суббота, 6 октября 2018 г.

Կոկո կոլա այլ ոչ թե սեր








Էս դարը առասպելական փյունիկի պես շունչ առավ հեղափոխության մոխիրներից, կոկա-կոլայի հիվանդ պղպջակներից, սպիդի գույներից, օփիումի հրճվանքից, հա։ Բայց ես, ի՞նչ մեղք ունեի, որ չգիտեմ ում մտքին փչեց, թե էդ դարում պիտի էլի մարդիկ ծնվեն, ոնց ես։ Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց մենք մեծացանք։ Մեր հետևից էն սկզբից էլ կորած սերունդ են գոռացել։ Ուրեմն կորածներիս երակներն ու քթերը սովոր են ոչ թե սեր խժռել, այլ հերոին։ Ու մեր կարգախոսն ա ապրել արագ, երիտասարդ մեռնել։ Մենք ավտոբուսի կենտրոնում կամ դաշնամուրի գլխին (ըստ ճաշակի) հավեսով համբուրվելուց չենք ամաչում 
ու էդ պահին էնքան մեկ ա, որ աբեղա կարող ա նայի, ինչքան Հեպատիտ Ցեն ա մեկ, կամ թե մթի մեջ մի քանի օր առաջ ում տրվեցինք` աղջկա թե տղու։ Մեր մտքով ամենավերջին բանը, որ կարա անցնի ՝ աշխարհի վերջը էսօր ա թե չկա: Մեր ստամոքսներում արդեն վաղուց ոչ թե թիթեռներ այլ ցեցեր են խեղդվում ալկոհոլի ու նիկոտինի գույներից։ Մենք էնքան անկյանք ենք ինչքան մեր քառակուսի հեռախոսները, ու համոզվելու համար դեռ ողջ ենք, թե չէ` բացում ենք էկրանն ու նայում. հեչ նամակ կա՞։ Մեր ծնողները տենց էլ չզգացին, որ մեր սաղ կյանքն անցավ լոգարանում` գոռալով, թքելով, ծխելով։ Մի քանի օր առաջ, կարծեմ, երեխա էինք, ու ով կմտածեր, որ սաղ կվերջանա տասնութում։ Անգամ մեր հոգիները ձերիններից չեն, մենք պետք եղած ժամանակ դրանք էժանով կծախենք առաջին պատահածին ու էդ փողով մի շիշ աբսենտ կառնենք, թե հերիքի։ Անորեքսիա, բուլիմիա. իրանք ձեզ էնքան օտար են. երբևէ չեք էլ փորձել մտածել, թե ինչի՞ են տենց օտար: Օտար են, որովհետև եկել ու թաքուն մեր հոգիներն են խժռում: Ամեն գիշեր լուսնի հոտը առնելուց մենք սուր ճչում ենք, պառկում գետնին, թպրտում, չենք քնում մենք. արևի հետ ռեինկարնացվում ենք, բայց բան չի փոխվում. ապրում ենք պահով ու մեզանինց ոչ մեկ չի հավատում ապագային: Ոնց կարելի ա հավատալ մի բանի, որ չկա: Մեզանից հետո կմնան մեր հեռախոսներն ու էժան ծխախոտերը, որ վայելեցինք բոլորից թաքուն լքված տանիքում: Բայց ես ի՞նչ իմանայի, որ էն մեկը ով աչքիս առաջ հա ինչ֊որ բան էր փնտրում ` ոչ թե սեր էր, այլ պարան ու մեխ (անգամ մուրճ պետք չեկավ)։ Ով պիտի փոխեր էս ամենը՝ հենց նոր խեղդվեց երակները բացող մեկի սրտի տակ։ Բայց իմ երակներով ինչի մենակ կոկա-կոլա պիտի հոսի, այլ ոչ թե սեր։ էս սաղ նրանից որ պարապ ժամանակ մեկի խելքին փչեց, թե էս դարում պիտի դեռ մարդիկ ծնվեն, ոնց ես։

Комментариев нет:

Отправить комментарий