մենք հանդիպեցինք մի քաղաքում, որտեղ տարվա չորս եղանակներին համբուրվելը անհարմար ա: Ես մեղք չունեի, դու՝ մի տուփ կարմիր մալբորո ունեիր: ես ու դու լրիվ հավասար համարձակվել ենք ամաչել մարդիկներից, որ էդպես էլ չսովորեցին կարդալ ոչ մի գույն լռություն: Ես քեզ վառեցի, դու ինձ թույնեցիր: որովհետև: դու իմ հետ խոսում էիր բառերով, իսկ ես քեզ նայում էի զգացմունքներով: Մի օր ասեցի, որ սիրտս խառնում ա, որովհետև լրիվ պատահաբար, երազում տապակած էլֆ եմ կերել, ու ձախ թևը մնացել ա սեղանատամիս արանքում: ու դու չպատկերացրիր, թե ինչքան ահավոր ա, երբ էդ թևը անվերջ թռթռում ա բերանում: մտածեցիր ամֆետամինն ա ասում իրանը, մինչ դեռ ես ուղղակի հավատում էի էլֆերի գոյությանը: ու որովհետև հավատում էի՝ իրանք շարունակում էին գոյություն ունենալ: պարապ ժամանակ քեզ բուլավկեքով օծեցի, ինձ՝ կարմիր մագնիս կուլ տալ ստիպեցի: դու զզվում էիր, որ ես ժամերով փակվում էի լոգարանում: հիմա անհամեմատ ավելի շատ եմ փակվում: հոգիները լիզում են ձեռիս սպիները: խոստացել են, որ պիտի վերջում: ամենավերջում: վառվեմ քո գույն (դե ամենակապույտ) հիվանդասենյակում: մենք որոշեցինք էլ իրար ձեռք չբռնել, որովհետև հիշեցինք, որ մենակ օնլայն գոյություն ունենք: 6 ֆուտ հողի տակ, իմ մարմինը հավեսով խժռած որդերը, քո մասին երազներ են մենակ տեսնելու: իսկ դու կշարունակես երազել ինձ սպանելու մասին՝ չիմանալով, որ մեռածին չի ստացվի սպանել: ու ես անգամ էս հողահոտի ներքո շարունակում եմ կարդալ քո նամակները ինձ, որ տենց էլ չգրեցիր: կյանքը արժանի չի ապրվելու: Դու ինձ արգելում էիր ծխել, ես քեզ՝ սովորեցնում: մինչև սիրեցիր թոքերդ սևով ներկել: հետո մտածեցիր, որ կարելի ա իմ արյունով ներկել: ես կիլոներով խատուտիկ էի ուտում, դու՝ երազներս: Շատ ուշ զգացի, որ մենությունից օրգաններս փտում են: Դու ավելի շուտ առար էդ դեղնած հոտը: ողջ լինելուց էլ շատ եմ կարոտում քեզ: Մտածեցինք գիշերով չեն նկատի՝ ոնց ենք անցք բացում գլխիս մեջ: ամենատափակ թանգարանում: մեջը 2 հատ Պրոզակ ու դրակոնի ձու դրեցինք։ ես շունչս փչեցի, քո դին քարշ տվեցին ամենահոգնած քաղաքի փոշոտ փողոցներով։ հերձեցին երկուսիս նույն մորգի տարբեր հարկերում։ քո թարթիչները մնացին, իմ լեզուն ժամանակից շուտ գույնը փոխեց։ երկուսիս ձեռքերին հավասար քանակի սպիներ գտան։ Ոչ ես էի համարձակվել սուիցիդ անել, ոչ դու, ոչ էլ անգամ տիեզերաշխարհը։ ապագան էր իրան հոտած կամրջից նետել։ գտի ինձ հաջորդ կյանքերից մեկի դեղահոտ հայելում։ Ու տար հեռու։ էն քաղաք, որտեղ տարվա չորս եղանակներին համբուրվելը հարմար ա։
Комментариев нет:
Отправить комментарий