ժամը 15.10 րոպե 38 վայրկյան: Նրա բույրը, որ թարմ կարմիր բալ էր հիշեցնում՝ կորեց: Ջ-ն որոշեց գնալ այն իրականություն, որտեղ հյուսիսափայլեր չեն հորինվել: Բացում եմ պատուհանը, որ ծովին է նայում, բայց շունչս կտրվում է ցերեկով: Ոչ մի կապույտ ինձ այլևս չի փրկի: Չեմ սիրում էդ բառը (մեռնել): Այն չի սազում նրա շեկլիկ երկար մազերի ու սրտի արագ խփելու սովորության հետ: Երեք օր չլքեցի սենյակս: Ու դա ինձ անգամ սկսել էր դուր գալ: Զանգեցի Մ.-ին, ում հետ ծանոթացել էի վերջերս քաղաքի ամենաէժան ու սպեցիֆիկ հոտ շալակած բարում, ու խնդրեցի, որ գա, հետն էլ ծխախոտ բերի (ցանկացած): Նա սպասվածից շուտ ժամանեց: Ալ շրթներկով էր, որ երևի կոկա-կոլայի համ կունենար, ու կարճ զգեստը, որ նրան տարիքով ահագին մեծացնում էր: Վիսկի ուզեց, ու մենք մոտ երեք ժամ խոսեցինք քաղաքի սրճարաններից, շոու բիզնեսից, ֆուտբոլային վերջին խաղից, իսկ ամենավերջում՝ քաղաքականությունից: Վիսկին բան չասեց: Նա էլ: Մ.-ն շուտ ձանձրացրեց, ու ես խնդրեցի, որ նա լքի: Առաստաղից դեռ կախված էր մի քանի տարվա փոշի կուլ տված սարդոստայնը, որից կաթկթում էր Ջ.-ի անհամաչափ շնչառությունը, երբ նա դեռ կարողանում էր շնչել: Փորձեցի, բայց միևնույն է չստացվեց ոչ մի արցունք դուրս ցայտեցնել աչքիցս: ոչ մեկից, ոչ մյուսից: Հիշեցի, որ սիրածս ֆիլմի երրորդ մասը երեկ է դուրս եկել: Դուրս եկա փողոց: Չեմ գտնի նրան այլևս քաղաքի ոչ մի անկյունում, ու մեր տանիքները կկարոտեն նրա՝ օրերի անգույնությունից մաշված ոտնահետքերը: Ջազի մատները խճճվում են անցորդների մազերի մեջ: Ես փորձում եմ չհիշել Ջ.-ին: Զանգում է բնակարանի տերն ու բութ ձայնով հիշեցնում պարտքի մասին: Ջ.-ն գնալուց առաջ նամակ չթողեց: Ջ.-ն երևի ինքն էլ չգիտեր, որ պիտի գնա: Արևը մայրամտվում է, ու լիզում այն դատարկությունը, որի փոխարեն պիտի Ջ.-ի ստվերը լիներ: Մտածում եմ՝ սեր կորցնելը առանց հազալու ծուխը թոքերդ քաշելուց էլ հեշտ է: Ջ.-ն երևի գիտեր դա ու դրա համար ծովի պես խաղաղ լքեց: Սեր գտնելն անհամեմատ մեծ խնդիր է: Այն էլ մի քաղաքում, որից տարվա չորս եղանակներին մորգի հոտ է փչում: Մտածում եմ՝ չինարեն սովորել ու մեկնել Պեկին: Լսել եմ ՝ էնտեղ կարմիր գույնը շատ է: Հետո ի՞նչ, որ հասարակաց տներում: Հ.-ն զանգեց, համոզեց սառը գարեջուր խմել հետը: Սենյակում տոթ էր՝ համաձայնեցի: Կապույտ սրտխառնոց բռնեց: Քաղաքում չես հանդիպի ոչ մի զույգի համբուրվելիս: Հ.-ի սիրած փաբում ծուխը ոսկեգույնի երանգ է ստանում: Նստեցինք չորրորդ սեղանին: Ոնց միշտ: Գարեջուրն այնքան էլ սառը չէր: Կիսատ թողեցի:
-Ի՞նչ կա:
Չլսելու տվեցի:
-Բա՞ն ա եղել:
-Չէ:
-Ջ.-ի հետ սաղ լա՞վ ա:
-Ջ.-ը: ի՞նչ Ջ.-ը: Ջ.-ն չկա:
-Չասես՝ բաժանվել եք:
-չէ: Մեռավ:
-Ի՞նչ ես խոսում: Ե՞րբ:
-Չեմ հիշում: Ոնց որ հինգ օր առաջ էր:
-Բայց ես Ջ.-ին երեկ էն բարում եմ տեսել, ուր ամեն ուրբաթ ա ինքը լինում:
-Հա՞:
Ես միևնույն է պնդեցի, որ նա հեռացել է, ու, որ բարում նստածը Ջ.-ի հոտն ու գույնը չունի: Հ.-ն երևի վախեցավ: Բառերիցս: Հ.-ն լքեց առանց հրաժեշտի: Փողոցում քամին մանուշակագույն էր բուրում: Եթե Ջ.-ն հետս լիներ, պիտի վերարկուս նրա ոսկրոտ ուսերին գցեի: Ջ.-ն սիրում էր մրսել: Այդ գիշեր երազում երկրաշարժ էր, ու ես պեպսի էի խմում լոգարանում, իսկ շուրջս համատարած հիստերիա էր: Ես ինձ էժան գովազդի հերոս էի զգում: Դա մի երկար սպասված բան էր: Ջ.-ն իմանար՝ այնպե՜ս կծիծաաղեր: Ջ.-ին չեմ պատկերացնում պեպսիի ռեկլամում: Մտածում եմ՝ ժամանակն է փոխել հյուրսաենյակի վառված լամպը: Պետք է չմտածել Ջ.-ի մասին: Ես վախենում եմ, որովհետև ամեն սիրուն բան հատկություն ունի կորելու գրողի ծոցը: Ամենատաք զգացումներն անհետանում են: ՙՙԵս քեզ սիրում եմ՚՚: Լուռ հետևիր, թե ոնց է անհետանում: Ամենափշաքաղ հիշողությունները, որ ապրվել են: Նույնպես անհետանում են: Մեր երազները: Ամենակարմիր երազները: Ջ.-ի բալահոտը: Անձրևի ամենատարբեր համերը: Ջ.-ի ձայնը: Մեր անցած ու հաջորդ կյանքերը: Ամենն անհետանում է: Ինչպե՞ս կարելի է չխելագարվել: Ո՞ւր են գնում այս բոլոր անհետանալիքները: Պատասխան տուր ինձ: Խնդրում եմ: Ամենակապույտ պահերը: Ինչո՞ւ են նրանք անհետանում: Անհետացան: Իմ ու քո ամենախաղաղ հիշողությունները: Այլևս չկան: Որովհետև ես ու դու կապված էինք անվերջությամբ: Ուղղակի իմ ու քո անվերջությունն ամեն վայրկյան փոփոխվում է: Մեր շուրջն ամեն բան անհետանում է: Բոլոր ամենատիեզերական բաները: Ուրեմն, ես ու դու ո՞վ ենք, որ չանհետանանք: Փողոցներում որտեղ Ջ.-ին հանդիպել հնարավոր չէ՝ ուրբաթ է: Ասֆալտից կոշիկի սոսնձի հոտ է համբարձվում, որ միախառնվում է կանաչած ծայրով մինչև վերջ դատարկված ներարկիչներին: ՛՛Ես քեզ սիրում եմ՛՛: հետևիր, թե ոնց է անհետանում: Անհետացանք: Ոտքերս ինձ տանում են դեպի այն բարը, որտեղ ամեն ուրբաթ կարելի էր Ջ.-ին գտնել: Այստեղ միակ կարմիր երևույթը՝ նստածների աչքերում սարսափելի ընդգծված մազանոթներն են: Մատուցողը հարցնում է ՝ Ի՞նչ կցանկանաք: Իհարկե մոռանալ Ջ.-ին, ապրել մի քաղաքում, որտեղից նարնջի հոտ է փչում, նորից հանդիպել Ջ.-ին , տեսնել միայն կապույտ երազներ, կրկին սիրահարվել Ջ.-ին, չապրել, կամ լինել մի քանի հավերժութկյուն, դադարել մտածել Ջ.-ի մասին:
-Թեքիլա, մեկ էլ մոխրաման:
Մտածում եմ չմոռանալ հյուրասենյակի վառված լամպը վերջապես փոխել: Հանկարծակիի եմ գալիս, երբ դիմացս նստում է այն աղջիկը, ում Հ.-ն էր տեսել անցած ուրբաթ ու շփոթել Ջ.-ի հետ:
-Ո՞ւր էիր կորել: Ի՞նչ կա:
Տարօրինակ էր այսպիսի հարց կուլ տալ լրիվ անծանոթ մեկից:
Նա փորձում էր իրեն սառը պահել: Հարցը կրկնեց՝ կարծելով, թե չեմ լսել:
- Դ ա տ ա ր կ:
-Ի՞նչը:
-Էս բարը, փողոցը, քաղաքը, ես:
-Ի՞նչ ա կատարվում հետդ:
-Ջ.-ն մեռավ:
-Ի՞նչ Ջ.-ը: Բացի ինձնից էլի՞ Ջ.-ը ունեիր:
-Ես քեզ չեմ ճանաչում: Ու ես մեկ Ջ.-ը ունեի: Իսկ նա մեռավ:
-Խելքդ թռցրե՞լ ես: Դու հիմա իմ մասին ես խոսում: Իսկ ես ստեղ եմ: Քո հետ եմ խոսում: Ու ոնց տեսնում ես չեմ մեռել: Ուշքի կգ՞աս: խնդրում եմ:
-Քեզնից բալահոտ չի գալիս: Ու դու երկինքը մանուշակագույն չես տեսնում: Ոչ էլ մրսել ես սիրում: Ու շուրթերդ էլ չես կծոտում: Ջ.-ն լքեց առանց նամակի: Իսկ ես չկարողացա լաց լինել նրա մահվանից հետո: Հասկանո՞ւմ ես:
Նա ամուր սեղմեց ականջները: Ասաց, որ սարսափելի եմ վարվում հետը: Որ սիրած մարդուն ողջ-ողջ չեն թաղում: Նրա ոչ մի բառին չարձագանքեցի: Դրանք արագ ձուլվում էին թեքիլայի գույնին:
-Հոգեբանի մոտ գնա: Վերջնական ցնդել ես: Գրողը տանի: Հիմա իրոք մեռնելս եկավ:
Նա շատ էր նման Ջ.-ին: Արտաքնով: Անունը, տարիքն ու ձայնն էլ համընկնում էին: Նա անգամ կրում էր այն կարմիր երեկոյան զգեստը, որ ես էի երկու տարի առաջ Ջ.-ին նվիրել: Բայց ախր նրա ներսում կապույտ թռչուն չէր ապրում: Իսկ կոպերը ծով չէին հիշեցնում: Իմ Ջ.-ն այսքան երկրային չէր: Այսինքն, նա ընդհանրապես ոտքերը հատակին չէր մոտեցնում: Ջ.-ն երազում էր թռչել: Ու նա թռավ:Մտածում եմ պիտի բաց թողնեմ Ջ.-ին: Կամ էլ ինքս սովորեմ թռչել:
-Կգրկե՞ս ինձ: Կամ էլ ստիպի , որ արթնանամ էս մղձավանջից: Չեմ հավատում, որ էս ամենն իմ հետ ա կատարվում:
Ես, իհարկե, չգրկեցի նրան, որովհետև մեղավոր կզգայի ինձ Ջ.-ի առաջ, անծանոթ աղջկա գրկելու համար: Նա գլուխն առավ ափերի մեջ ու սկսեց ձայնով հեկեկալ: Նրա արցունքներն ինձ ոչ մի գրամ չցավեցրին, իսկ լացը սկսեց նյարդայնացնել, ու ես առանց որևէ բառ տալու հեռացա: Քաղաքը կարծես պոլիէթիլենե լինի: Երևի չկարողանամ երբևէ Ջ.-ին ներել: Թողեց՝ խեղդվեմ այս քաղաքի կանգառներում, որ մոտեցնում են քեզ մեկնակետիդ, ինչից ամենաշատն էիր փորձում փախչել: Մտածում եմ ջինսիս ծակ գրպանի մասին: Ծանր անձրև է թափվում: առաջին անգամ է, որ անձրևից հոտ չեմ առնում: Մեկ հայացքով բռնում եմ ինձնից աջ ապրող հարևանի՝ կախված գույնզգույն լվացքը, որ հայհոյում է այս քաղաքի վրա պառկած երկնքին: Ծխախոտը վառած եմ մտնում սենյակ: Մտածում եմ ՝ Ջ.-ն ի՞նչ էր գտել Տարկովսկու մեջ, որ ինձ այդպես էլ չհասցրեց պատմել: Էհ, Անդրեյ, դու շատ բան գիտեիր: Իսկ Ջ.-ն ասում էր, որ քեզ գիտի: Ծովի քչփչոցը թունդ ացեթոնի հոտ ունի այս պահին: Կործանվա՞ծ ես, թե՞ փրկված, երբ պատուհանդ ծովին է նայում: Աչքերս կեսօրին եմ բացում, երբ սենյակը հեղձուկ է, ու պատերից կպել է ճանճահոտը: Բերանումս դեռ թեքիլայի համն է: Քանի օր է ոչինչ չեմ կերել: Հացադուլով Ջ.-ին հետ կբերե՞մ այն աշխարհից: Լոլիկով ձվածեղ եմ եփում ու շվացնում իմպրովիզ: Էլի եմ քնում: Բայց ոչ մի գույն երազ: Քաղաքից նարնջի հոտ չի գալիս: Մտածում եմ՝ երազանքներիս ո՞վ պիտի տիրություն անի հիմա: Պետք է դադարել երազել: Մոխրագույնով գրված Սգո Սրահը առանձնանում է երկնքի լազուրում: Գ.-ը տառի վրա թիթեռ է նսստել: Երիցուկներ եմ հարցնում՝ չունեն: Ջ.-ին միայն թարմ երիցուկներ էր կարելի նվիրել: Գերեզմանատուն չհասած դաշտից եմ հավաքում: Երիցուկե փնջի մեջ երեք խատուտիկ եմ դնում, ու աչքերով ուշադիր պաշտպանում, որ քամին կուլ չտա: Ջ.-ն խատուտիկներից շատ էր խոսում: Գերեզմանատանը կաթնաբույր էր տարածվում: Ոչ մի շունչ: Ինձ ֆիլմում եմ զգում: Բախը չէր խանգարի: Եթե այսքան դ ա տ ա ր կ չլինեի՝ գրող կդառնայի: Նրանք էլ ոչինչ չեն կարողանում անել: Գերեզմանատունը վերջանում է այնտեղ, որտեղ հորիզոնը դեղաբույրով է փաթաթվում: Ոտքերս հոգնածությունից հալվում են ու լղոզվում խոնավ հողին: Համոզված եմ, որ հենց այստեղ է Ջ-ն թաղված: Ցեխից շնչահեղձ լինող կոշիկներս հանում եմ, ու կարոտից դողացող ոտնաթաթերս ամբողջ ուժով սեղմում հողի հարթ մաշկին՝ փորձելով զգալ Ջ.-ի սառած, բայց երազներ տեսնող գույնը: Երիցուկները մեկ առ մեկ շարում եմ այն հատվածում, որտեղ պիտի նրա սիրտը լիներ: Ծաղիկների դասավորությունը ծովի ալիքներ է հիշեցնում, ու կարելի է նրանցից խուլ կապույտ խցշխշոցով վարակվել: Պառկում եմ նրա կողքին: Տաք: Կյանքում առաջին անգամ չեմ ամաչում աղոթել: Աղոթում եմ: Աշխարհում ոչինչ չի փոխվում: Երկնքից մայրամուտն է կախվել: Ջ.-ն սիրում էր մայրամուտներ:
Էննի-Մէնա

<3
ОтветитьУдалитьՔո ունեցած փոքրիկ կարմիրն էնքան խորություն ունի, որ էստեղի կարմիրները երբեք չեն գերազանցի։ Կարոտել եմ կարմիր փոշին միակ հյուսիդ...
ОтветитьУдалить։խորտակվում եմ քո պատմության մեջ։
ОтветитьУдалить