես ցեխոտ կոշիկներով տրորել եմ դրոշ կամ պետք եղած ժամանակ նախշազարդել աստվածաշնչի փոշոտ էջերի արանքներում։ որովհետև մեզնից ոչ մեկն էլ չի հավատում էն երկրին ու աստծուն ով էն սկզբից չի հավատացել մեզ։ չնայած չեմ բացառում էն տարբերակը , որ սուր հումորի զգացումով արարիչ ունենք։ Ինձ ընդամենը պետք էր մարմինս սարքել նենց տեղ, որտեղ թմրադեղերը կվախենաին թափառել։ իսկ էսօրը հենց կորի մթի բերանում, ես կսկսեմ քայքայվել, ու տրվել գույնզգույն որդերին։ Ու հա, պատրաստ եմ բոլորիդ ծանրությանը, սրանից հետո վրայովս հա քայլելու եք։ քահանա ինչի՞ եք կանչել, ու խի՞ ա սենց լուռ։ միացրեք Մենսոն ու պարեք մինչև հավես գլխապտույտը կփակի ամեն տեսակ մտքերը ու կմոռանաք ինչ առիթով էիք հավաքվել։ գնացե'ք տուն, ձեզ բոլորիդ տանը սպասում են քառսկուսի հեռուստազիբիլներն ու կապույտ լոգոյով կեղծ աշխարհը, որտեղ դառնում եք էն ինչ երազում եք։ թողեն մենակ վեհ արժեքներ կքարոզեք, հա բայց հենց ստամոքսդ սկսում ա գռմռալ դու հիշում ես, որ սոված ես ու վերադառնում ես փոշոտ տունդ, որի պատերը հոգնել են քո փողի մասին ցեխոտ երազանքներից։ Իսկ քո հոտը ինչի՞ չկա։ էլի քնած ես մնացել։ Բայց մի օր կվերջանան փայլուն ամֆետամիններդ, երաժշտությունը կզզվացնի, երկնքի կապույտը էլ չի ոգեշնչի, ու մտքիդ միանգամից կգա հեռախոսիս համարը։ Բայց հեռախոսը էլ երբեք իմ ձայնով չի խոսա, ոչ էլ իմ ձայնով կլռի։ դու կհիշես, որ ուրբաթ ես մեռել եմ մենակ, ինքս իմ մեջ, առանց կանաչների։ Ես կկորեմ շնչածդ օդից ու էլ երբեք նույն լուսնի տակ չեմ գրի ինչ դու։ կքնես առանց բարի գիշերի ու արևածագը մենակ քոնը կդառնա։ Բայց հերոին հա էլ կա, հետո ինչ որ ես չկամ դրա բաղադրության մեջ։ Ուրբաթ էր, դրա համար Նամակ չհասցրի քեզ գրեմ։ Բայց երազանքներս տիրություն կանես, հա՞։

Комментариев нет:
Отправить комментарий