- Ալլո, լսի, հլը պատուհանից դուրս կնայե՞ս: Նայեցի՞ր: Կասես ի՞նչն ա տենց կայֆ շնչելու մեջ: Թե քո համար էլ կայֆ չի՞: չէ՞: Դե ծխի, թե ունես: Նիցշեի Հակաքրիոտոսը կարդացե՞լ ես: Ես ու աստված յոլա չենք գնում: Կամ իմ աստվածները քո աստվածների հետ չունեն: Լսի, բայց աստված կա՞: Եթե կա, երևի լիքը հաշիշ կունենա: Ամֆետամին էլ: Եթե մարդը ավելի ուժեղ դառնա, քան նախատեսված ա եղել ի սկզբանե, ինքը աստված կդառնա՞: Եթե աստված դառնա, կարա կյանքեր տա ու խլի, չէ՞: Ուրեմն, եթե դառնամ աստված ու սպանեմ ինձ, էդ մեղք չի՞ համարվի էլ: Ես ինչ-որ մեկի հալյուցինացիան եմ, դու էլ: չգիտեի՞ր: Բայց կարող ա ոչ թե Ինքը չկա, այլ ե՞ս չկամ: Ծխի թե ունես: Ես քո գլյուկն եմ, իսկ դու իմ, ռոմանտիկ ա չէ՞: Բայց սեքսի հավես չկա, կներես: Երազումս դժոխքում էի ու ծարավ ժամանակ արցունքներս էի խմում, հարբում էի ու էնքան երջանիկ էինք սաղս: Դու էլ ես պարապ ժամանակ ձեռներիդ ածելի կպցնո՞ւմ: Կգա՞ս կոֆե խմենք: Բայց առանց սեքսի: Կոֆե, սիգարետ, դեպրեսիա: Աստված սրանցից կայֆ էլ ի՞նչ կարար ստեղծեր: Ասե՞մ մենք ով ենք: Մեծ սիրո ինքնասպանները: Լսի, նորմալ բան կերե՞լ ես: Խի՞: Կեր, որ երկար ապրես: Թե չե՞ս ուզում լինես: Աստված ու սատանա կա՞: Կարո՞ղ ա իրանք նույնն են: Չէի՞ր մտածել: Իսկ կարո՞ղ ա Ինքը էս սաղ ստեղծել ա ու մի կողմ ա քաշվել: Պահեր կան, որ սպանում են: Երեկ սաղ գիշեր գիտես ի՞նչ եմ խնդրել աստծուց: Գուշակի երեք անգամից: Հա, որ սպանի ինձ: Բայց հիմա հետդ եմ խոսում: Ուրեմն Ինքը չկա՞: Աչքերս սառում են: Կարո՞ղ ա գաս: Կոֆե դնե՞մ: Սիգարետը դու բեր: Նորմալ բան կերե՞լ ես: Չե՞ս ուզում երկար ապրես: Խի՞ չես ուզում երկար ապրես: Ֆրոյդից ի՞նչ ես կարդացել: Ինքը ասում ա, որ մարդիկ ունեն երկու գլխավոր բնական մղում: Առաջինը սեռական ցանկություններն են մյուսը մահվան մղումը: Պոշլի բան կա մեջը, որ խորանում ես: Ախր չի կարա էդքան պարզ լինի սաղ: Ֆրոյդը ասում ա, որ էն մարդիկ ովքեր ամենաշատն են ձգտում բացարձակ հավասարակշռության՝ ինքնավնանասմամբ ավելի շատ են զբաղվում ու ագրեսիան մեջները վխտում ա: Հիմա մենք էնթրոպիայի զոհեր ենք: Ինկոգնիտո էրգո սում: Ո՞վ ա ասել, որ մարդը կատարյալ ա: Ինձ հիշո՞ւմ ես՝ ինչը կործանեց: Սերն առ մի մարդ: Նիցշեն ասում ա՝ մարդը մի բան ա, որ պետք ա հաղթահարվի: Իսկ դու ի՞նչ ես արել քոնին հաղթահարելու համար: Աշխարհը իմ ու քո նմաններից զզված ա: Կուզե՞ս ես քեզ սպանեմ դու ինձ, կամ միասին խնդրենք աստծուց: Եթե երկուսով խնդրենք կարող ա անի: Հա բայց քաոսից աստղ ա չէ՞ ծնվում: Կարա՞ հոգին մեռնի իսկ մարմինը ապրի: Երևի իմը սատկել ա: Նկատե՞լ ես՝ ինչի մասին շատ ես մտածում դառնում ա կասկածելի: Քո մասին էլ չեմ մտածի: Ծխի թե ունես: Ինչքան ենք վարպետացել տառապելու մեջ: նե վիխոձի իզ կոմնատի, նե սովեռշայ օշիբկու: Խի՞ չես գալիս: Կիսատ ծխած պլան ունեմ, չե՞ս ուզի: Մեմենտո մորի՞: Թարգի: Չե՞ս գալիս: Լավ: Գուշակի երեք անգամից, թե մեզնից հետո ինչ կմնա: Կոֆե, սեքս, սիգարետ: Բարի գիշեր:
Комментариев нет:
Отправить комментарий